Օրվա բաղադրատոմս.Օրիգինալ տոլմա
ԼԱՅՖԲաղադրիչներ
- միս տավարի - 1կգ(փափուկ)
- կարագ - 80 գր
- խաղողի տերև - 250 գր
- բլղուր - 200 գր
- ընկույզ - 50 գր
- սխտոր - 2 պճեղ
- սոխ - 2 գլուխ
- բուսայուղ - 3 ճ/գդ
- ծիտրոն - ըստ ճաշակի
- մաղադանոս - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Միսը լվանում ենք և բարակ կտորների բաժանում (լանգետի նման 50-70 գր)։

- Այնուհետև միսը ծեծում ենք և աղով ու պղպեղով համեմում։

- Պատրաստում ենք միջուկը. սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում։

- Մաքրում, լվանում և չորացնում ենք բլղուրը։

- Տապակած սոխին ավելացնում ենք բլղուրը, աղը և վրան 250 մլ եռացրած ջուր
լցնում։ Թավան կափարիչով ծածկում ենք և անընդհատ խառնելով 15 րոպե թողնում
կրակին։ Անհրաժեշտության դեպքում ջուր ենք ավելացնում։
- Ընկույզն ու սխտորը մանրացնում ենք։

- Ապա խառնում ենք տապակած բլղուրային զանգվածը, կտրատած թարմ և չոր կանաչիները, ընկույզն ու սխտորը։ Աղով համեմում ենք և լավ խառնում։

- Մարինացված խաղողի տերևները զգուշորեն բացում ենք, որ չպատռվեն։

- Մսի յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք նախապես պատրաստած միջուկը և ձիգ
փաթաթում։ Մեծ ռուլետները կարող ենք կիսել։ Այնուհետև այդ միսը փաթաթում ենք
խաղողի տերևի մեջ ։
- Փաթաթած տոլմաները տեղավորում ենք կաթսայի մեջ, ջուր ավելացնում(300 մլ) և
վրան դնում սերուցքային կարագի կտորները։
- Տոլմայի վրան ափսե ենք դնում, որ եռալու ընթացքում միջուկը դուրս չգա միջից։ Եփում ենք թույլ կրակի վրա (մոտ 1 ժամ 15ր)։

- Տոլման կարող ենք մածունի ու սխտորի հետ մատուցել։

Շատ համեղ տոլմա .կարող ենք բլղուրը փոխարինել բրնձով, իսկ մսի փոխարեն աղացած միս օգտագործել 
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



