Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատմական զուգահեռներ. թուրքական պատրվակներ

ԲԼՈԳ

Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին ուշագրավ է թուրքական մամուլի դիտարկումների ու քաղաքական ենթատեքստերի համատեքսում: Թուրքական մամուլում սկսել են շրջանառվել տեղեկություններ, որոնք կրում են սադրիչ բնույթ` նպատակ ունենալով քաղաքական առումով ինչ-ինչ խնդիրներ լուծել: 

Թուրքիան, ամենաբարձր մակարդակով պաշտպանեց ու խրախուսեց Ադրբեջանին` հարձակման ու ագրեսիայի հարցում: Այլ բան պաշտոնական Անկարայից, այն էլ այսօր, միամտություն կլիներ սպասել: Թուրքիան սատարում և աջակցում է Բաքվի կողմից սանձազերծված գործողությունները, իսկ Ադրբեջանն էլ «թև առնում» իր ավագ եղբորից: Չանդրադառնալով ռազմական գործողությունների պլանավորման ու իրականացման հարցում Անկարայի դերակատարությանն առնչվող հարցերին` ուշագրավ են, հատկապես քաղաքական գործընթացների տեսանկյունից Անկարայի վարքագծային «պատրվակները», որոնք ներկայում դրսևորվում են հատկապես տեղեկատվական դաշտում: Առաջինը, որ անհրաժեշտ է նշել, թուրքական տեղեկատվական դաշտում երկու ուղղությամբ տեղեկատվական հոսքերի ակտիվացումն է, որոնք ունեն քաղաքական կարևոր ենթատեքստ: 

Նախ, ապրիլի 6-ին արդեն թուրքական ԶԼՄ-ներով բավական ակտիվ, սենսացիոն ու ընդգծված խորագրերով, սկսեցին տարածվել տեղեկություններ, թե իբր հայկական ուժերի կողմից կրակ է բացվել Նախիջևանի ուղղությամբ: Հայկական կողմն անմիջապես հերքեց նման տեղեկատվության իսկությունը: Հաջորդ օրն արդեն թուրքական լրատվամիջոցները տեղեկատվական դաշտը հեղեղեցին «Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) կողմից Հայաստանին օժանդակելու պնդումներով: Ըստ հրապարակումների` իբր PKK-ի հրամանատարությունը ուժեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ` Ադրբեջանի դեմ կռվելու համար և PKK-ի Քանդիլի հրամանատարության կողմից շուրջ 400 զինյալներ Թուրքիայից անցել են Հայաստան և տեղավորվել Լեռնային Ղարաբաղում: Հայաստանում PKK-ի ճամբարների առկայության մասին պնդումները ժամանակ առ ժամանակ ի հայտ էին գալիս թուրքական մամուլում, երբ ազգայնական ալիքի տակ փորձում էին թիրախավորել նաև Հայաստանին: 

Ուշագրավ է, որ այս տեղեկությունները շրջանառության մեջ են դնում թուրքական իշխանական լրատվամիջոցները: Ուստի, սրանք քաղաքական որոշ հաշվարկներ ու նպատակներ են հետապնդում: Նման ապատեղեկատվությունների ու լուրերի շրջանառմամբ թուրքական քաղաքական շրջանակները փորձում են Թուրքիայի համար ինչ-ինչ հիմնավորումներ ապահովել` հետագայում նաև իրենց տարբեր ֆորմատներով գործողություններն ու դերակատարությունը հիմնավորելու և դրանց վրա նոր քայլեր մշակելու համար: 

Վերոնշյալն ուշագրավ է այն առումով, որ նման սցենարներ թուրքական կողմը բանեցրել է դեռ 1992-1993թթ. ընթացքում, երբ տարբեր պատրվակներով թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը հեռահար պլաններ էր մշակում: Արցախյան գոյամարտի տարիներին` 1993թ. օգոստոսին Թուրքիայի վարչապետ Թ. Չիլլերը դիմեց թուրքական խորհրդարանին` թուրքական բանակը մարտական պատրաստության բերելու և «հայկական ուժերի կողմից Նախիջևանի դեմ ագրեսիան կանխելու» նպատակով: Ավելի ուշ` նույն թվականի հոկտեմբերին արդեն Թուրքիան պատրաստությունների մեջ էր և որպես պատրվակ հիմնավորվում էր ինչպես «Հայաստանում PKK-ի ճամբարների առկայության», այնպես էլ` «հայկական ագրեսիայից» Նախիջևանի պաշտպանության հանգամանքը, ինչը քննարկվել էր նաև այդ երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Ի դեպ, 1993թ. սեպտեմբերին Թուրքիան արդեն ուժեր էր կենտրոնացրել հայ-թուրքական սահմանին: 

Ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով Թուրքիայի մերօրյա իշխանությունների քաղաքական մեկուսացվածությունն արտաքին աշխարհից, երկրում տիրող բարդ իրավիճակը, ռուս-թուրքական լարվածությունն ու վարքագծի անկանխատեսելիության գործոնը` ավելի են մեծացնում տարածաշրջանում Թուրքիայի ապակայունարար դերակատարությունն ու ազդեցությունը: Ժամանակներն անցնում են, իսկ Թուրքիայի` կարծես ավանդական դարձած «պատրվակների քաղաքականությունը» նոր թափ ու երանգներ ստանում:

Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»