Պատերազմում ծայրահեղ ծանր վիրավորված 3 զինվորները կազդուրվում են (տեսանյութ)
ՎԻԴԵՈ1in.am-ը գրում է.
Ղարաբաղադրբեջանական շփման գծում ապրիլյան պատերազմի ժամանակ առավել ծանր վիրավորում ստացած երեք զինծառայողները՝ Արմանը, Էրիկը և Ռուբենը, վերականգնողական փուլում են: Էրիկն ու Ռուբենը շարունակում են բուժում ստանալ Էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ Թալիշում վիրավորված Արմանն արդեն Գերմանիայի Համբուրգ քաղաքի Asklepiosklinik Barmbek Hamburg կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է: Բժիշկները խոստացել են անել հնարավոր ամեն ինչ Արմանին ոտքի կանգնեցնելու համար:
Էրիկ Բաբայանն արդեն երկու շաբաթից ավելի է ինքնուրույն է շնչում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Ռուբեն Առաքելյանը բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հասցրել է ուրախացրել։ Ռուբենն արդեն կարողանում է ինքնուրույն շարժել ձախ ձեռքը:
Ռուբենի տրամադրությունը բարձր է։ Պաշտոնյաների, հասարակ քաղաքացիների ու պետության տրամադրած գումարը բավարար է բուժումը Գերմանիայում շարունակելու համար։ Ռուբենի հարազատները հիմա փաստաթղթերն են պատրաստում նրան օր առաջ Գերմանիա տեղափոխելու համար:
Վիրավոր զինծառայողների ծնողներն Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկներից շնորհակալ են, նույնիսկ գերմանացի բժիշկներն են փաստել՝ Հայաստանում կատարված բժշկական միջամտություններն ի նպաստ զինծառայողների առողջության է եղել:
Տեսանյութը՝ 1in.am-ի



