Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան

ԲԼՈԳ
Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ասիմետրիկ մոդելով, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը հաճախ բացակայել է։ Իշխանությունները, որպես կանոն, լուրջ խոչընդոտների չեն հանդիպել սեփական օրակարգն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդդիմադիր ուժերին օգտագործել են որպես գործիք՝ դրանք հանրությանը ներկայացնելու կամ դրանց լեգիտիմության տպավորություն ստեղծելու համար։

2018 թվականի իշխանափոխությունը, թերևս, կարելի էր դիտարկել որպես որոշակի շրջադարձային փուլ, սակայն փաստ է, որ երևույթի էությունը մեծ հաշվով չի փոխվել։
Նույնիսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունն ընկալում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական ու անհրաժեշտ բաղադրիչ, այլ , ավելի շուտ, սեփական դիրքերին սպառնացող գործոն։

Ամեն դեպքում, եթե փորձենք ամփոփել հետընտրական այս կարճ ժամանակահատվածում ընդդիմությանը վստահած հանրության հիմնական սպասելիքները, ապա կարելի է ձևակերպել, որ հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն ու քաղաքական զիջումներ պարտադրելն է։ Ի վերջո, նախընտրական շրջանում ընդդիմության կողմից մի շարք հարցերի շուրջ բարձրացված մտահոգությունները ընդամենը շաբաթներ անց՝ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումից հետո, պետք է հայտնվեն իշխանության օրակարգում։

Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, դեռ չստացած պատգամավորական մանդատները, արդեն իսկ մեկնարկել է ժողովրդի հետ հետընտրական հանդիպումների շարքը։ Ավելին, այն համայնքներում, որտեղ դաշինքը ապահովել է համոզիչ հաղթանակ, մեկնարկել է բազմազավակության խթանման ծրագիր՝ ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու պարագայում բնակարան նվիրելու նախաձեռնությամբ։

Եթե անգամ մի կողմ դնենք սոցիալական ծրագրի մասշտաբը, պետք է խոստովանել, որ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել նմանատիպ նախադեպ, երբ քաղաքական ուժը, դեռևս չստանձնելով խորհրդարանական լիազորությունները, անցնում է անմիջական գործողությունների։ Սա քաղաքականության մեջ սահմանում է պատասխանատվության նոր չափանիշ՝ «խոսքից գործի» անցնելու սկզբունքը։

Իսկ ի՞նչպես է իշխանությունը պատասխանում այս քաղաքական մարտահրավերին։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ նրա առաջնահերթությունների շարքում առավել կարևոր տեղ է զբաղեցնում պարգևավճարների թեման։ Օրեր առաջ կառավարությունը պետական համակարգի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով հատկացրեց ևս 5 միլիարդ դրամ...

Միաժամանակ ակնհայտ է, որ ժողովուրդը կոնկրետ ակնկալիքներ ունի ոչ միայն ընդդիմությունից, այլև, առաջին հերթին, իշխանությունից։ Եվ դա բնական է, քանի որ պետական կառավարման ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը։

Հիմնական հարցը, սակայն, հետևյալն է. ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը։
 
Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի