Սուրճը կարող է պայքարել քաղցկեղի դեմ
ԼԱՅՖPressMedia.am-ը գրում է.
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հրավիրված համագումարին մի խումբ ազդեցիկ փորձագետներ վերջերս եկան այն եզրակացության, որ սուրճի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է քաղցկեղի ամենաքիչը երկու տեսակ: Այս եզրահանգմանը նրանք եկել են տասնամյակներ տևած հետազոտությունների և սուրճի այլ օգտակար հատկանիշների ուսումնասիրման շնորհիվ:
Այս հայտարարությունը բացառիկ ժխտումն է այն եզրահանգման, որին եկել էին մեկ այլ խումբ գիտնականներ 1991 թվականին՝ ներկայացնելով սուրճը որպես “հնարավոր քաղցկեղածին” ըմպելիք: Այդ ժամանակվանից ի վեր բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճը ունի Էլիքսիր (բուժիչ նյութ), որը, սուրճի կանոնավոր օգտագործման շնորհիվ, կարող է պայքարել սրտի հիվանդությունների, երկրորդ տեսակի շաքարային դիաբետի, նյարդաբանական խանգառումների և քաղցկեղի մի քանի տեսակների դեմ:
Սակայն իրենց զեկույցում գիտնականները նաև նշել են սուրճ և թեյ օգտագործողների համար ռիսկային մի գործոն: Կերակրափողի քաղցկեղի ուսումնասիրությունների ժամանակ գիտնականները եկել են այն համոզման, որ ըմպելիքը շատ տաք վիճակում խմելը կարող է մարդու համար “հնարավոր քաղցկեղածին” ռիսկեր ունենալ:
Շարունակությունն այստեղ:



