Ինչպես պատրաստել պաղպաղակ տան պայմաններում
ԼԱՅՖԵթե շատ եք սիրում պաղպաղակ, ապա այս բաղադրատոմսը Ձեզ համար է: Սովորում ենք պատրաստել պաղպաղակ տան պայմաններում:
Ձեզ անհրաժեշտ կլինի`
2 բաժակ շաքարավազ
1 լիտր կաթ
100 գրամ կարագ
1 թեյի գդալ օսլա
5 ձվի դեղնուց
Պատրաստման եղանակը՝
1. Տաքացրեք կաթն ու ավելացրեք կարագը: Խառնելով հալեցրեք կարագը և ստացեք համասեռ զանգված:
2. Առանձին հարեք դեղնուցները, շաքարավազն ու օսլան:
3. Երբ կաթը սկսի եռալ, ավելացրեք շաքարավազով և օսլայով հարած դեղնուցը. անընդհատ խառնեք:
4. Երբ ստացված զանգվածը եռա, կաթսան դրեք սառը ջրի մեջ և սկսեք խառնել մինչև զանգվածը սառչի և պնդանա:
5. Ստացված զանգվածը լցրեք համապատասխան տարայի մեջ և դրեք սառցարանում
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
3
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
4
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



