2024 թվականին ՀՀ-ում ԵԱՏՄ անդամ երկրներից զբոսաշրջիկների հոսքի զգալի նվազում է գրանցվել. Էկոնոմիկայի նախարարություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականին Հայաստանում գրանցվել է ԵԱՏՄ անդամ երկրներից զբոսաշրջիկների հոսքի զգալի նվազում։ Հունիսի 5-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Սակայն, ինչպես նշել է նախարարը, այդ անկումը փոխհատուցվեց Մերձավոր Արևելքից, Արևմտյան Եվրոպայից, Չինաստանից և ԱՄՆ-ից զբոսաշրջիկների հոսքի զգալի աճով։
Միևնույն ժամանակ, ռուսաստանցի զբոսաշրջիկների մասնաբաժինը 50%-ից (2023 թվականին) նվազել է, հասնելով 39%-ի։
«Նման փոխհատուցման շնորհիվ, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստան զբոսաշրջիկների հոսքի անկման մակարդակը կազմել է ընդամենը 4,6%», -նշել է Պապոյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































