Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանության արշավը, թեև պասիվացել է վերջին շրջանում, բայց, ի հեճուկս որոշ վերլուծությունների, ամենևին էլ հանդարտվելու միտք չունի։ Նախընտրական շրջանում Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, հաշվի է առել Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, ըստ որոնց՝ եկեղեցու վարկանիշը չափազանց բարձր է հանրության, հատկապես՝ երիտասարդության շրջանում, և ժամանակավոր դադար է վերցրել, բայց մտադիր է առանձնակի ակտիվությամբ պայքարել արդեն ընտրություններից հետո։ Ավելին, նա եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ նախընտրական ծրագրում։ Ապրիլի 4-ին համաժողովում հաստատված ծրագրում առանձին կետով անդրադարձ է կատարվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա բարեփոխման օրակարգին։

Ծրագրում նշվում է, որ եկեղեցու գործունեության հետևանքով «հավատավոր հանրությունն օտարվել է», ինչպես նաև ներկայացվում է գնահատական, ըստ որի՝ «հնարավորություն է ստեղծվել, որ արտաքին ուժերը փորձ անեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։ Կուսակցությունն առաջարկում է ճանապարհային քարտեզ, որի առաջին կետն է՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում)», որին պետք է հաջորդի նոր կանոնադրության ընդունումը և նոր Կաթողիկոսի ընտրությունը։ Նույն այդ համաժողովում Փաշինյանը հայտարարել էր, թե իր համար ակնհայտ է, որ 2026 թ․ հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։

«Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը, տվյալ դեպքում, նկատի ունեմ Կտրիճ Ներսիսյանը»,– շեշտել էր Փաշինյանը։ Սա վկայում է, որ գործող իշխանությունը չի դադարեցրել հակաեկեղեցական պայքարը, ընդամենը փոխել է մարտավարությունը։

Սոնա Գալստյան

Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովՄԱՀԱԶԴ. Մահացել է Լևոն Տեր-ՊետրոսյանըԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան 3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչու