Իմ ամենաարժեքավոր գործը. Մարկ Ցուկերբերգը հրապարակել է դստեր լուսանկարը
ԼԱՅՖՀունիսի երրորդ կիրակի օրը աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, տոնում են Հայրերի օրը։ Ամերիկյան հանրահայտ աստղերը երեկվանից լուսանկարներ են հրապարակում իրենց հայրերի կամ երեխաների հետ կամ շնորհավորում են իրենց ամուսիններին հոգատար եւ նվիրված հայր լինելու համար։ Իհարկե, շատերի շնորհավորանքները մենք չէինք իմանա, եթե չլիներ Facebook սոցիալական ցանցը, որի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նույնպես «հետ չի մնացել»։
«Իմ ամենաարժեքավոր գործը։ Շնորհավոր Հայրերի օրը»,- գրել է Մարկը՝ հրապարակելով իր եւ դստեր՝ 6 ամսական Մաքսի լուսանկարը։



