Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցեց շրջանաձև տնտեսությունը խթանող CirculUP! միջազգային համաժողովին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP!  շրջանաձև տնտեսության համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձև տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում» ծրագրի և Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել էր ավելի քան 150 մասնակիցների՝ 40-ից ավելի երկրներից։ Միջոցառման նպատակն էր ուսումնասիրել թափոնազերծ ապագայի կառուցման գործնական լուծումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Համաժողովը միաժամանակ հանդիսանում էր Impact Hub Global Gathering 2025 համաշխարհային հավաքի գլխավոր միջոցառումը, որն առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանում։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվեց խնդիրների վրա հիմնված էկոհամակարգերի ձևավորման մեթոդաբանության մեկնարկի մասին, որը մշակվել է Impact Hub Global-ի կողմից։ Այս մեթոդաբանության նպատակն է խաչաձև համագործակցության միջոցով խթանել տեղական կայուն զարգացման ջանքերը՝ պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության միջև։

«Հայաստանում մեր փորձը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական ծրագրերի շրջանակներից և ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռնարկատերերը, ներդրողները և հասարակության ներկայացուցիչները համատեղ ձևավորում են երկարաժամկետ լուծումներ», - նշել է Իմփաքթ Հաբ-ի գործադիր տնօրեն Տատյանա Գլադը։

Ռալֆ Յիրիկյանը հինգ փորձագետներից մեկն էր, ով հանդես եկավ «Հայաստանի շրջանաձև տնտեսության ներուժի բացահայտումը․ տեսակետներ ոլորտից» խորագրով մասնագիտական պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա շեշտեց խոշոր ընկերությունների դերը շրջանաձև ստարտափների աջակցման գործում՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են այդ ընկերությունները՝ իրենց գնումների քաղաքականության և մատակարարման շղթայի պատասխանատու կառավարման միջոցով, նպաստել կայուն նորարարությանը։

«Այսօր աշխարհը շարժվում է շրջանաձև տնտեսության ուղղությամբ, և մենք՝ Ucom-ում, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, լիովին գիտակցում ենք, թե որքան կարևոր է այդ փոփոխության մի մաս լինել։ Շրջանաձև տնտեսությունը պարզապես միտում չէ՝ այն ապագայի բիզնես մոդելն է, և մենք հպարտ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք կարող են այս ուղղությամբ իրական փոփոխություն բերել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր CirculUP! ծրագրից քաղած ամենամեծ դասերից մեկն այն է, որ նույնիսկ փոքր երկրներում համակարգային փոփոխություն հնարավոր է, եթե մենք բաց ենք համագործակցության համար», - հավելել է CirculUP! ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը։

Նշենք, որ սա արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը համագործակցում են «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում, որն այս տարի կենտրոնացած է շրջանաձև տնտեսության լուծումների վրա։ Համաժողովն անցկացվել է Հայաստանում շրջանաձև տնտեսության նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, և Ucom-ը շարունակում է համադրել կորպորատիվ առաջնորդությունն ու ստարտափ նորարարությունը՝ աջակցելով իր կողմից նախաձեռնվող կայուն զարգացման ծրագրերին։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ