ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼրատվամիջոցներում տարածված «ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան» հրապարակման վերաբերյալ «Փաստ»-ը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ՊԵԿ լրատվական բաժնի պետ Լուսինե Մկրտչյանին:
Վերջինս, ի պատասխան տարածված լուրի, պարզաբանել է․
« Իրականում դեպքը տեղի է ունեցել հակառակ ուղղությամբ․ քաղաքացին դեղորայքը փորձել է Վրաստանից (Վրաստանի տարածքից դեպի «Սադախլո» անցակետ) տեղափոխել Հայաստան («Բագրատաշեն» անցակետի ուղղությամբ): Վրացական կողմի իրավապահները, տեղեկությունն ստանալով, քաղաքացուն կանգնեցրել և հայտնաբերել են դեռևս Վրաստանի տարածքում՝ նախքան «Սադախլո» անցակետ հասնելը»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



