Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամին (ANIF) վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հնչեցնելով մի շարք ոչ ճշգրիտ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ։ Այդպիսի պնդումներ և հայտարարություններ հնչում են տարբեր անձանց կողմից՝ կասկածի տակ դնելով ANIF-ի արդյունավետոթյունը և խոսելով կառույցի մասին՝ որպես ձախողված նախաձեռնության։ Մինչդեռ իրականությունը լիովին տարբերվում է հնչող գնահատականներից, ինչը փաստվում է իրական թվային պատկերով։ Խիստ հատկանշական փաստ է, որ ANIF-ի վրա պետությունը ծախսել է 4.13 մլրդ ՀՀ դրամ գումար, որի դիմաց ANIF-ը պետությանը վճարել է առնվազն 5.5 մլրդ ՀՀ դրամ հարկ։ Ստացվում է՝ պետությունն իր ներդրած գումարից ավելի ոչ միայն ետ է ստացել հարկերի տեսքով, այլև նպաստել է երկրում տնտեսական աշխուժությանը, ներգրավել է միջազգային ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, հիմնել նոր բիզնեսներ։ Ի՞նչ է դա, եթե ոչ հաջող ներդրում։

ANIF-ը ստեղծվել էր 2019 թվականին՝ որպես պետական ներդրումային գործիք՝ ուղղված օտարերկրյա և տեղական ներդրումների ներգրավմանը։ Այն գործել է կիսանկախ զարգացման գործակալության մոդելով՝ համադրելով պետական ֆինանսավորումը մասնավոր հատվածին բնորոշ գործելաոճի հետ։

Չնայած գրանցված էական արդյունքներին՝ 2024 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց լուծարել հիմնադրամը՝ առանց հստակ և հրապարակված պաշտոնական հիմնավորման։ Ֆինանսական ստուգումներն անցկացվել են միջազգային չափանիշներով՝ առանց խախտումների արձանագրման։

ANIF-ի արդյունքները՝ կոնկրետ թվերով

ANIF-ի գործունեության ընթացքում՝ արձանագրվել են հետևյալ տնտեսական ցուցանիշները՝

  • Ներգրավվել է 210 միլիոն ԱՄՆ դոլար օտարերկրյա ներդրում՝ հիմնականում Մերձավոր Արևելքից և Եվրոպայից։
  • Իրականացվել է 6.9 միլիարդ դրամ տեղական ներդրում։
  • Ապահովվել է 900 միլիոն դրամ մասնավոր համաֆինանսավորում։
  • Ստեղծվել է ավելի քան 800 աշխատատեղ Հայաստանում։
  • Պետական բյուջե վճարվել է 5.5 միլիարդ դրամ հարկ (2021–2024 թթ. ընթացքում)։
  • Գործարկվել է ARFI ներդրումային թվային հարթակը։
  • Այս բոլոր արդյունքներն ապահովվել են 4.13 միլիարդ դրամ պետական ծախսի դիմաց, ինչը վկայում է միջոցների արդյունավետ օգտագործման և դրական ֆինանսական վերադարձի մասին։

Ովքե՞ր են աուդիտի ենթարկել ընկերությանը

ANIF-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունները ստուգվել են աշխարհի առաջատար աուդիտորական ընկերությունների՝ Grant Thornton Armenia-ի և KPMG Armenia-ի կողմից։

Grant Thornton-ը գործում է ավելի քան 150 երկրում՝ շուրջ 73,000 աշխատակցով։ Հայաստանում ներկայացված է 1993 թվականից՝ ավելի քան 150 մասնագետների թիմով։
KPMG-ը՝ 145 երկրում ներկայացված աուդիտորական ցանց է՝ 275,000 աշխատակցով։
Երկու ընկերություններն էլ հաստատել են, որ ANIF-ի ֆինանսական հաշվետվությունները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Չարաշահումներ կամ էական խախտումներ չեն հայտնաբերվել։

Ինչո՞ւ վարկաբեկվեց և լուծարվեց ANIF-ը

ANIF-ի լուծարման շուրջ հստակ իրավական հիմնավորումներ չեն ներկայացվել։ 

Այս հանգամանքներում հիմնադրամի շուրջ տարածված բացասական քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր քաղաքական մրցակցությամբ և որոշ խմբերի՝ տնտեսական լծակները վերահսկելու ձգտմամբ։ Հիմնադրամի կիսանկախ մոդելը, որը գործելու որոշակի ազատություն էր տալիս, ընկալվել է որպես խոչընդոտ՝ տնտեսական քաղաքականության լիակատար կենտրոնացման տեսանկյունից։

Բացի այդ, կառավարման կազմում իրականացված կադրային փոփոխությունները, երբ երբեմն նշանակվում էին փորձառությամբ չբացարձակվող անձինք, ևս նպաստել են ներքին խոչընդոտների առաջացմանը։

Անշուշտ, ANIF-ը կարող էր հասնել ավելին։ Հիմնադրամն ուներ ավելի մեծ ներուժ, որը կարող էր իրացվել՝ համապատասխան պայմանների ապահովման դեպքում։ Սակայն դրա գործունեությունը խոչընդոտվել է քաղաքական միջամտություններով և կառավարման անկայունությամբ։ Եթե ANIF-ը շարունակեր գործել կայուն, ոչ քաղաքականացված միջավայրում, հնարավոր էր ավելացնել ներգրավվող ներդրումների ծավալը, ինչպես նաև ստեղծել ավելի մեծ տնտեսական ազդեցություն։

ANIF-ի գործունեությունը գնահատելիս պետք է դիտարկել փաստերը, ոչ թե հնչեցված պնդումները։ Կրկնենք՝ պետությունը հիմնադրամի վրա ծախսել է 4.13 մլրդ դրամ, որի դիմաց ապահովվել է 5.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, մոտ 220 մլն դոլար ներդրում, հարյուրավոր աշխատատեղեր և երկարաժամկետ ներդրումային ենթակառուցվածք։ ANIF-ի հասցեին հնչող հիմնական մեղադրանքն այն է, որ կառույցում աշխատավարձերը բարձր են եղել։ Սա մի կողմից առաջացնում էր պետական սեկտորի բնական «խանդը», մյուս կողմից, սակայն, պարտադրված որոշում էր, քանի որ ANIF-ը, ըստ էության, չէր մրցակցում պետական հիմնադրամների, այլ միջազգային բանկերի ու ներդրումային կառույցների հետ, որտեղ աշխատավարձերը բնականորեն շատ բարձր են։

Ըստ էության, տարիների ջանքի արդյունքում ստեղծվել էր միջազգային մակարդակի անկախ ներդրումային հիմնադրամ՝ միջազգային կապերով ու տարբեր ուղղություններով համագործակցությամբ։ Շրջափակումների պայմաններում գտնվող երկրի տնտեսությունը միջազգային ներդրումների խիստ կարիք ունի, որոնց պատշաճ ներգրավումն առանց ինստիտուցիոնալ պարզապես անհնար է։

Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը