Նոր ուղենիշներ են սահմանվել. փոխվարչապետն ընդունել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ:Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին:
Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն նոր ուղենիշներ է սահմանել Հանրապետությունում դպրոցաշինության որակի և անվտանգության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ընթացիկ համագործակցության մի շարք ուղղությունների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղություններով ընթացիկ համագործակցության վերաբերյալ:
Հետևեք մեզ՝ այստեղ




















































