Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիվանդասենյակ թիվ 5

ԲԼՈԳ

Իմ ամուսինը մեր հարսանիքի օրը գնաց Արցախ՝ ռազմաճակատ: Հիմա զինվորական է, մայոր, սահման պահող զորամասում: Դավիթս զինվորականների հետ է մեծացել: Նրանց ոգով է դաստիարակվել: Դեռ չէր զորակոչվել, ասում էր՝ ես պիտի դիրք բարձրանամ, սահման պահեմ: Դե, Ձեր աչքերով եք տեսնում՝ որքան ամուր է, ուժեղ, տրամադրությունը բարձր: Ինձ ասում է՝ գնա մազերդ ներկիր, որ ընկճված տեսք չունենաս: Իմ տղան է ինձ ուժ տալիս:

Արմենուհի Գրիգորյան

զինվոր Դավիթի մայրը

 

 

Մեզ չեք վախեցնի

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Տղաս արիաբար պաշտպանել է Հայրենիքը: Ես հպարտ եմ, որ նաև իմ որդու շնորհիվ թշնամուն ուղարկեցինք իր որջը: Ես զինվորի մայր եմ, իսկ դա քաջ, ամուր, ուժեղ լինելու պարտավորություն է առաջին հերթին: Երկրի նախագահը, պաշտպանության նախարարը ասացին, որ իրենք միշտ մեր կողքին կլինեն: Մենք չենք ընկճվելու, չենք նահանջելու: Հակառակորդը մեր որդիների վրա կրակելով մեզ չի վախեցնի:

Քնարիկ Ավետիսյան

զինվորի մայր

 

 

Միշտ Ձեր կողքին ենք լինելու

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Այս հիվանդասենյակը տասնյակ տարիների վաղեմության հիշողություններ է արթնացնում: Ես այս հիվանդասենյակում էի պառկած. ականի պայթյունը վնասել էր ոտքս: Ինձ թվում էր՝ կյանքն ավարտվել է. ընդամենը 19 տարեկան էի: Գոռում էի, սպառնում բժիշկներին, չէի հաշտվում կատարվածի հետ:

Այդ ժամանակ էր, որ Շառլ Ազնավուրը հենց այս հիվանդասենյակում ինձ այցի եկավ… Մենք 40 րոպե զրուցեցինք։ Նա ասես կարդում էր մտքերս ու մեկ առ մեկ պատասխանում էր իմ մտահոգություններին, կասկածներին, իմ բազում անպատասխան հարցերին: Նա այնպիսի հույս ու ոգի ներշնչեց իր խոսքերով, այնպես գոտեպնդեց, որ ասես կյանք վերադարձրեց ինձ… Հեռանալիս խնդրեց, որ սեղանիս դրված իմ լուսանկարը նվիրեմ իրեն։ Ես այդ նկարում 16 տարեկան էի ու զինվորական համազգեստով։ Չգիտեմ՝ նկարս մեծն Շառլ Ազնավուրի ինչին էր պետք (գուցե բոլորովին էլ պետք չէր), բայց այդ պահին ես այնպիսի հզոր ապրումներ ունեցա։

Հիմա ես եմ մեր հերոս զինվորների կողքին: Ես հարկավոր բառեր եմ գտնում հերոս տղաների համար, որպեսզի չկորցնեն լավատեսությունը, երջանիկ լինելու կամքը… Այս պահին իմ զինվոր տղան նույնպես սահմանին է, իսկ ես նոր եմ վերադարձել Արցախից: Տղայիս զորամասը չեմ գնացել, ուրիշ զորամաս եմ գնացել, որովետև բոլոր զինվորներն էլ մեր տղաներն են: Գիտեմ՝ մի ուրիշ ազատամարտիկ էլ իմ տղայի կողքին է կանգնելու:

Արտյոմ Պողոսյան

ազատամարտիկ

 

Եկել եմ շնորհակալություն ասելու զինվորին

ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ ԹԻՎ 5Եկել եմ շնորհակալություն ասելու մեր զինվորներին, որ խիզախությամբ պաշտպանել են Հայրենիքը ու ետ են շպրտել թշնամուն: Եկել եմ իմ օրինակով համոզելու, որ կարելի է ապրել նաև մեկ ձեռքով, ապրել գլուխը բարձր, հպարտ, սիրով շրջապատված… Ես չեմ մոռացել, թե ինչ ապրումներ ունեի, երբ սկսեցի հասկանալ-գիտակցել դաժան իրականությունը, երբ տեսա, որ կորցրել եմ վերջույթներս: Որքան էլ ասենք, որ մենք զինվոր ենք ու պատրաստ ենք ամեն անակնկալի, միևնույն է, գալիս է մի պահ, երբ չես պատկերացնում, թե ինչպես ես շարունակելու ապրել…. Եվ այդ ժամանակ է, որ զգում ես քեզ սիրող մարդկանց կարիքը: Սերը ուժի ամենամեծ ակունքն է: Այս տղաների բոլոր կորուստներն ու զոհողությունները մեր սիրով պիտի փոխհատուցենք:

Սարգիս Ստեփանյան

մայոր

Հիվանդասենյակ թիվ 5: Այս բառակապակցությունը իմ հիշողության մեջ կմնա որպես հայի հերոսության, Հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, Հայոց բանակի անպարտելիության խորհրդանիշ… Հիվանդասենյակ չէր, զորանոց էր, բանակ էր… Օդը լցված էր ասքերով, ուժով, կամքով: Հաղթանակով: Ես տեսա հպարտության, քաջության, հայրենասիրության սահմանը: Ես հասկացա՝ աշխարհում չկա մի ուժ ու մի զենք, որ հաղթի հայի հոգու ուժին:

 

Շարունակությունը Hayzinvor.am կայքում:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբին