Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արփինե Կոշտոյան. ինչպե՞ս 22-ամյա դիզայները գրավեց հայկական շոու բիզնեսը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դիզայներ Արփինե Կոշտոյանը կարճ ժամանակ է, ինչ ասպարեզում է, սակայն այս ընթացքում հասցրել է գրավել շոու բիզնեսը, աշխատել գրեթե բոլոր հայտնիների հետ։ BlogNews-ը Արփինեի հետ խոսել է հայկական նորաձևության, ցուցադրությունների, այժմյան տենդենցների և սեփական բիզնեսը սկսելու մասին։

 

-Արփինե, վերջին շրջանում անընդհատ տեսնում ենք, որ հայտնիները հագնում են «Koshtoyan Fashion»։ Ինչպե՞ս 22-ամյա աղջիկը ստեղծեց իր բրենդը, գրավեց շուկան և ամբողջ շոու բիզնեսը։

- Ես փուլ առ փուլ եմ հասել այս ամենին, միևնույն ժամանակ, պիտի ասեմ, որ բախտի գործոնը շատ մեծ է, ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել ու ինձ մոտ ամեն բան շատ արագ է ստացվում։ Երբ ես ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, կուրսում ամենափոքրն էի, հետո առաջինը սկսեցի աշխատել, շուտ հիմնեցի իմ բիզնեսը։

Ժամանակին աշխատում էի նորաձևության տներից մեկում, ինձ հետ աշխատող դիզայներն անընդհատ ասում էր, որ պետք է իմ բրենդն ունենամ։ Ի վերջո, ես առանձնացա ու ստեղծեցի նորաձևության իմ տունը։

-Շոու բիզնեսը գրավելը հեշտ չէ։ Ինչպե՞ս կարողացար անել դա, ծանոթություն ունեի՞ր ոլորտում։

- Գործունեությանս սկզբում ծանոթացա Հասմիկ Կարապետյանի հետ և առաջին համագործակցությունս եղավ նրա հետ։ Շատ-շատ եմ սիրում իրեն։ Միշտ հիշեցնում եմ իրեն, որիր հետ եմ սկսել։

Շոու բիզնեսում ձեռք բերեցի ընկերներ, մարդիկ, ովքեր եկան ինձ մոտ, սիրեցին ինձ նաև որպես մարդ ու ցանկացան աշխատել ինձ հետ։ Հետո յուրաքանչյուրն իր հետ բերեց իր ընկերոջն ու այդպես հաճախորդներիս ցանկն ընդլայնվեց։

-Այսինքն՝ քեզ մոտ հե՞շտ է ստացվել նորաձևության ոլորտում սեփական բիզնես հիմնելն ու աշխատացնելը, մրցակցության մեջ մտնելը։

-Չէի ասի՝ շատ հեշտ է։ Ինձ մոտ շատ դժվարություններ են եղել, սակայն ես արդեն մոռացել եմ այդ էտապը։ Մրցակցություն չունեմ, որովհետև ի սկզբանե ունեցել եմ հաճախորդների բազա, որը մեծացել է։ Հայաստանում յուրաքանչյուր դիզայներ ունի իր հաճախորդները։ Թեև մեզ մոտ օրական ավելանում է դիզայներների քանակը, քիչ են այնպիսիք, ում մոտ մարդիկ գնում են ու վստահում։ Բոլորը կարող են ասել՝ ես դիզայներ եմ, բայց ոչ բոլորը հաճախորդներ ունեն։

-Ամեն դեպքում մեզ մոտ շատ է «կուլիսային» լարվածությունը, որքան էլ առերես իրար ժպտան։ Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ հարաբերություններ ունես մյուս դիզայներների հետ, երեկույթներից դուրս շփում ունե՞ք, թե՞ ոչ։

- Ինձ մոտ չկա լարվածություն։ Ես բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, սակայն այդքան էլ շփվող չեմ։) Ամենաշատը շփվում եմ հաճախորդներիս հետ, քանի որ օրական 12 ժամ և ավելի լինում եմ ատելյեում։ Միջոցառումների էլ հազվադեպ եմ գնում։

Գուցե մյուսների հետ մտերիմ չլինելուս պատճառը նաև այն է, որ բոլորից փոքր եմ։

-Ի դեպ, այն, որ տարիքով փոքր ես, երբեմն չի՞ խանգարում, չի՞ լինում կանխակալ վերաբերմունք, թե՞ ստեղծածդ անունը քո փոխարեն լուծում է այդ խնդիրը։

-Գուցե 1 տարի առաջ ունեի այդպիսի խնդիր, մարդիկ մտածում էին՝ երեխա է, բայց հիմա կարծում եմ՝ այդ հարցը լուծված է։ Շատերն ինձ վստահում են, շատ հաճելի է, որ շփվում են որպես դիզայներ, ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե նայում են որպես պուճուր երեխայի։

-Ինչպիսի՞ ղեկավար է Արփինեն. 22 տարեկան աղջիկ, ով հասել է հաջողության, ունի սեփական բիզնեսն ու անվականան բրենդը։

-Կարծում եմ՝ իմ թիմը սիրում է ինձ։ Ես շատ բարեհամբույր եմ, բայց և խիստ եմ գործի հանդեպ։ Մեր կոլեկտիվում միշտ ժպիտ ու ջերմություն կա։ Բոլորս գիտենք՝ ինչի համար ենք աշխատում. ես աշխատում եմ լավ որակ տալու համար, իմ կոլեկտիվն աշխատում է այդ  նպատակն արդարացնելու համար։ Ես իմ թիմում պահում եմ մարդկանց, ովքեր ինձ նման են։

-Մայրդ դժգոհում էր, որ եթե ձեռքդ ճար լինի, կիրակի օրերին էլ իրենց աշխատանքի կկանչես։)

-Մեկ-մեկ կանչում եմ, բայց մեկ-մեկ։) Քանի որ ես շատ աշխատասեր եմ, ահավոր չեմ սիրում չաշխատասեր մարդկանց։ Մամաս իմ օգնող ձեռքն է։ Ճիշտ է նեղվում են, որ երկար ենք մնում, սակայն բոլորս նույն նպատակն ենք հետապնդում։

-Արփինե, տարբեր հավաքածուներ ես թողարկել, սակայն  ցուցադրություն մինչ օրս չես ունեցել, ինչո՞ւ։

-Ինձ համար ցուցադրությունը շատ լուրջ բան է, որը երբեք ուղղակի չեմ անի։ Բավականին շատ առաջարկներ են լինում հայ դիզայներների մասնակցությամբ ցուցադրությունների ներկայանալու համար, սակայն ես դեռ չեմ ուզում մասնակցել։ Հիմա անընդհատ անհատական պատվերներ եմ ունենում ու դրանց վրա եմ աշխատում։ Ուզում եմ ցուցադրություն ունենալ, սակայն այն պետք է շատ լավը լինի։

-Կարելի՞ է ասել, որ կենտրոնացել ես բիզնեսի վրա։

-Այո։) Հայաստանում ցուցադրություն անելու իմաստ չեմ տեսնում, դա շատ ծախսատար է: Եթե ցուցադրություն անեմ, 30 զգեստից 10-ը կվաճառվի. ոչ բոլորն են պատրաստ շատ գումարով գնել մի զգեստ։ Համենայն դեպս, Հայաստանում  դեռ չկա այդ տենդենցը, որ դիզայների նոր հավաքածուից կես միլինով զգեստ գնեն։ Դա է պատճառը, որ հիմա ցուցադրության իմաստ չեմ տեսնում և խորացել եմ բիզնեսի մեջ։

Միևնույն ժամանակ, ինքս վախենում եմ, երբ այսպես եմ խոսում։ Ես շատ եմ սիրում նկարել, էսքիզեր անել, բայց բիզնեսն ինձ այնքան է դուր գալիս, որ հիմա ինձ ավելի շատ զգում եմ բիզնեսի մեջ։ Հետո ինքս իմ առաջ արդարացնում եմ, որ զբաղվում եմ նորաձև բիզնեսով։)

-Հայաստանում մի տենդենց կա. դիզայներներն օգտվում են կտորի միևնույն խանութներից, սակայն յուրաքանչյուրն ունի գնային իր սանդղակը։ Կարծես կայամական գին որոշվի։  Դու ի՞նչ գնային քաղաքականություն ես վարում քո նորաձև բիզնեսում։

- Ես ունեմ և՛ մատչելի, և՛ թանկ հագուստներ։ Կտորները ես էլ եմ գնում նույն տեղերից, որտեղից բոլորը։ Պետք է նշեմ, որ կան կտորներ, որոնք շատ թանկ արժեն, Երևանում կտորները բավականին թանկ են, ինչը շատ տխուր փաստ է։ Կա կտոր, որի մետրը 90.000 դրամ է։ Իհարկե, հայկական շուկայում լինում են նաև դեպքեր, երբ էժան կտորից կարված հագուստն են թանկ վաճառում։

Ես անկեղծ եմ աշխատում, երբեք չեմ ստում՝ իմ կտորը որտեղից է, որքան արժի։ Բոլորը կարող են իմանալ՝ ինչ կտոր է, որքան արժե։ Կարծում եմ՝ իմ հաջողությունը նաև դրանում է, որովհետև ինձ վստահում են։

Գնային քաղաքականությունը տարբեր է, սակայն ես փորձում եմ մատչելի բրենդ ունենալ։ Ես չեմ ուզում իմ ստեղծած հագուստը հագնեն 3 հոգի ու տան մեծ գումար, ուզում եմ իմ ապրանքանիշը շատերը ճանաչեն ու հագնեն, մասսայական լինի։ Այսօր արդեն շատերն են հագնում «Koshtoyan Fashion»՝ սկսած սպորտային հագուստից մինչև կոստյումներ ու տոնական զգեստներ։ Կարծում եմ՝ հետագայում դա նաև մեծ աշխատատեղերի հարց կլուծի։ Ուզում եմ ընդլայնել թիմս։

-Քո խանութը դեռ փոքր է մեծ մասսայականություն վայելելու համար։ Առևտրի կենտրոններում խանութ բացելու մտադրություն ունե՞ս։

-Նման ցանկություն իհարկե կա, սակայն դա ապագայի հարց է։ Եթե հիմա անեմ դա, ծախսերս շատանալու են, հագուստիս գինն ինքըստինքյան բարձրանա, ինչը չեմ ուզում։ Փառք Աստծո, պատվերներ շատ ունեմ։

-Դիզայներական հագուստը որքանո՞վ է պահանջված Հայաստանում։

-Մեզ մոտ դեռ չկա առանձնահատուկ վերաբերմունք դիզայներական հագուստի հանդեպ, սակայն վերջին շրջանում հաճախ զանգում ու ասում են՝ ուզում ենք գալ Ձեր խորհուրդը լսելու, քանի որ խանութներում չենք գտնում այն, ինչ ուզում ենք։ Ես ինձ շատ լավ եմ զգում այդ վստահությունից։ Հաճախ նույնիսկ կտորների ընտրությունը թողնում են քո հայեցողությանը։ Դա մի քիչ էլ հոգեբանական աշխատանք է։) Դիզայների պահանջարկ շատ կա, ուղղակի շատերը վախենում են դիմել՝ մտածելով, որ դա իրենց հասանելի չէ։

-Ցուցադրությունները Հայաստանում շատացել են, սակայն տեսնում ենք, որ դիզայներների ներկայացրած հավաքածուներում նոր մտքեր չկան, ներկայացված նմուշներն արդեն ցուցադրվել են դրսում՝ նորաձևության շաբաթներին։ Ըստ քեզ՝ Հայաստանում նորաձևությունը զարգացման ի՞նչ փուլում է։

-Դա գալիս է մեր երկրի ֆինանսական  վիճակից, իսկ նորաձևությունն ուղիղ կապ ունի ֆինանսի հետ։  Մոտ 3 տարի առաջ, երբ չունեի նորաձևության իմ տունը, էսքիզներ էի անում ու մտածում, որ միայն այդպես եմ ստեղծագործելու, սակայն երբ մտա բիզնեսի մեջ, հասկացա, որ պետք է ընդառաջ գնաս պահանջարկին։ Երևի շատերն են այդպես մտածում։ Պետք է շատ գումար ունենաս, որ գժական հավաքածու ստեղծես ու պատրաստ լինես, որ դա, գուցե, չվաճառվի։

-Վերջին շրջանում արվում են նախագծեր, որոնք ասպարեզ են բերում երիտասարդ դիզայներների։ Մրցակցության նոր դաշտ է ստեղծվում։ Նրանց՝ ոլորտում հայտնվելը որքանո՞վ է խթանում նորաձևության զարգացմանը։

-Իհարկե, շատ հաճելի է, որ նման նախագծեր են արվում, որովհետև որքան շատ լինեն դիզայներները, այնքան մեր ասպարեզն առաջ կգնա, ավելի հետաքրքիր կդառնա, որովհետև մարդիկ ընտրության հնարավորություն կունենան։ Եթե դիզայներները շատանան, մարդիկ ընտրության ավելի լայն ու մատչելի հնարավորություն կունենան։

-Աշուն-ձմեռ հավաքածուի հիմնական տենդենցները որո՞նք են։

-Ցանկացած մարդ պետք է ունենա իր ոճը, սակայն տեղյակ լինի տենդենցներից, նորաձև էլեմենտներ ներառի իր հագուկապի մեջ։ Անպայման չէ վերցնել բոլոր տենդենցները, կարող ես ընտրել այնպիսիք, որոնք համատատասխանում են քո ոճին։

Հայերի կողմից  շատ սիրված սպորտային և դասական հագուստի միքսը շարունակելու է մնալ նորաձևության մեջ։ Մենք սովորեցինք փախած, մեկը մյուսին չհամապատասխանող հագուստներ հագնել, օրինակ՝ երկար շրջազգեստները «բատինկաների» համադրությամբ։ «Միդի», «մաքսի» շրջազգեստներն են կրկին նորաձև։ Վուլգար, կարճ ու կիպ զգեստները նորաձև չեն։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այդպես հագնվելով ավելի մոդայիկ են, սխալվում են։

Երկար, ուղիղ կտրվածքով վերարկուները, շրջազգեստի ծայրին հասնող բլուզներն են նորաձև ևս շարունակում են մնալ նորաձևության մեջ։

Lայն թևերով բլուզները, լայն փողկերով տաբատներն են շատ նորաձև։ Դա միակ դեպքն է, երբ բարձրակրունկների հետ է պետք համադրել։ պետք է հագնես։ Oversize-ն է նորաձև։

-Իսկ ի՞նչն է դուրս եկել նորաձևությունից։

-Նորաձևությունից դուրս են եկել «վալաններով» զգեստները, կիպ, գրկող տաբատները, կարճ կիսաշրջազգեստները։ Շատ շպարն էլ է նորաձևությունից դուրս։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ ԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի․ Թրամփ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Ջուրը կտրելու են ընտրություններից հետոՓաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Եղանակը կտրուկ վատանում է․ սպասվում է ձյուն, բուք, մերկասառույցԹող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն ԳրիգորյանTeam Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի թիմը բաց է նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն Հիմա` ԱԺ փակ դարպասներից այն կողմ թույլ ու վախկոտ մի խմբակ փորձում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի անվան հետ. Մարիաննա ՂահրամանյանԴեկորատիվ տա՞րր, թե՞ գործնական «մանրուք». ինչի՞ համար է նախատեսված կոշիկի կրունկից վեր գտնվող օղակը. «Փաստ»«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՄենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. ՎարդևանյանԻշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ Հայաստան«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար ՄելոյանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Իսրայելի ռազմաoդային nւժերը hարվածել են Շիրազի նավթաքիմիական համալիրին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը, ոստիկանությունը բռնություն է կիրառել կանանց նկատմամբ. «Փաստ»Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ, այս գործընթացը ինքնին հակաիրավական է. Հայկ Մամիջանյան Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»Ի՞նչ է թիթեռի էֆեկտը և ինչպե՞ս կարող է այն փոխել ձեր ճակատագիրը Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)