Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դրանից ես վատը չդարձա, բայց նա դժվարությամբ ընդունեց. Լիլիթ Բաբասյան

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Վերջին տարիներին Ռուսաստանում բնակվող դերասան Ալեքսանդր Բաբասյանն իր ընտանիքի՝ որդու և կնոջ՝Լիլիթ Բաբասյանի հետ օրեր առաջ տեղափոխվեց Հայաստան: Վերադառնալու հիմնական պատճառը դերասանի՝ նոր սերիալում ընդգրկվելն էր: Aysor.am-ը հյուրընկալել է Լիլիթ Բաբասյանին, ով վերջին շրջանում ստանձել է դիետոլոգի բարդ, բայց հաճելի մասնագիտությունը: Սակայն մեր զրւյցի թեման միայն նրա գործունեությունը չէ…

-Լիլիթ, որքա՞ն ժամանակով եք եկել Հայաստան, ի՞նչ զբաղվածություն ունեք այսընթացքում:

-Ամուսինս այժմ սերիալում է նկարահանվում, ես էլ իմ հաճախորդների հետ եմ աշխատում: Կարծում եմ՝ ամենաքիչը կես տարի կմնանաք այստեղ: Անկեղծ ասած՝ Մոսկվայի հետ, բացի ծնողներիցս, ինձ ոչինչ չի կապում: Նույնիսկ չէի ցանկանա ետ վերադառնալ:

-Իսկ շատերի մոտ կարծիք է ձևավորված, թե դուք Հայաստան գալիս տխրում եք:

-Ոչ, նման բան չկա: Ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է Հայաստան գամ:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Աշտարակից եմ, բայց 9 ամսական եմ եղել, երբ մեկնեցինք Մոսկվա: Սակայն, ամեն տարի՝ ամռանը, տատիկիս ու պապիկիս մոտ եմ անցկացրել, շատ կապված եմ իրենց հետ:

-Երևանում բնակարան ունե՞ք, թե՞ բնակվում եք Ալեքսանդրի ընտանիքի հետ:

-Ունենք բնակարան, առանձին ենք բնակվում: 

-Որքան նկատել եմ՝  Ձեր հաճախորդները բավական գոհ են Ձեզանից, որպեսդիետոլոգ:

-Այո, քանի որ իմ աշխատանքի մեջ ես շատ բան եմ ներդնում, ժամանակիս մեծ մասը հենց դրան եմ նվիրում: Հաճախ նույնիսկ տղայիս հետ չեմ հասցնում խաղալ, զբաղվել: Այսօրվա դրությամբ` 286 մարդ իմ հսկողության տակ է՝ առավոտից մինչ երեկո անընդհատ նրանց հետ եմ անցկացնում, առցանց հրահանգում եմ` երբ և ինչ ուտեն, նույնիսկ խնջույքի մասնակցելու դեպքում ինչից օգտվեն: Կարելի է ասել՝ մենք դառնում ենք ընկերներ, ես որոշ չափով նաև հոգեբանի դեր եմ ստանձնում:

-Դիետոլոգի ծառայություններից օգտվելը թա՞նկ հաճույք է:

-Ոչ: Ասեմ ավելին, ես նույնիսկ անվճար եմ աշխատել, քանի որ ինձ համար ամենակարևորը գումարը չէ: Կան մարդիկ, ովքեր ասում են, որ հնարավորություն չունեն, ծառայությունն իրենց համար թանկ է: Ես միշտ ասում եմ՝ խնդիր չկա, վճարիր այնքան, ինչքանի հնարավորություն ունես, կամ կարող ես ընդհանրապես չվճարել: Նման դեպքեր շատ-շատ են եղել: Երբ նոր էի սկսում, ամենաթանկը, որ վերցնում էի մեկ ամսվա համար, 15 000 դրամն էր:

-Ամեն դեպքում՝ խոսենք թվերով:

-Այսպես կասեմ՝ կան մարդիկ, ովքեր միայն սննդակարգն են ցանկանում, և ես հետո իրենց չեմ վերահսկում, դա 20 հազար արժի, առավելագույնը 50 հազարն է, այս դեպքում ես անընդհատ, առավոտից երեկո վերահսկում եմ, նաև հաճախակի, մեկ-երկու օրը մեկ հանդիպում ենք: 

-Իսկ մեկ ամսվա ընթացքում քանի՞ կիլոգրամ է կորցնում հաճախորդը:

-Ամեն ինչ կախված է ճարպակալման աստիճանից. 5-7 կիլոգրամը երաշխավորվում է: Գիտեք ես ինչով եմ տարբերվում մյուս դիետոլոգներից, և որն է իմ պահանջարկ ունենալու գաղտնիքը. Ուրիշները տալիս են սննդակարգը, վերցնում իրենց գումարը ու վերջ, իսկ ես հետևողական եմ լինում: Եվ հետո, իմ նշանակած սննդակարգով՝ մարդը սոված չի մնում, ամեն ինչ ուտում է, բայց սեփական ձեռքերով պատրաստածը: Ինքս եմ այդ բաղադրատոմսերը գրում և ուղարկում: Մինչև արդյուքնը չտեսնեմ, ինքս ինձանից գոհ չեմ մնա:

-Նկատե՞լ եք, առավել շատ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում պահանջարկ ունեք:

-Ճիշտն ասած՝ ինձ դիմում են ոչ միայն այս երկու երկրներից, այլև Հոլանդիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից, Գերմանիայից, նույնիսկ մեկ հաճախորդ ունեմ Աֆրիկայից: Ես բոլորին մեկ առ մեկ հիշում եմ, իմ տվյալների ցանկից ոչ-մեկի տվյալը չեմ ջնջում, ամիսը գոնե մեկ անգամ նամակ եմ ուղարկում, որպեսզի զգոնությունը չկորցնեն ու շարունակեն հետևել սննդակարգին: Գիտեք, պատահում է՝ իրենք ինձ չեն հիշում, որից, եթե անկեղծ ասեմ, մի քիչ վիրավորվում եմ… Դե այո, ես մարդկանց նկատմամբ կապվածություն եմ ձեռք բերում ու միշտ հիշում եմ: Նույնիսկ երբեմն ասում եմ՝ քաշիդ մասին տվյալներ ուղարկիր, ես անվճար մեկ շաբաթվա սննդակարգ ուղարկեմ, որ չգիրանաս:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք Չալաբյան