Միայն թող խաղաղություն լինի. վիրավոր զինվորները հիշում են ապրիլյան պատերազմը (տեսանյութ)
VIDEO![]()
panorama.am-ը գրում է.
Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենաշատ վիրավորներն ընդունել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վնասվածքաբանական բաժանմունքը: Բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Լևոն Ժամագործյանն ասում է, որ բարդ վիրահատություններ են կատարել, քանի որ վիրավորները հիմնականում ստացել էին բեկորային վնասվածքներ:
Բժիշկը խոստովանում է, որ իրենց հաջողվեց լավ արդյունքներ գրանցել, ամենակարևորը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում հոսպիտալ տեղափոխված վիրավոր զինվորների շրջանում մահ չեն գրանցել։
«Մարտական գործողությունների ժամանակ ունեցանք մեծ թվով վիրավորներ, որոնց մի մասն արդեն վերադարձել են զորամասեր, ոմանք էլ գտնվում են վերականգնողական արձակուրդում: Վերադառնալուց հետո նրանք կմեկնեն զորամասեր՝ շարունակելու իրենց զինվորական ծառայությունը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոն Ժամագործյանը:
Վնասվածքաբանի խոսքերով՝ նման հաջողությունների հասել են միմիայն լավ թիմի աշխատանքի շնորհիվ. «1993թ-ից վիրահատություններ եմ անում, տեսել եմ պատերազմը և եթե համեմատում եմ, այսօր մենք իսկապես լուրջ հաջողություններ ունենք: Արցախյան պատերազմի ժամանակ բժշկական ծառայությունները կանոնակարգված չէին, իսկ հիմա՝ ապրիլյան մարտական գործողությունները ցույց տվեցին, որ մենք ունենք պատրաստված, կազմակերպված բուժանձնակազմ: Առաջնագծում բուժօգնությունը ճիշտ էր կազմակերպված, որը մեծ նշանակություն ունի հիվանդի հետագա բուժման համար»:
Լևոն Ժամագործյանի հետ զրուցելուց հետո գնում ենք հիվանդասենյակներից մեկը՝ զինվորներին հանդիպելու: Տղաները քչախոս են, չեն ուզում պատմել իրենց մասին, դրա փոխարեն պատմում են զոհված ընկերների հերոսություններից:
Հրայր Բաղդասարյան

20-ամյա ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը վիրավորվել է ապրիլի 2-ին, հոսպիտալ է տեղափոխվել ուսի, թևի ու ոտքի ծանր վիրավորումով:
«Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին: Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք: Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ մի զինվոր ու սպա օգնության հասան…»,- պատմում է Հրայրն ու արդեն ժպտալով ավելացնում՝ հետո չի հիշում, թե իր հետ ինչ է եղել: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Երևան, բժիշկները մի քանի օր պայքարել են Հրայրի կյանքի համար:
Հրայրն ապաքինվում է և արդեն իր ծրագրերի իրականացման մասին է մտածում. «Բոլոր պլաններս փոխվեցին, մինչև ապրիլ մտածում էի, որ զորացրվելուց հետո պետք է սովորեմ, բայց հիմա առաջնահերթ առողջությանս հարցն է, հետո կաշխատեմ, ընտանիք կկազմեմ»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



