Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai» ավիաընկերության FZ1073 չվերթի երկրորդ օդաչուն թռիչքի ընթացքում փորձել է ահաբեկչական գործողություն իրականացնել՝ հարձակվելով օդանավի հրամանատարի վրա և փորձելով իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։ Շաբաթ օրը այս մասին հայտարարել է ԱՄԷ գլխավոր դատախազ Համադ Սաիֆ Ալ-Շամսին, հայտնում է WAM պետական լրատվական գործակալությունը։

Դատախազի խոսքով՝ երկրորդ օդաչուն խցիկում կացնով հարձակվել է հրամանատարի վրա, որից հետո փորձել է ստանձնել ինքնաթիռի կառավարումը։ Քննությունը շարունակվում է. իրավապահները պարզում են պատահարի հանգամանքները, հարձակվողի դրդապատճառներն ու հնարավոր կապերը, ինչպես նաև ուսումնասիրում են իրեղեն և թվային ապացույցները։

Դուբայից Թել Ավիվ FZ1073 չվերթն իրականացվել է սեպտեմբերի 30-ին։ Թռիչքի ընթացքում խցիկում ծեծկռտուք է բռնկվել, ինչից հետո անձնակազմն ու օդանավում գտնվող անձինք միջամտել են իրավիճակին։ Ինքնաթիռը փոխել է երթուղին և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքի օդանավակայանում։ Անձնակազմի մի քանի անդամներ վնասվածքներ են ստացել։

Reuters-ի տվյալներով՝ օդանավում 174 մարդ է եղել։ Միջադեպի ընթացքում ինքնաթիռը կարճ ժամանակում կորցրել է ավելի քան 16 հազար ֆուտ բարձրություն։ Վիրավոր հրամանատարին հաջողվել է բացել խցիկի դուռը, ինչից հետո ուղևորներն ու օդանավում գտնվող մյուս օդաչուները օգնել են վնասազերծել հարձակվողին։ Արդյունքում ինքնաթիռն ապահով վայրէջք է կատարել Թաբուկում։

Սկզբնապես ԱՄԷ իշխանությունները տեղի ունեցածն անվանում էին լոկ «անվտանգության հետ կապված միջադեպ»՝ ընդգծելով, որ պատճառներն ու հանգամանքները պարզվում են։ Հոկտեմբերի 1-ին գլխավոր դատախազը կարգադրել է հատուկ քննչական խումբ ստեղծել և առանձին հանձնարարել է ստուգել տեղի ունեցածի հնարավոր կապը ահաբեկչական գործունեության հետ, նախնական պլանավորման կամ դրսից ստացված հրահանգների առկայությունը։

Այժմ ԱՄԷ դատախազությունը պաշտոնապես որակել է երկրորդ օդաչուի գործողությունները որպես «ահաբեկչական» հարձակման փորձ։ Ընդ որում, նրա դրդապատճառների և հնարավոր կապերի քննությունը դեռ շարունակվում է։

Միջադեպից հետո «Flydubai»-ն ժամանակավորապես դադարեցրել է չվերթերը դեպի Իսրայել և հակառակ ուղղությամբ։ Իսրայելը նույնպես հայտարարել է դեպի երկիր թռիչքներ իրականացնող օդաչուների ստուգումների խստացման մասին։

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի