Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր հետախույզները, ում մենք չենք ճանաչում...

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարծեմ 2-3 օր է արդեն «հրադադար» է: Դա իհարկե չի նշանակում, որ վաղը հակառակորդը հարձակում չի ձեռնարկի, կամ այս գիշեր դիվերսիոն ներթափանցում չի փորձի կազմակերպել: Ուստի մենք բոլորս ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք զարգացման ամեն սցենարի:

Նախորդ մի քանի օրվա մեջ կարծեմ 2 անգամ հակառակորդը հյուսիս-արևելքում ԼՂ ՊԲ դիրքերի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր է ձեռնարկել, որոնք, սակայն, պատշաճ կերպով ետ են մղվել: Ռազմական հակամարտության պայմաններում պարզ է, որ հակառակորդի կողմից մեր ուժերի հետախուզումն առանցքային կարևորություն ունի ռազմական քաղաքականության մշակման մեջ: Եվ դա բնական է: Առանց հետախուզության տվյալների, առանց նրա հատուկ օպերացիաների ոչ մի կերպ հնարավոր չէ արդյունավետ ռազմական գործողություններ ձեռնարկել: Հաճաչ ռազմական գործողության արդյունքի մոտ 50 %-ը կախված է լինում հենց հետախուզության լավ կամ վատ աշխատանքից: Ի դեպ ադրբեջանցիների մեծ կորուստների պատճառներից մեկը, ըստ մասնագետների, նաև այն էր, որ մինչ ռազմական գործողություն մշակել/իրականացնելը ոչ միշտ են պատշաճ հետախուզություն իրականացնում :

Պարզ է, որ մենք էլ մեր ուժերի՝ պաշտպանական/հակահարձակողական գործողությունների ժամանակ առաջնահերթ ուղղորդվում ենք մեր հետախույզ տղերքի տեղեկատվությամբ: Դիցուկ՝ ամենից թարմ լուրերով հերթական ստացված գործողությունից մերոնք հակառակորդի թիկունքից վերադարձան ադրբեջանցիների ռազմական «ՈՒՌԱԼ»-ով: Թե ինչ էր ռազմական մեքենայի մեջ, հավանաբար հետո կիմանանք, սակայն նշենք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, երբ կարծեմ պաշտոնական հաղորդագրության մեջ անգամ նշվեց, որ մեր հետախուզական ստորաբաժանումների հաջողված գործողությունից հետո վերադարձել ենք «ռազմավարով»:

Թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ գործողություններ են իրականացրել, դա մենք, իհարկե, չենք իմանա, սակայն հավաստի աղբյուրներից մեզ պարզ դարձավ, որ հաջողված գործողության և լավ ծառայության համար մեր մի շարք հետախույզներ պարգևատրվել են: Ի դեպ, պարգևատրվել են նաև «ռազմական գործողությունների վերսկման» սցենարի ներքո այս օրերին անցկացված զորավարժությունների արդյունքում ԶՈՒ-ի հետախուզական մի շարք ստորաբաժանումների սպաներ, զինվորներ, ովքեր զորավարժություններից հետո վերադառնալով զորամասեր՝ արժանացել են շնորհակալագրերի, մարտական ծառայության համար մեդալների, այլ պարգևների:

Երևի ամենից բարդ ու պատասխանատու գործը ռազմական հակամարտության պայմաններում (իմ համեստ գիտելիքների տեսանկյունից) հենց հետախույզների գործն է, ում հաջողությունների մասին սովորաբար մենք չեն իմանում, մինչդեռ նրանց անհաջողությունների գինը երբեմն լինում է իրենց իսկ կյանքը...

Շուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ Կարապետյան