Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պանթոսն անցավ, եկավ «спрос» անելու ժամանակը

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ինչպես նախորդ գրառումներիցս մեկում նշել էի, պատերազմը քննություն է պետության համար, որը նա պետք է անցնի: Այս պահին դեռևս բարդ է միանշանակ կարծիք հայտնել, թե մենք անցել ենք, այդ քննությունը, թե՝ ոչ: Հատկապես նաև, եթե պատերազմը դեռ չի էլ ավարտվել: Իհարկե ԶԻՆՎՈՐ-ն իր խնդիրը լուծել է: Հարցը այստեղ դրա համար հատկապես նրա ու մեր կողմից վճարված գինն է:
Հիմա հրադադար է, ուստի հնարավորություն կա հասկանալու, թե ինչ վիճակում ենք ու ենթադրություններ անել, թե մեզ ինչ է սպասում: Նախ ֆիքսենք, թե ինչ ունենք.

- ունենք հակառակորդի «բլից - կրիգ»-ի փորձ, որին 18-20 շարքայինների, սերժանտական ու սպայական կազմի մակարդակում տրվել է համարժեք պատասխան, հակահարվածի հեռանկարով,
- ունենք հակառակորդի կողմից հրադադար հաստատելու հայտ ուղղված ՌԴ-ին, որը երկկողմանի ճնշումների արդյունքում հաստատվել է,
- շփման գոտում ունենք 500 ք.մ. տարածք (որի մի փոքր հատվածն արդեն մեր վերահսկողության տակ է), որը գտնվում է հակառակորդի վերահսկողության ներքո,
- ունենք անխուսափելի մարդկային կորուստներ, խոցված զինտեխնիկա, որոնք իհարկե անհամեմատելի են հակառակորդի կորուստների հետ. բայց դե կորուստը կորուստ է,
-ունենք համազգային կամքի ու աջակցության, «դուխ»-ի ու ոգեղենության անսպասելի ու աննախադեպ աճ,
-ունենք ռեգիոնալ/գլոբալ երկրների (այդ թվում ՌԴ-ի կողմից) շատ զուսպ ու մեր հանրային ընկալման տեսանկյունից անհամարժեք արձագանք,
-ունենք ներքաղաքական կոնսոլիդացման հրապարակային միտում, որի ամենավառ դրսևորումը ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հանդիպումն էր:

Իրավիճակի արձանագրումը հանգեցնում է մեկ միջանկյալ հետևության. պատերազմի ակտիվ փուլում հրադադար է, մենք ձախողել են հակառակորդի առաջխաղացումն ու հակահարվածի նախապատրաստվելիս մեզ կանգնեցրել են:

Այսօր «պատերազմը» դեռևս շարունակվելու է դիվանագիտական/քաղաքական հարթակներում: Ի դեպ, երբեմն դա ավելի բարդ է: Առաջիկայում մենք այցեր ենք ունենալու Մոսկվա: Այնտեղ քննարկման ենթակա տնտեսական հարցադրումներն իրենց տեղը հավանաբար կզիջեն ԼՂ խնդրի շուրջ կարծիքների փոխանակմանը: Օրակարգի կարևոր հարց կդառնա նաև ՀՀ-ի կողմից ինչպես ԵՏՄ, այնպես էլ ենթատեքստում նաև ՀԱՊԿ գործընկերներին ուղղվելիք հարցադրումները՝ կապված սահմանային սրման պարագայում նրանց պահվածքի, որդեգրված պասիվ, անտարբեր, երբեմն էլ խտրական մոտեցումների վերաբերյալ:

Սակայն միայն արտաքին հարթակներին չեն, որ մենք պետք է ուղղենք մեր տարակուսական հարցադրումները: Լինելով գիտակից, պետք է հասկանալ, որ իհարկե մեր սահման պահող զինվորի ու սպայի հաշվին ունենալով ներկա հաջողությունները, առանց՝ երբեմն «ցավոտ փոփոխություններ»-ի, վաղը մենք կարող ենք և առավել մեծ կորուստներ ունենալ՝ ռիսկի տակ դնելով երկրի անվտանգության ապահովումն առհասարակ: Ուստի մենք/պետությունը ունենք մոտեցումների վերախմբագրման լրջագույն անհրաժեշտություն, որի արդյունքում բավարար կամքով ու խոհեմությամբ պետք է նաև կարողանանք իրականացնել երբեմն յուրային որոշ օղակների համար բավական ցավոտ ու հասցեական բարեփոխումներ:

Քառօրյա պատերազմը բավական բան է ջրի երես հանել. հակառակորդի հաջորդ նման փորձի պարագայում մենք կարող ենք ունենալ լրջագույն խնդիրներ, ուստի պետք է հատկապես ներսում լինել կամային ու առավել արդյունավետ:

2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ Գևորգյան