Սերը պետք է ամեն օր հացի նման «թխել», որպեսզի միշտ թարմ լինի
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ահա գրող Ուրսուլա Լե Գուինի մի քանի հիանալի ցիտատ.
1. Եթե ուզում ես նետվել անդունդը, ինչքան հնարավոր է վերև բարձրացիր:
2. Եթե ուզում ես, որ քո ստեղծագործությունները լուրջ ընդունեն, ապա մի ամուսնացիր, երեխա մի ունեցիր, և ամենակարևորը՝ մի մահացիր: Իսկ եթե ստիպված ես, ապա ինքնասպան եղիր: Դա բոլորին կգոհացնի:
3. Առավոտը միևնույն է գալու է, նույնիսկ եթե դու մոռացել ես միացնել զարթուցիչը:
4. Միակ բանը, որ կյանքը այդքան հնարավոր է դարձնում, անընդհատ և անտանելի անորոշությունն է: Ապագայի չիմացությունը:
5. Ինձ մի բան դուր չի գալիս՝ մինչև մենք ինքներս մեզ կոչնչացնենք, մենք կոչնչացնենք մոլորակը:
6. Եթե գործերը դադարում են քեզ օգուտ տալ՝ կլանիր տեղեկատվությունը: Եթե տեղեկատվությունը դադարում է օգուտ տալ՝ քնիր:
7. Հաջողությունը միշտ ինչ-որ մեկի պարտությունն է:
8. Կասկածում եմ, որ երևակայությունը կարող է ճնշվել: Եթե իրոք հաջողվի երեխայի մոտ երևակայությունն արմատախիլ անել, ապա նա «սմբուկ» կմեծանա:



