Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։

Որպես կանոն՝ իշխանական ռազմավարությունը կառուցվում է PR-ային գեղեցիկ ցուցանիշներ ներկայացնելու, տնտեսական աճի ու առաջընթացի մասին ազդարարելու վրա՝ ընդհանրապես անտեսելով այն հիմնարար իրողությունը, որ թվային կտրվածքով արձանագրվող երբեմն արհեստական արդյունքները որևէ առնչություն չունեն սոցիալական կյանքի իրական պայմանների հետ։ Այստեղ ամենամեծ հակասությունն այն է, որ պաշտոնյաների՝ հատկապես բարձրաստիճան կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը պարբերաբար շեշտակիորեն բարձրացվում են՝ իրավացիորեն հարուցելով հանրային դժգոհություն, քանի որ այս միջոցառումները ուղեկցվում են դասական «լափշա կախելու» մեթոդաբանությամբ, երբ հասարակությանը ներկայացնում են այնպիսի պատկեր՝ իբր երկրի բոլոր քաղաքացիների վիճակը կայուն ու բարելավվող է։

Ավելին, նման պնդումները վերածվում են ցինիկ «կատակների», երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե բնակարանները տարիների ընթացքում թանկացել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ «հարստացել» են, ու այն պետք է ընկալել որպես բարեկեցության փաստ։ Իրականում անշարժ գույքի թանկացումը ոչ թե մեծամասնության հարստացման, այլ հակառակը՝ նրանց սոցիալական վիճակի վատթարացման պատճառ է դարձել։ Երբ քաղաքացին տուն ունի, բայց չունի արժանապատիվ աշխատանք ու եկամուտներ, ի՞նչ անի, իր տունը վաճառի ու իր առօրյա կարիքները հոգա՞։ Ինչպե՞ս կարող է նա իրեն հարստացած համարել, եթե իր ամենօրյա պահանջները բավարարել չի կարողանում։ Ավելին, գույքահարկի ավելացումն ու կոմունալ վճարումների մշտական աճը ստիպում են ընտանիքներին իրենց վերջին ռեսուրսները ծախսել հարկադրված պարտավորությունների վրա, եթե չասենք, որ երբեմն ստիպված են ընկնել պարտքերի ու վարկերի տակ։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքում տների գների տարբերության մեծ սանդղակ կա։ Մարզերում տներն էժան են, իսկ մայրաքաղաքում, հատկապես կենտրոնական հատվածում գները շատ բարձր են։ Հիմա ինչո՞վ է հեռավոր շրջաններում ապրող մարդը հարստացել, երբ, օրինակ՝ իր տան գինը կարող է այս ընթացքում չնչին է ավելացել։ Ավելին, բնակարանների շուկայում ընթացող թանկացումը, որն ակնհայտորեն պայմանավորված է տնտեսական ու միգրացիոն գործընթացներով, քաղաքացիների համար սեփական բնակարան ձեռք բերելը դարձնում է առավել դժվար։

Շատ դեպքերում երիտասարդները, մինչև կարողանան բնակարան ձեռք բերել, ստիպված են լինում տարիներով ապրել վարձած բնակարաններում, այն էլ՝ չափազանց բարձր վարձավճարներով, որոնք կառավարության կողմից որևէ կարգավորող կամ աջակցող ծրագրի միջոցով չեն հավասարակշռվում։

Պետական քաղաքականությունն այս ոլորտում բացակա է. պետությունը որևէ կերպ չի մեղմում անշարժ գույքի համատարած գնաճի սոցիալական հետևանքները։ Այս իրավիճակից օգտվում են միայն այն քաղաքացիները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կուտակել մեծ թվով անշարժ գույք և հիմա դրանք վարձով տրամադրելու հաշվին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են իրենց հարստությունը, ինչն էլ ավելի է խորացնում բնակչության բևեռացումը և ավելացնում սոցիալական անարդարությունը։

Առավել տհաճ ու վիրավորական է ներկայիս իշխանությունների կիրառած սոցիալական քաղաքականության երկրորդ առանցքային դրսևորումը՝ թոշակի հազար դրամով ավելացումը՝ հանգուցյալների հարազատներին թաղման համար տրամադրվող նպաստի հաշվին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հնչում է աբսուրդային թեզը՝ իբր ոչ բոլոր առանձին քաղաքացիներն ունեն այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքը։ Այդ ֆոնին իշխանությունները ոչ միայն չեն ամաչում, այլ շարունակաբար բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ նվազագույնը երկու անգամ, հետն էլ՝ անընդհատ պարգևավճարներ ստանում։ Հանրությունը դրա փոխարեն ստանում է թոշակի ընդամենը հազար դրամով ավելացում, այն էլ՝ շոշափելի գնաճի պարագայում, երբ այդ գումարը օրական կամ ամսական ծախսի մեջ կորչում է առանց որևէ նշանակալի փոփոխության։ Տպավորություն է, թե իշխանությունն ուղղակի ծաղրում է թոշակառուներին՝ 1000 դրամ նետած ողորմությունը համարելով մեծ գործ։

Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ իշխանությունը մինչև հիմա հայտարարում է, թե «ժողովրդից թալանվածը» հետ են բերում պետական բյուջե, դրա միջոցով այդ միջոցները վերադարձվում են ժողովրդին, բայց ստացվում է, որ այդ գումարների հետ ժողովուրդը կապ չունի, քանի որ թեկուզ բյուջե մուտքագրված այդ միջոցները հոսում են պաշտոնյաների գրպանը։ Այլապես թող հայտարարեն, թե այդ վերադարձված միջոցներից որքա՞ն է բարձրացել թոշակն ու աշխատավարձերը։

Իսկ տնտեսական աճի մասին հայտարարված պնդումները հասնում են պոպուլիզմի գագաթնակետին։ Վիճակագրական աճը, որը հրապարակվում է՝ հիմնականում գործածելով ոչ լիարժեք մեթոդաբանություն և իր մեջ կրելով մանիպուլ յացիայի տարրեր, որևէ կերպ չի համապատասխանում գների աճին, կյանքի որակի ու գնողունակության իրական անկմանը։ Անգամ կարճ ժամանակահատվածում խանութ չմտնելն այսօր վերածվել է նկարագրական դրամատիկ իրավիճակի. երկու օր խանութ չգնալով՝ մարդը երրորդ օրը պարզում է, որ ապրանքների գինը զգալի բարձրացել է, ու ստիպված է լինում վերանայել իր նախընտրած ապրանքների ցանկը՝ ավելի էժան տարբերակներ գտնելու համար։

Գները Հայաստանում աճում են շղթայական՝ առանց եկամուտների իրական աճին համապատասխանելու, մարդիկ հետզհետե քիչ բան կարող են իրենց թույլ տալ, նվազում է սպառման վեկտորը, ինչը հերթական շղթայական բացասական հետևանքներ է առաջացնում։ Այս իրականության մասին իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն խոսում, որովհետև ամբողջությամբ գերադասում են կեղծ թվերն ու վիճակագրական ցցուն զեկույցները՝ ժողովրդի աչքին թոզ փչելու սխեմայով։

Ինչպես ասում են, կա սուտ, ավելի մեծ սուտ և վիճակագրական սուտ։ Սակայն այս ստերի շարքին պետք է ավելացնել նաև քպական սուտը, որը նախորդ երեք ստերին էապես գերազանցում է։ Արդյունքում ժողովրդի գիտակցության մեջ ձևավորվում է համակարգային անվստահություն ոչ միայն կառավարության, այլև ողջ պետական ինստիտուտների ու իշխանական վերնախավի նկատմամբ։

Իշխանությունները կրճատում են նաև սոցիալական փաթեթների ծրագիրը, իսկ աջակցության այս համակարգի դադարեցումը ազդելու է այն մարդկանց վրա, ովքեր այդ փաթեթների շնորհիվ կարողանում էին որոշ խնդիրների լուծում ստանալ՝ լինի դա հանգստի կազմակերպման վճար, թե կրթության կամ առողջապահության մասով որոշ աջակցություն։

Այսօր բյուջեի պակասի պատճառաբանման ներքո իշխանությունը շատ հեշտությամբ կրճատում է քաղաքացիների համար նախատեսված աջակցության մեխանիզմները՝ առանց հաշվի առնելու դրանց հետևանքները իրական մարդկանց կյանքի վրա։

Փոխարենը բյուջեից խնայված միջոցները իշխանություններն օգտագործում են իրենց պարգևատրելու և իրենց կյանքի մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ այս ամենի հակառակ կողմում հայտնվում են շարքային քաղաքացիները, որոնք ամսեամիս պակասեցնում են իրենց ծախսերը, յուրաքանչյուր օր փորձում են հաշվարկել՝ արդյո՞ք բավարարելու է ամսական նպաստը, թոշակը, աշխատավարձը ամենապարզ կենցաղային հարցերը լուծելու համար։

Իշխանականների համար միևնույնն է, թե ինչ տեղի կունենա հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, այնինչ ընտրություններից առաջ Փաշինյանն ու իր թիմը հասարակությանը ոսկե սարեր էին խոստանում։ Հիմա արդեն, երբ մարդկանց քվեն պետք չէ, իշխանություններն անցել են իրենց հին գործին, հասարակ քաղաքացիներին վերաբերող բյուջետային ծախսերն ու ծրագրերը կրճատվում են։ Ու զարմանալին այն է, որ ժողովուրդը դեռ հանդուրժում է այս ամենը։ Խնդիրն այն է, թե մինչև ե՞րբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր