Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չինաստանը նախատեսում է տիեզերքում կառուցել հսկա արևային էլեկտրակայան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չինաստանը հայտարարել է տիեզերքում հսկայական արևային էլեկտրակայան կառուցելու մտադրության մասին, որը միկրոալիքային ճառագայթման միջոցով էներգիա կհաղորդի դեպի Երկիր: Նախագիծը, որը լինելու է հավակնոտ տիեզերական ծրագրի մի մասը, ներառում է նոր ծանր հրթիռների օգտագործում՝ արևային էլեկտրակայանի բաղադրիչներ ուղեծիր հասցնելու համար, գրում է pravda.ru–ն:

Նոր էլեկտրակայանը կգտնվի գեոստացիոնար ուղեծրում՝ Երկրից 36000 կմ բարձրության վրա և կզբաղեցնի մոտ 1 կմ լայնությամբ տարածք։ Դրա նշանակությունն արդեն համեմատվել է չինական Three Gorges Dam-ի՝ Երեք կիրճերի ամբարտակի աշխարհում ամենամեծ հիդրոէլեկտրակայանի նախագծի հետ: Այդ ամբարտակը տարեկան արտադրում է 100 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա։

Ինչպես նշել է Long March հրթիռի գլխավոր կոնստրուկտոր Լոնգ Լեհաոն, այդ նախագծի իրականացումը «համազոր է Երեք կիրճերի ամբարտակն ուղեծիր տեղափոխելուն»:

Իսկ որո՞նք են տիեզերական արևային էներգիայի առավելությունները: Երկրի վրա արևային մարտկոցները բախվում են այնպիսի սահմանափակումների, ինչպիսիք են ամպերի ծածկույթը և արևային ճառագայթման մթնոլորտային կլանումը: Տիեզերքում արևի լույսի ինտենսիվությունը մոտավորապես 10 անգամ ավելի է, ինչը խոստումնալից լուծում է տիեզերքում արևային էներգիայի արտադրության համար: Այդ տեխնոլոգիան կարող է ապահովել էներգիայի կայուն աղբյուր, որն անկախ է օրվա ժամից և եղանակային պայմաններից:

Հիմնական մարտահրավերը մնում է բոլոր բաղադրիչներն ուղեծիր հասցնելը: Այդ նպատակով Չինաստանը մշակում է նոր բազմակի օգտագործման ծանր հրթիռ՝ Long March-9, որը կարող է բարձրացնել մինչև 150 տոննա բեռ: Հրթիռը հիմք կհանդիսանա նաև Չինաստանի լուսնային ծրագրի համար, որը նաև ներառում է միջազգային լուսնային բազայի կառուցումը մինչև 2035 թվականը:

Տիեզերական արևային կայանների հարցում Չինաստանը միակը չէ:

Նման տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այլ երկրներ։ Նման կայանների ներուժն ուսումնասիրում են նաև ամերիկյան Lockheed Martin և Northrop Grumman ընկերությունները, Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) և ճապոնական JAXA տիեզերական կազմակերպությունը։ Մասնավորապես, JAXA-ն այս տարի նախատեսում է ցուցադրական արբանյակ արձակել տեխնոլոգիան գնահատելու համար։

Չնայած առաջընթացին, տիեզերական արևային կայանների նախագիծը բախվում է մի շարք տեխնիկական և տնտեսական մարտահրավերների, ներառյալ բարձր մեկնարկի ծախսերը, ուղեծրի հավաքման դժվարությունները և Երկիր էներգիայի փոխանցման անվտանգությունը: Այնուամենայնիվ, եթե ամեն ինչ հաջողությամբ իրականացվի, ապա այդ գաղափարը կարող է վերափոխել էներգետիկ արդյունաբերությունն ապահովելով վերականգնվող էներգիայի գրեթե անսպառ աղբյուր:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Լույս չի լինելու Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա ԼոունԻսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՄեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ. Մուսիալան խաղադաշտում կրկին կորցրել է գիտակցությունը Մոսկվան հույս ունի Բաքվի հետ երկխոսություն ծավալել Ռուսաստանի դեմ ուղղված ոչ բարեկամական թեզերի շուրջ․ Զախարովա Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներինՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր