Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունն ու կառավարման համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ հանրային ամենաթեժ քննարկումների կենտրոնում։ Երկրում ստեղծված իրավիճակը, պետական ինստիտուտների արդյունավետության հարցը, ինչպես նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները բազմաթիվ մտահոգությունների և վերլուծությունների առիթ են տալիս՝ ստիպելով փնտրել համակարգային լուծումներ։

Այս թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ, որը ներկայացրել է իր տեսակետները երկրում տիրող իրավիճակի, կառավարման համակարգի խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և կառավարության հրապարակած զեկույցների վերաբերյալ Արշակ Կարապետյանը նկատեց, որ դրանք իրեն հիշեցնում են անցյալ դարասկզբին բոլշևիկների կողմից իրականացվող հետապնդումները։ Նա ընդգծեց, որ բոլշևիկներին ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ. նրանք ցանկանում էին ազատվել կրոնից, հայտարարում էին, թե Աստված չկա, և բոլորը գնում են դեպի կոմունիզմ՝ նպատակ ունենալով պահպանել իշխանությունը։ Ըստ բանախոսի, եթե նրանք չվերացնեին եկեղեցիներն ու մզկիթները, չէին կարողանա 70 տարի մնալ իշխանության ղեկին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ զուգահեռներ կան այն ժամանակվա և այսօրվա իրադարձությունների միջև, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում նույն հետապնդումը եկեղեցականների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Գեներալ-մայորի փոխանցմամբ, չկա մի ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարները ենթարկված չլինեն հետապնդումների, որոնք շարունակվում են նաև վիրտուալ դաշտում։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ մեր Եկեղեցին հետապնդումների դեմ պայքարի մեծ փորձ ունի. 30-ական թվականներին բոլ շևիկները բազմաթիվ եկեղեցիներ քանդեցին, Ներքին գործերի նախարարի ցուցումով սպանվեց Խորեն Ա Կաթողիկոսը, սակայն այդ նույն նախարարին հետագայում գնդակահարեցին։ «Եկեղեցուն հետապնդելը ոչ մի իշխանության փրկություն չի բերել»,արձանագրեց Կարապետյանը։

Խոսելով Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի շարժառիթներից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ մեր Եկեղեցու դեմ արշավները միշտ սկսվել են Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցելություններից հետո։ Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը՝ բանախոսը պնդեց, որ Փաշինյանը հանդիպումից առաջ ցանկանում էր ցույց տալ, թե կատարում է Էրդողանի ցուցումը Հայոց եկեղեցու հանդեպ։ Նա հավելեց, որ Հայոց եկեղեցին այսօր միակ ազգային օրգանն է, որը պաշտպանում է հայերի ազգային նպատակները, իսկ Փաշինյանը պարզապես կատարում է Էրդողանի և Ալիևի ցանկությունները։ Կարապետյանի համոզմամբ, մեր անկախությունն այսօր ավելի ծանր վիճակում է, քան Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ, որովհետև այն ժամանակ մեր ժողովուրդը գոնե ձայնի իրավունք ուներ։

Դիտարկելով Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական կորպուսի աշխատանքը՝ Արշակ Կարապետյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթություն և եղել է կասկածելի լրագրող, որը գումարներ է ստացել ԱՄՆ դեսպանատնից։ Այնինչ, Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացել է պրոֆեսիոնալ միջազգային կրթություն, դասախոսել է, մեծացել է էլիտար ընտանիքում։ Ըստ զրուցակցի, մեր երկրի ղեկավարն այս ոլորտում անգրագետ է։ Նա համեմատական անցկացրեց նաև երկու երկրների դեսպանների միջև՝ նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը պատմաբան է, Ռուսաստանում դեսպան Գուրգեն Արսենյանը հիմնականում զբաղվել է բիզնեսով, Չինաստանում դեսպան Սերգեյ Մանասարյանն ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, և միայն Ֆրանսիայում դեսպան Արման Խաչատրյանն ունի համապատասխան կրթություն։ Մինչդեռ Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում (Խազար Իբրահիմ), Ֆրանսիայում (Լեյլա Աբդուլաևա) և Ռուսաստանում (Ռահման Մուստաֆաև) ունեն համապատասխան կրթություն, ԱԳՆ-ում և ՆԱՏՕ-ում աշխատանքի երկարամյա դիվանագիտական փորձ։

Իսկ ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համակարգային փոփոխություններին, ապա Արշակ Կարապետյանը փաստեց, որ Հայաստանում դիվանագիտությամբ, պաշտպանությամբ, ոստիկանությամբ և հետախուզությամբ զբաղվում են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ։ Պետությունը հսկայական միջոցներ է ծախսում մարդկանց կրթության վրա, սակայն նրանք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Նա առաջարկում է կադրային քաղաքականությունն ամրապնդել Սահմանադրությամբ և այնտեղ ամրագրել մի տող, ըստ որի՝ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն համապատասխան մասնագետներ։

Ամփոփելով զրույցը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի ներքին պոտենցիալը բավարար չէ զարգացման համար, մենք չենք կարող զարգանալ առանց արտաքին աշխարհի և պետք է օգտագործենք Սփյուռքի ռեսուրսները՝ դառնալով «Հարավային Կովկասի Իսրայել»։ Կարապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է փոխել կառավարման ողջ համակարգը, դառնալ նախագահական երկիր, իսկ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալներ, քանի որ մեր փրկությունը մեր ձեռքերում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»