Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի վաճառեք ձեր երեխաների ապագան

ԲԼՈԳ

Արթուր Միսակյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ հրազդանցիներ, 

Ապրիլի 17-ին տեղի են ունենալու Հրազդանի քաղաքապետի ընտրություններ: 
Հերթական անգամ հրազդանցին պետք է քվեարկի այն թեկնածուի օգտին, ում հետ կապում է մեր քաղաքի զարգացման հեռանկարը: 
Հորդորում եմ ակտիվորեն մասնակցել ընտրություններին, արհամարհեք տարատեսակ ճնշումները, մի վախեցեք, ձեզ չեն տեսնելու, թե ում օգտին եք քվեարկել: Որևէ մեկը չի կարող տեսնել ու իմանալ, թե դուք ում տվեցիք ձեր ձայնը: Գիտեմ, որ մարդկանց վախեցնում են, թե իբր կամեռաներ կան դրված ու իբր տեսնելու են, թե ում եք դուք քվեարկում: Զավեշտը հասել է նրան, որ մարդկանց նաև ասում են, թե իբր գրիչների վրա նույնպես կամեռաներ կան: Մի հավատացեք, չխաբվեք, ոչ մի կամեռա ոչ եղել է, ոչ կա, ոչ էլ կլինի: Այդ անհեթեթ, ծիծաղելի սուտը տարածում են, որպեսզի ազդեն ձեր հոգեբանության վրա, որպեսզի դուք վախենաք ու քվեարկեք այդ մարդկանց ասելով: Ազատ, անկաշկանդ կմտնեք քվեախուց ու կկատարեք խղճով ու համոզմունքով ընտրություն:
Ես հանձնաժողովի իմ անդամներով ու վստահված անձանցով տեր եմ կանգնելու ձեր քվեին՝ անկախ նրանից, թե այդ քվեն որ թեկնածուի օգտին է տրված: Ու թող որևէ մեկը չփորձի որևէ տեղամասում խախտում կատարելու փորձ անել: Պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր կփորձեն տեղամասերում մոտենալ, ուղղորդել, կամ վերահսկել ընտրողներին: Հանձնաժողովի մեր անդամներն ու վստահված անձինք, վստահեցնում եմ, պինդ կանգնած են լինելու, ապահովելու են ձեր ազատ ընտրությունը:
Լուրեր են պտտվում ընտրակաշառքի բաժանման մասին: Բոլոր նրանք, ովքեր մտադիր են ընտրակաշառքով քվեարկել պետք է հիշեն, որ բաժանված այդ մի քանի կոպեկի 100-ապատիկը մարդկանց քթերից հանելու են: Պետք է այդ մարդիկ հիշեն՝ փողով ընտրվածը երբեք ձեր դարդ ու ցավով չի ապրելու, նա միմիայն մտածելու է, թե ինչպես հետ բերի իր բաժանած միլիոնները: Հետևաբար, մերժեք, հրաժարվեք էդ մի քանի հազար դրամից, մի վաճառեք ձեր, ձեր երեխաների ապագան: 
Ես գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ դեռ թերահավատ են, մտածում են թե միևնույն է ոչինչ չի փոխվի, քանի որ այսինչը կամ այնինչը դաբռո ունի, փող ունի: 
Հարգելի հայրենակիցներ, բոլոր տիպի դաբռոներն ու փողերը, բոլոր տիպի նման բաները զրո նշանակություն ունեն, քանի որ դուք, միայն դուք եք որոշելու, թե ով կլինի Հրազդանի քաղաքապետը, դուք եք ձեր մի քվեով որոշելու հաղթողին:
Ակնհայտ է, որ Հրազդանում հազարավոր մարդիկ ուզում են փոփոխություններ: Իսկ փոփոխություն կարող է կատարել նա, ով մտածում ու գործում է այլ կերպ, ով առաջարկում է չկրկնվող ու նորարարական գաղափարներ և ունի համապատասխան փորձ ու գիտելիքներ դրանք կյանքի կոչելու համար: 
Սիրելի հրազդանցիներ
Ես ու հազարավոր հրազդանցիներ ունենք երազանք. տեսնել մեր քաղաքը զարգացած, բարեկարգ, մաքուր ու հարմարավետ: Վստահե՛ք ու աջակցե՛ք ինձ՝ իրականություն դարձնելու մեր երազանքը: Ես պատրաստ եմ ներդնելու իմ երիտասարդական ողջ ներուժը, իմ փորձն ու գիտելիքները, համառ, հետևողական և պատասխանատու աշխատանքով Հրազդանին բերելու նոր շունչ և վերածնունդ:
Ես ակնկալում եմ ձեր վստահության քվեն և աջակցությունը՝ միասին աշխատելու և կառուցելու մեր քաղաքը: 
Աստված պահապան ձեր ընտանիքներին:
Վստահ եմ՝ միասին էլ հաղթելու ենք…

Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ