Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼուգանսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 54-ամյա կին է մահացել սեփական տնտեսությունում ցուլի հարձակման հետևանքով։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ Վելիկա Չերնիգովկա գյուղում։ Կինը զբաղվել է տնային տնտեսության աշխատանքներով և մաքրել է անասունների հետևից, երբ կենդանին հանկարծ հարձակվել է նրա վրա։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ցուլը մի քանի անգամ հարվածել է կնոջը գլխով և եղջյուրներով, ինչից հետո նաև հարվածներ է հասցրել սմբակներով։ Ստացած վնասվածքները կյանքի համար անհամատեղելի են եղել, և կինը մահացել է դեպքի վայրում։
Դեպքի պատճառներն ու կենդանու ագրեսիվ վարքագծի հանգամանքները դեռևս հստակեցվում են։
Past.am-ը շարունակում է հետևել դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



