Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովը» երեկ ներկայացրեց «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» փաստահավաք զեկույցը հունիս-հուլիսի համար: Ընթացիկ հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում կարելի է ասել, որ այս հանգամանալի, մասնագիտական առումով՝ օրինակելի, ծավալուն (ավելի քան 22 էջանոց) զեկույցը ինքնին իրադարձություն է:

Ըստ որում, նկատենք, որ զեկույցը կազմվել է տասնյակից ավելի հանրային, հասարակական, իրավապաշտպան գործիչների համատեղ ջանքերով: Հատկանշական է և այն, որ հանձնաժողովը, ավելի ճիշտ՝ հրատապ հիմնախնդիրը համախմբել է մարդկանց, որոնցից շատերին այլ իրավիճակում դժվար կլիներ պատկերացնել միասին աշխատելիս:

Ինչ վերաբերում է բուն զեկույցին, ապա այն բաց է, զետեղված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում, ոչ իշխանական (հասկանալի է) լրատվամիջոցներում, ու կարելի է առանց կողմնակի օգնության բացել ու ծանոթանալ բովանդակությանը: Ինչպես նշեցինք, այն ծավալուն է, ինչը ևս բնութագրական է, քանի որ եթե միայն 2 ամսվա ընթացքում հրապարակայնորեն արձանագրված փաստերի խտացված հանրագումարը նման ծավալ է կազմում, արդեն իսկ ցուցիչ է, թե երկրում ինչ մասշտաբների հասնող ռեպրեսիաներ են ծավալվել: Ինչպես դիպուկ նկատեց հանձնաժողովի նախաձեռնողներից քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, եթե փաստահավաք աշխատանքը ներառեր նաև 2025 թվականը, նաև՝ այս տարվա օգոստոսը, ապա զեկույցը երևի մի քանի հատորանոց կստացվեր:

Մյուսը, ինչ հարկ է ընդգծել, այն է, որ զեկույցը հասցեագրված է ոչ միայն Հայաստանի պետական պատկան մարմիններին, հանրությանը, այլև արտաքին գործընկեր կառույցների ու կազմակերպությունների:

Ի դեպ արտաքինի մասին: Եթե նախքան 2018 թվականը որևէ իշխանություն իրեն թույլ տար թեկուզ 1 տոկոսը այն «բեսպրեդելի», որ ներկայումս կատարվում է Հայաստանում, ապա արևմտյան դեսպանները, դեպսանատները, ԵՄ, ԵԽ և այլ «դեմոկրատական, առաջադեմների» ներկայացուցիչներն ուղղակի օրնիբուն մեղադրական հայտարարություններ ու սաստող կոչեր կանեին իշխանություններին: Ու եղել են դրվագներ անցյալում, երբ տեսել ենք նման դրսևորումներ: Իսկ հիմա՞: Զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարվեց, որ մասնակցության հրավեր ուղարկվել է բոլոր դեսպանատներին, հատկապես՝ Արևմտյան (ԱՄՆ, ԵՄ անդամ-երկրների, ԵՄ ներկայացուցչություն): Բայց ո՛չ մեկը, պատկերացնո՞ւմ եք, բացարձակապես ո՛չ մեկը նույնիսկ դեսպանության շարքային ներկայացուցիչ չէր «գործուղել» մարդու իրավունքների լրջագույն խնդիրներին ու այդ իրավունքների զանգվածային ոտնահարման հետ կապված խայտառակ վիճակին նվիրված մասնագիտական հավաքին: Սա ավելին է, քան զուտ փաստը, ու հավել յալ մեկնաբանության կարիք չկա:

Հնչած ելույթների շարքում առանձնապես ուշադրություն գրավեց հարգված իրավապաշտպան, Հայաստանի առաջին ՄԻ պաշտպան Լարիսա Ալավերդյանի դիտարկումը, որ մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումները, բռնաճնշումները կրում են համակարգված բնույթ և, ըստ այդմ՝ իշխանության կողմից իրականացվող քաղաքականության բնորոշում են ստանում:

Տպավորվեց նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ելույթը, որի առանցքային շեշտադրումը հանգում էր այն մտքին, որ չնայած նախկինում ունեցած, նաև ներկայում՝ գաղափարական առումով առկա տարաձայնություններին, բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները պետք է համախմբվեն՝ պաշտպանելու համար քաղհալածյալների իրավունքները, դիմագրավելու համար ծավալվող ռեպրեսիաներին: Դժվար է չհամաձայնել այն դիտարկման հետ, որ պաշտպանելով այս կամ այն քաղաքական բանտարկյալի իրավունքները, պաշտպանելով իշխանության կողմից հալածվող ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականությանը՝ մենք նախ պաշտպանում ենք մե՛ր իրավունքները: Ուրիշի իրավունք չկա. պաշտպանելով իշխանության կողմից հալածվողներին՝ պաշտպանում ենք մեր իրավունքները: Ավելին, կարելի է ասել, պաշտպանում ենք մեր՝ որևէ իրավունք ունենալու իրավունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան