Հայ զինվորը հերթական ռեկորդն է սահմանել (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Դեպի Ռիո» հաղորդաշարի հերթական թողարկումը պատմում է զինվոր-մարզիկների ռեկորդների մասին։ Հերթական՝ կրկնակի ռեկորդը սահմանել է Յուրի Սաքունցը, ով նախ գնդակների վրա 80 անգամ կատարել է հենում, ծալում (ժիմ) վարժությունը՝ գերազանցելով իր իսկ սահմանած նախորդ ռեկորդը։
Փոքր-ինչ հանգստանալուց հետո հայ զինվորը ձեռքերի վրա՝ ոտքերը դեպի վեր պարզած, ատամներով քաշել է 2 տոննա 800 կիլոգրամ քաշով զինվորական մեքենան, որի մեջ եղել է 10 զինվոր։
Յուրի Սաքունցը մինչև բանակում ծառայելը զբաղվում էր ազատ ոճի ըմբշամարտով, «Դյուցազնագրքի» ռեկորդակիր է։
Մանրամասները՝ տեսանյութում։
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



