Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միայն թող խաղաղություն լինի. վիրավոր զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

panorama.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատ վիրավորներն ընդունել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վնասվածքաբանական բաժանմունքը: Բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանն ասում է, որ բարդ վիրահատություններ են կատարել, քանի որ վիրավորները հիմնականում ստացել էին բեկորային վնասվածքներ:

Բժիշկը խոստովանում է, որ իրենց հաջողվեց լավ արդյունքներ գրանցել, ամենակարևորը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինվորների շրջանում մահ չեն գրանցել։

«Մարտական գործողությունների ժամանակ ունեցանք մեծ թվով վիրավորներ, որոնց  մի մասն արդեն վերադարձել են զորամասեր,  ոմանք էլ գտնվում են վերականգնողական արձակուրդում: Վերադառնալուց հետո նրանք կմեկնեն զորամասեր՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոն Ժամագործյանը:

Վնասվածքաբանի խոսքերով՝ նման հաջողությունների հասել են միմիայն լավ թիմի աշխատանքի շնորհիվ. «1993թ-ից վիրահատություններ եմ անում, տեսել եմ  պատերազմը և եթե համեմատում եմ, այսօր մենք իսկապես լուրջ հաջողություններ ունենք: Արցախյան պատերազմի ժամանակ բժշկական ծառայությունները կանոնակարգված չէին, իսկ հիմա՝ ապրիլյան  մարտական  գործողությունները  ցույց տվեցին, որ մենք ունենք պատրաստված, կազմակերպված բուժանձնակազմ: Առաջնագծում բուժօգնությունը ճիշտ էր կազմակերպված, որը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման համար»:

Լևոն Ժամագործյանի հետ զրուցելուց հետո գնում ենք հիվանդասենյակներից մեկը՝  զինվորներին հանդիպելու: Տղաները քչախոս են, չեն ուզում պատմել իրենց մասին, դրա փոխարեն պատմում են զոհված ընկերների հերոսություններից:

Հրայր Բաղդասարյան

20-ամյա ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը վիրավորվել է ապրիլի 2-ին, հոսպիտալ է տեղափոխվել ուսի, թևի ու ոտքի ծանր վիրավորումով:

«Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին:  Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք:  Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ  մի զինվոր ու սպա օգնության հասան…»,- պատմում է Հրայրն ու արդեն ժպտալով ավելացնում՝ հետո չի հիշում, թե  իր հետ ինչ է եղել: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան, բժիշկները մի քանի օր պայքարել են Հրայրի կյանքի համար:

Հրայրն ապաքինվում է և արդեն իր ծրագրերի իրականացման մասին է մտածում.  «Բոլոր պլաններս փոխվեցին, մինչև ապրիլ մտածում էի, որ զորացրվելուց հետո պետք է սովորեմ, բայց հիմա առաջնահերթ առողջությանս հարցն է, հետո կաշխատեմ, ընտանիք կկազմեմ»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»