Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊՆ խոսնակը՝ վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին

ԲԼՈԳ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին ժամերի իրադարձությունների ընդհանուր պատկերի մասին:

Արցախի և ադրբեջանական բանակի ռազմաճակատի հյուսիսային ու հարավային հատվածում շարունակվում են համառ մարտեր, որոնցում, սակայն, նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում և ադրբեջանական կողմի որևէ հաջողության մասին խոսք գնալ իսկ չի կարող: Մենք շարունակում ենք հակառակորդի սանձահարման գործողությունները, ընդ որում ճակատի շատ հատվածներում գտնվում ենք թելադրողի դիրքերում: Կրկին ընդգծեմ, սակայն, որ ճակատի որոշ հատվածներում մարտերը դեռևս շարունակվում են, քանի որ հակառակորդը այդտեղ կուտակել է խոշոր ուժեր:

Հարկ եմ համարում անել մի քանի դիտարկումներ.

- ադրբեջանական այսպես կոչված «ճակատային թողարկումները» ուշադիր դիտեք և ուշադրություն դարձրեք մի հստակ առանձնահատկության՝ ոչ մի նյութում հստակ և պարզորոշ չի երևում հայկական կողմի մարդկային և տեխնիկական որևէ կորուստ, նույնիսկ որևէ հստակ դիրք չի երևում, որ իրենք գրավել են: Մենք որոշակի կորուստներ ունեցել ենք, որի մասին չենք լռել, բայց իրենք նույնիսկ դա էլ ի վիճակի չեն ցուցադրել ու ներկայացնել, իսկ դա միայն նշանակում է այն, որ դաժան մարտերն ընթանում են իրենց զբաղեցրած բնագծերում և նախաձեռնությունը գտնվում է հայկական կողմի ձեռքում:

- ուշադրություն դարձրեք երկու հասարակությունների վերաբերմունքին արդեն երկրորդ օրն ընթացող մարտական գործողություններին, քանզի, եթե հայկական կողմում հասարակությունը ոգևորված է, իսկ դեպի ճակատ մեկնող կամավորների հոսքն էլ իրոք հսկայական է, ովքեր երգով ու պարով են գնում, ապա թշնամու կողմում լրիվ հակառակ պատկերն է:

- ուզում եմ հատուկ ընդգծել նաև հայկական զանգվածային լրատվամիջոցների հստակ և հավասարակշռված պահվածքը, երբ առանձին լրատվամիջոցներ հաջողությամբ խուսափեցին հակառակորդի տեղեկատվական ծուղակներից՝ դրսևորելով սթափ, ազգամետ և արհեստավարժ դիրքորոշում, ինչ նշանակալից առաջընթաց է նախորդ տարիների ֆոնին:

Վերջում կրկին ուզում եմ ընդգծել, որ ուշադրություն մի դարձրեք հայկական կողմի կրած մարդկային, տեխնիկական և տարածքային կորուստների մասին տարածվող հնարավոր հաղորդումներին, որոնք ուղղված են հասարակության շրջանում վախ և խուճապ առաջացնելուն, քանի որ տեղեկատվական հարձակումը հանդիսանում է ժամանակակից պատերազմի անբաժանելի մասը:

Մենք տիրապետում ենք հստակ և ամբողջական տեղեկատվությանը, ներկայումս այն վերլուծվում է և շուտով կներկայացվի հասարակությանը»:

Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համարԻրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ