Կինը փորացավով ու սրտխառնոցով դիմեց բժշկի. այն, ինչ հայտնաբերեցին նրա որովայնում, ուղղակի սարսափելի է
ԼԱՅՖՀարավարևելյան Ասիայում հանգստացող կինը տուն է վերադարձել ոչ միայն բազմաթիվ տպավորություններով, այլև 2,5 մետր երկարությամբ մակաբույծով, որի մասին իմացել է, երբ որովայնը սկսել է ցավել:

30-ամյա չինուհին մեկնել էր հանգստանալու Հարավարևելյան Ասիա: Արձակուրդում գտնվող կինը ձգտել է ճաշակել նորանոր ուտեստներ, այդ թվում կիսաեփ միս, անգամ չկասկածելով, թե ինչով կարող է դա ավարտվել:
Վերադառանալով տուն՝ տիկին Լին սկսել է կիսվել իր տպավորություններով, սակայն որոշ ժամանակ անց նա սկսել է իրեն վատ զգալ:

Կնոջը սկսել են անհանգստացնել փորացավը, գլխացավը, սրտխառնոցը, թուլությունը: Նա բուժօգնության է դիմել միայն այն բանից հետո, երբ փորլուծություն է սկսվել:
Կնոջը հետազոտած բժիշկը նրա մոտ թենոզ է ախտորոշել, որի պատճառը մակաբույծային խոզի երիզորդն է համարվում: Հիվանդության պատճառը բավարար չափով չմշակված մսի օգտագործումն է եղել:
Տիկին Լիի միջից դուրս էր բերվել 2,5 մետր երկարությամբ մակաբույծ:

Զգույշ եղեք էկզոտիկ երկրներում տարատեսակ կասկածելի ուտելիքներ համտեսելուց։



