Դեղամիջոց՝ ալկոհոլից կախվածության դեմ
ԼԱՅՖԱլկոհոլը մեր կյանքում այսօր ունի ավելի շատ տեղ ու նշանակություն, քան դա նրան տրված էր ի սկզբանե: Բժշկական ալկոհոլն ընդունված է, սակայն յուրաքանչյուր երկրորդ մարդ ունի մեծ կախվածություն ալկոհոլից, որն օգտագործում է ոչ բժշկական նշանակությամբ:
Ինչպե՞ս մարդկանց բուժել ալկոհոլի միջոցով թմրելու կախվածությունից:
2012թ. Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են մի դեղամիջոց, որն ունակ է մարդու մոտ բուժել այդ կախվածությունը: Դեղորայքն ուղղակի ներգործություն ունի արյան վրա՝ նվազեցնելով դրանում ալկոհոլի պարունակությունն ու պահանջը և միաժամանակ ստեղծելով այնպիսի ֆերմենտներ, որոնք հակազդում են ալկոհոլին:
Դեղորայքը հաջողությամբ փորձարկվել է ալկոհոլից կախվածության մեջ գտնվող առնետի վրա: Փորձարկումը ցույց է տվել, որ դեղորայքի ազդեցությունը տևում է 24 ժամ, սակայն բուժման կուրսն անցնելու պարագայում կարելի է ընդմիշտ հրաժարվել ալկոհոլից:
Մնում է միայն սպասել դեղորայքի մասսայական վաճառքի ու հասարակ քաղաքացիների համար հասանելի գների:



