Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, զուսպ երեխա էր։ Աղմկոտ չի եղել։ Չէր սիրում, երբ բարձր ձայնով էին խոսում։ Փոքր ժամանակ մի փոքր բարձր ձայնից կարող էր ձեռքերով ականջները փակել և ասել՝ կամաց։ Հիմա նույն կերպ նաև փոքր տղաս է։ Շատ ընկերասեր էր, ծնողասեր, հարգանքով։ Երբեք միայնակ սեղան չի նստել։ Սպասում էր մինչև տուն գայինք, որ միասին ընթրեինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մհերի մայրիկը՝ տիկին Նազիկը։

Մհերը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ «Մհերս մեծացել է Զվարթնոց թաղամասում։ Մինչև երրորդ դասարանը հաճախել է թիվ 10 դպրոցը, այնուհետև տեղափոխվեցինք Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղ։ Տղաս արդեն սկսեց հաճախել Ոսկեհատի միջնակարգ դպրոցը։ Չեմ կարող ասել, որ գերազանց առաջադիմություն է ունեցել, բայց հրաշալի հիշողություն ուներ։ Գիրքը կարող էր չբացել, բայց դպրոցում դասը պատասխաներ, բարձր գնահատական ստանար և տուն գար։ Շատ էր սիրում «Պատմություն» առարկան։ Զուգահեռ հաճախում էր նաև երաժշտական դպրոց՝ դուդուկի բաժին։ Անսամբլում էր նվագում։ Ցանկանում էինք, որ դուդուկահար դառնա։ Բայց երաժշտական դպրոցի չորրորդ դասարանում ասաց. «Սա ձեր երազանքն է, իմը չէ։ Դուդուկը շատ եմ սիրում, բայց դա իմը չէ, ես ուզում եմ կրթությունս ռազմական գծով շարունակել»: Մենք դեմ էինք իր այդ ցանկությանը։ Ես Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն էի վերցրել, որ այնտեղ ուսումը շարունակի, բայց իմ տղան իր որոշումն արդեն կայացրել էր»։

Արդյունքում Մհերն ուսումը շարունակում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Լավագույն սաներից մեկն էր։ Սպայի կեցվածք ուներ, բարձրահասակ էր, վարժարանն իրեն ավելի կոփեց։ Այնքան հետևողական էր իր համազգեստի նկատմամբ։ Զինվորական ուղին էր ընտրել։ Ասում էր՝ Հայոց բանակը պետք է ունենա կրթված սպաներ, կիրթ սպաների շնորհիվ մեր բանակը կհզորանա։ Եվ վարժարանում արդեն շատ ավելի լավ էր սովորում։ Նշում էր, որ իրենց դասախոսները «քայլող հանրագիտարաններ» են։ Ափսոսում էր, որ գուցե դպրոցում մի բան պակաս է սովորել։ Չնայած վարժարանից մի քանի անգամ զանգահարել են իր դպրոց և շնորհակալություն հայտնել Մհերիս կրթության և դաստիարակության համար։ Այնքան հայրենասեր էր, իր երկրի հանդեպ այնքան ուշադիր անգամ մանրուքների հարցում։ Հանկարծ շփոթվեիր և ձեռքումդ եղած թղթի կտորը փողոցում գցեիր, մի մեծ խոսակցություն կդառնար։ Ասում էր. «Եթե դուք եք ձեր երկրի հանդեպ այդպես վարվում, բա մնացածն ինչեր կանեն»։ Մեկ անգամ փոքր տղաս ուզում էր թուղթը գետնին գցել, Մհերս աչքիս առաջ եկավ, անմիջապես հիշեցի իր խոսքերը»։

2020 թվականի հուլիսի 7-ին Մհերը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Այդ օրն եմ վերջին անգամ գրկել իմ երեխային։ Չէի կարողանում նրան գրկիցս բաց թողնել։ Իմ ներսում վախ կար, աննկարագրելի զգացողություն էր։ Տղաս 40 օր մնաց «Մարտունի-2»-ում, կարանտին էր, հետո իրենց տեղափոխել են «Արա լեռ»։ «Մարտունի-2»-ում տեղի էր ունեցել իր երդմնակալության արարողությունը, որին մենք ներկա չենք գտնվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամուսինս տուն մտավ՝ երեխուն գտիր, պատերազմ է։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Զանգում էի Մհերիս, անհասանելի էր։ Որևէ կերպ չէի կարողանում իր հետ կապ հաստատել։ Չորրորդ օրը նոր միայն կապի դուրս եկավ։ Առաջին հարվածները նաև իրենց զորամասն է իր վրա վերցրել։ ԱԹՍներն օդում կախված են եղել։ Նա մեզ ոչինչ չէր պատմում, չէր ասում, որ մասնակցում է ռազմական գործողություններին, իր խոսքն էր. «Ամեն ինչ մեզանից հեռու է, մենք բունկերներում ենք»։ Երբ հարցնում էի՝ Մհե՛ր ջան, որտե՞ղ ես, արձագանքում էր. «Մա՛մ, ամեն ինչ գիտես, մենակ դա՞ չգիտես»: Ինձ, ինչպես ասում են, հրահանգել էր. «Մամա՛ ջան, դու ինձ չզանգես, ես քեզ կզանգեմ»։ Բայց մի անգամ զանգեցի, ընկերը պատասխանեց։ Հարցնում եմ՝ Արմա՛ն ջան, Մհերս ո՞ւր է։ «Սնարյադ ենք կրում, Մհերը հեռու է, կասեմ, կզանգի»։ Զարմացա՝ դուք բունկերներում չե՞ք։ Այնքան անկեղծ պատասխանեց՝ ի՞նչ բունկեր»։

Մհերի և մայրիկի վերջին զրույցը հոկտեմբերի 10-ին էր։ «Ժամը մեկի կողմերն էր, զանգահարեց։ Քար լռություն էր, երբևիցե նման լռություն չէր եղել։ Իր քույրիկին ասում էր՝ «մի հատիկ»։ Զրույցի ժամանակ շեշտեց. «Մամա՛, իմ «մի հատիկին» լավ կնայես, պապային լավ կնայես, քեզ լավ կնայես։ Մամա՛, մեռնեմ ձեր սրտին, ձեզ լավ նայեք»։ Չէի հասկանում, թե ինչու է նման բաներ ասում։ Հենց այդ օրն էլ ժամը չորսի կողմերը դեպքը եղել է»։

Մհերն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականի և Իվանյանի (Խոջալու) միջանկյալ հատվածում։ «Նախորդ օրը մեծ վնասներ էին հասցրել հակառակորդին։ Հոկտեմբերի 10-ին հրադադար էր։ Հավաքել էին զենք-զինամթերքը, իրենց մեքենան փչացել էր, տեղավորվել էին մի մեքենայի մեջ։ Մեքենայի մեջ յոթ տղա են լինում, չորսը՝ վերևի հատվածում, երեքը՝ ներսում։ ԱԹՍ-ն հարվածում է, չորս տղաները զոհվում են։ Հաջորդ օրը նոր միայն տղաներին կարողանում են դուրս բերել։ Դեկտեմբերի չորսին միայն ԴՆԹ հետազոտության միջոցով գտանք մեր տղային։ 56 օր իմ Մհերին էի փնտրում։ Այնքան նպատակներ ուներ Մհերս։ Տունը նոր էինք գնել, իր աշխատանքով տանն ահագին գործ արեց, ասաց. «Դուք մի քանի բան արեք, մնացածն էլ ես զորացրվելուց հետո ավարտին կհասցնեմ»։ Անսահման սիրում էր իր քրոջը։ Շատ մտերիմ քույր ու եղբայր էին, կարող էր կոնֆետը չուտել, պահել քրոջ համար։ Ամեն ինչ ուզում էր անել նրա համար։ Աստվածաբանություն էր ուսումնասիրում։ Հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ էր։ Կրթության հետ կապված մեծ պլաններ ուներ։ Այս ամենը կիսատ մնաց, տղայիս բոլոր երազանքները կիսատ մնացին»։

Հիմա այս ընտանիքում փոքր Մհերն է մեծանում։ «Երբեք չեմ ցանկացել երկու տղաներիս համեմատել, բայց իրենք այնքան նման են՝ բնավորությամբ, շարժուձևով, արտաքինով, ամեն ինչով։ Միայն աչքերի կառուցվածքով նման չեն։ Կարծես Մհերս փոքր Մհերիս բերանով խոսի։ Խավարի մեջ լույս տվողը դարձավ։ Շատ դժվարությամբ որոշում կայացրեցի կրկին մայրանալու, մտածում էի, որ այդ կերպ դավաճանում եմ իմ Մհերին։ Բայց ամուսինս ու աղջիկս ինձ համոզեցին գնալ այդ կարևոր քայլին»։

Ապրելու ուժի մասին. «Մհերս իմ համար ամեն ինչ էր՝ եղբայր, ընկեր, տղա։ Ամեն հարցում իրար հետ կիսվում էինք։ Նա գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց, ես միայնակ մնացի։ Մինչև հիմա աչքս դռանն է, գիտեմ, թե հիմա տղաս պետք է դուռը բացի և ներս մտնի»։

Հ. Գ. - Մհեր Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մուսալեռի Պտղունքի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ