Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպիսի՞ն է իսրայելական կողմի դիրքորոշումն Արցախյան հակամարտության վերջին սրացումների հարցում

ԲԼՈԳ

Արմեն Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում գրանցված վերջին սրացումների հետ կապված բավական ուշագրավ է իսրայելական պաշտոնական, քաղաքական և լրատվական դաշտերի մոտեցումների վերլուծությունը: Միանգամից պետք է նշել, որ խնդրի առնչությամբ Հրեական պետության պաշտոնական դիրքորոշումը չեզոքությունն էր, որը խախտել այդպես էլ չհաջողվեց ադրբեջանական կողմին՝ հանձին ԱՀ նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովի: Վերջինն իսրայելական The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Բաքուն ակնկալում է Իսրայելի՝ որպես պաշտոնական գործընկերոջ պաշտոնական դիրքորոշումը խնդրի վերաբերյալ և նրա ազդեցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով:

Մինչդեռ առկա իրավիճակը, նաև Հասանովի հայտարարության իրողությունը բավական խելամիտ կերպով օգտագործվեց իսրայելական քարոզչամեքենայի կողմից: Վերջինը, եթե ի սկզբանե ռազմական գործողությունների լուսաբանման հարցում, ընդհանուր առմամբ, փորձում էր պահպանել հարաբերական հավասարակշռություն՝ միաժամանակ ներկայացնելով և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի պաշտոնական տեսակետներն, ապա հետագա գործընթացներից փորձեց առավելապես սեփական օգուտը քաղել:

Բանն այն է, որ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտից հետո իսրայելական լրատվամիջոցների՝ թեմայի վերաբերյալ անդրադարձներում ակնհայտորեն գերակշռում են Բաքվին վաճառված իսրայելական սպառազինությունների արդյունավետության, կարևորության, ինչու ոչ, նաև անուղղակի գովազդի թեմատիկայով հրապարակումներն՝ ընդհուպ մինչև առանձին զինատեսակների կիրառմամբ հայկական կողմին հասցված վնասների վերաբերյալ տեսանյութերի տարածումը:
Վերոնշյալի համատեքստում, դարձյալ իսրայելական սպառազինությունների նշանակության ընդգծման նպատակով է օգտագործվել նաև Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի (նստավայրը Կահիրե) այցը Երուսաղեմ, հանդիպումն Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության պետ Դան Օրիյանի հետ, որի ընթացքում իբր իսրայելական կողմին պաշտոնական բողոք է ներկայացվել՝ Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի հետ կապված. ի դեպ, այս տեղեկատվությունն իսրայելական լրատվադաշտում շրջանառվել է ընդունված աշխատանքային գործելաոճի համաձայն՝ Հրեական պետության ԱԳՆ-ի անանուն աղբյուրներին հղման եղանակով (ի դեպ, պաշտոնական բողոքի և առհասարակ դեսպանի այցի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ը պաշտոնական տեղեկատվություն չի տարածել, թեպետ միայն դեսպանի այցի մասով տեղեկատվությունը հաստատվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի կողմից):

Իսկ ամենաուշագրավն իսրայելական լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարության և ՀՀ դեսպանի այցի վերաբերյալ տեղեկատվության մեկտեղումն է ընդհանուր հրապարակումներում՝ «Իսրայելին փորձում են ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ» խորագրով, որոնցում բուն տեղեկատվական հատվածից բացի նույնպես ենթատեքստում իսրայելական զինատեսակների «գովազդն» է և ադրբեջանական կողմին, նաև մի շարք այլ 
երկրներին դրանց նոր խմբաքանակների հնարավոր վաճառքի մասին տեղեկատվությունը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում իսրայելական քաղաքական դաշտի արձագանքներին, ապա այստեղ ևս կարելի է որոշակի հավասարակշռություն արձանագրել: Ինչպես և սպասվում էր, պաշտոնական Բաքվին ուղղված զորակցությամբ է հանդես եկել Հրեական պետության նախկին ԱԳ նախարար անթաքույց ադրբեջանամետ կեցվածքով հայտնի Ավիգդոր Լիբերմանը, ով նաև ընդդիմադիր աջակողմյան «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդն է: Իսկ իր հայամետ մոտեցումներով հայտնի ձախակողմյան «Մերեց» կուսակցության առաջնորդ Զահավա Գալոնը նամակ է հղել Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբջանին նոր սպառազինությունների վաճառքը:

Մինչդեռ ընդհանուր հավասարակշռությունը որոշակիորեն խախտվում է Ադրբեջանի և Հայաստանի հրեական համայնքների պաշտոնական դիրքորոշումների հարթությունում: Եթե Ադրբեջանի դեպքում տեղի հրեական բոլոր համայնքների՝ լեռնցի հրեաների, եվրոպացի հրեաների և վրացի հրեաների առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ղարաբաղյան հակամարտության հարցում իրենց անվերապահ զորակցությունը հայտնելով Ադրբեջանի իշխանություններին, ապա համարժեք մոտեցում, առնվազն տողերիս հեղինակի կողմից, չի նկատվել Հայաստանի հրեական համայնքի պարագայում:

Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ