Երևան, 17.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեկորատիվ տա՞րր, թե՞ գործնական «մանրուք». ինչի՞ համար է նախատեսված կոշիկի կրունկից վեր գտնվող օղակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից մարզական կոշիկների, կեդերի մեծ մասի, ինչպես նաև որոշ այլ տեսակի կոշիկների հետևի մասում՝ կրունկից անմիջապես վերև, լինում է փոքրիկ օղակ՝ լեզվակ։ Շատերն այն համարում են պարզապես դեկորատիվ տարր, և իրապես քչերը գիտեն դրա իրական գործնական նպատակը։ Այդ աննկատելի «մանրուքը», որը հայտնի է որպես heel tab (կրունկային օղակ կամ լեզվակ), կարող է շատ ավելի հեշտացնել այդ կոշիկի տիրոջ կյանքը և նույնիսկ երկարացնել կոշիկի կյանքը։

Կոշիկի կրնկի լեզվակը սկզբնապես ծառայել է որպես ծանր կոշիկներ հագնելու ֆունկցիոնալ միջոց: Առաջին անգամ այն օգտագործվել է ռազմական և աշխատանքային կոշիկներում 20-րդ դարի սկզբին՝ ծանր կամ նեղ կոշիկներ հագնելու գործընթացը պարզեցնելու համար, քանի որ նման կոշիկները դժվար էր հագնել ինքնուրույն։ Հետագայում կոշիկների սպորտային մոդելներն են վերցրել այդ հարմար տարրը, այդ թվում՝ վազքի և բասկետբոլի կոշիկները, քանի որ այդ լեզվակով կոշիկը ավելի հեշտ է արագ փոխել ու առանց կեղտոտվելու տեղավորել ուր պետք է։

Սպորտային կոշիկների հարցում մասնագիտացած փորձագետների բացատրության համաձայն, կրունկային օղակը շատ հարմար տարր է մի քանի կարևոր գործառույթներով։

Նախևառաջ՝ այդ լեզվակը բավականին հեշտացնում է հատկապես մարզական կոշիկները հագնելը։ Դա նրա ամենատարածված և ակնհայտ, թեև հաճախ անտեսվող նպատակն է։ Երբ հագնում եք սպորտային կոշիկներ, հատկապես նեղ կամ բարձրակրունկ սպորտային կոշիկներ, պարզապես բռնեք այդ օղակից։ Այդ պարզ շարժումը թույլ է տալիս հեշտությամբ հագնել կոշիկը առանց կրունկի հատվածը դեֆորմացնելու, տեղաշարժելու կամ վնասելու։ Դա ոչ միայն պարզեցնում է գործընթացը, այլ նաև օգնում է երկարացնել սպորտային կոշիկների կյանքը՝ պահպանելով դրանց ձևը և ամբողջականությունը։

Կայունության ֆունկցիան։ Նրանց համար, ում կոշիկները չափազանց մեծ են կամ բավականաչափ կայուն չեն ոտքի վրա, այդ օղակը կարող է իսկական օգնություն լինել: Նրա միջով կարելի է անցկացնել կոշիկի քուղը՝ ստեղծելով լրացուցիչ ֆիքսում կոճի շուրջ: Դա օգնում է կայունացնել ոտքը, կանխել կոշիկի ներսում անցանկալի շարժումը և ապահովել ավելի լավ հենարան ակտիվ գործունեության ժամանակ։

Տեղափոխման և չորացման հեշտությունը: Փոքր օղակը շատ ավելի է հեշտացնում կեղտոտ կոշիկների տեղափոխումը՝ հատկապես մարզումից կամ զբոսանքից հետո: Բռնելով օղակից՝ կարելի է հեշտությամբ բարձրացնել սպորտային կոշիկը՝ առանց ձեռքերը կեղտոտելու: Ավելին, սպորտային կոշիկը լվանալուց հետո այդ առանձնահատկությունը դառնում է անփոխարինելի. heel tab-ի միջոցով սպորտային կոշիկները կարելի է կախել չորանալու համար՝ ապահովելով օդի ավելի լավ շրջանառություն և արագացնելով չորացման գործընթացը: Դա հատկապես հարմար է, օրինակ՝ ճանապարհորդության կամ լեռնագնացության ժամանակ, երբ անհրաժեշտ է չորացնել կոշիկները դաշտային պայմաններում։

Բացի այս ամենը, որոշ օղակներ ունեն անդրադարձնող տարրեր, որոնք մեծացնում են հետիոտնի տեսանելիությունը մթության մեջ և ապահովում են լրացուցիչ անվտանգություն։

Այսպիսով, սպորտային կոշիկի հետևի մասում գտնվող օղակը ոչ միայն դիզայնի տարր է, այլ նաև լավ մտածված ֆունկցիոնալ «մանրուք»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան 3 հորոսկոպի նշան, ում համար մայիսը «դժվար փորձությունների» ամիս կլինիՁերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Աղոթք ճանապարհ գնալուց առաջ «Հիմա Իրանով ենք զբաղված». Թրամփն Ուկրաինայի ժամանակը չունի Ապրիլի 17-ին և 18-ին գազ չի լինելու Ոչ ոք թույլ չի տա Թրամփին վերցնել ամբողջ նավթը․ Մեդվեդև Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըԱրաքս գետի վրայով անցնող Ագբենդ կամուրջը շուտով շահագործման կհանձնվի. Մուստաֆաև Մեսսին ձեռք է բերել իսպանական «Կոռնելիա» ֆուտբոլային ակումբը Իրանը առաջվա պես լուրջ կասկածներ ունի ԱՄՆ-ի բարի կամքի վերաբերյալ. Tasnim Ո՞ւր է անհետացել հնագույն կապարը Երկրի մակերևույթից. գիտնականները գտել են պատասխանը«Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում. ովքեր և որ ֆիլմերն են ներկայացված Ծառուկյանը հիանալի մարտիկ է, բայց Թոփուրիան նրան նոկաուտի կենթարկի․ Դվալիշվիլի «Մանչեսթեր Սիթին» հաստատել է Բեռնարդու Սիլվայի հեռանալու լուրը Պարոնյան թատրոնի հյուրախաղերը Սանկտ Պետերբուրգում Թրամփ. ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա «Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային» «Ոսկե գնդակի» ֆավորիտները Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Միասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՀրապարակվել է Իրանի՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ առաջարկը ԱՄՆ-ին Ավտովթարի հետևանքով մահացել է «Արսենալի» նախկին դարպասապահը Վթար է. երկար ժամանակ ջուր չի լինելու Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԵրևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտոմեքենայում պшյթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Հայկական պատվիրակությունները կմասնակցեն Ղազախստանում կայանալիք մի շարք կարևոր միջոցառումներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ՀՀ օդային տարածքը փա՞կ կլինի․ քաղաքացիները կկարողանա՞ն գնալ արտերկիր և վերադառնալ ՀՀ Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասին