Yerevan, 07.April.2026,
00
:
00
BREAKING


Արփինե Կոշտոյան. ինչպե՞ս 22-ամյա դիզայները գրավեց հայկական շոու բիզնեսը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դիզայներ Արփինե Կոշտոյանը կարճ ժամանակ է, ինչ ասպարեզում է, սակայն այս ընթացքում հասցրել է գրավել շոու բիզնեսը, աշխատել գրեթե բոլոր հայտնիների հետ։ BlogNews-ը Արփինեի հետ խոսել է հայկական նորաձևության, ցուցադրությունների, այժմյան տենդենցների և սեփական բիզնեսը սկսելու մասին։

 

-Արփինե, վերջին շրջանում անընդհատ տեսնում ենք, որ հայտնիները հագնում են «Koshtoyan Fashion»։ Ինչպե՞ս 22-ամյա աղջիկը ստեղծեց իր բրենդը, գրավեց շուկան և ամբողջ շոու բիզնեսը։

- Ես փուլ առ փուլ եմ հասել այս ամենին, միևնույն ժամանակ, պիտի ասեմ, որ բախտի գործոնը շատ մեծ է, ես բախտավոր աստղի տակ եմ ծնվել ու ինձ մոտ ամեն բան շատ արագ է ստացվում։ Երբ ես ընդունվեցի Գեղարվեստի ակադեմիա, կուրսում ամենափոքրն էի, հետո առաջինը սկսեցի աշխատել, շուտ հիմնեցի իմ բիզնեսը։

Ժամանակին աշխատում էի նորաձևության տներից մեկում, ինձ հետ աշխատող դիզայներն անընդհատ ասում էր, որ պետք է իմ բրենդն ունենամ։ Ի վերջո, ես առանձնացա ու ստեղծեցի նորաձևության իմ տունը։

-Շոու բիզնեսը գրավելը հեշտ չէ։ Ինչպե՞ս կարողացար անել դա, ծանոթություն ունեի՞ր ոլորտում։

- Գործունեությանս սկզբում ծանոթացա Հասմիկ Կարապետյանի հետ և առաջին համագործակցությունս եղավ նրա հետ։ Շատ-շատ եմ սիրում իրեն։ Միշտ հիշեցնում եմ իրեն, որիր հետ եմ սկսել։

Շոու բիզնեսում ձեռք բերեցի ընկերներ, մարդիկ, ովքեր եկան ինձ մոտ, սիրեցին ինձ նաև որպես մարդ ու ցանկացան աշխատել ինձ հետ։ Հետո յուրաքանչյուրն իր հետ բերեց իր ընկերոջն ու այդպես հաճախորդներիս ցանկն ընդլայնվեց։

-Այսինքն՝ քեզ մոտ հե՞շտ է ստացվել նորաձևության ոլորտում սեփական բիզնես հիմնելն ու աշխատացնելը, մրցակցության մեջ մտնելը։

-Չէի ասի՝ շատ հեշտ է։ Ինձ մոտ շատ դժվարություններ են եղել, սակայն ես արդեն մոռացել եմ այդ էտապը։ Մրցակցություն չունեմ, որովհետև ի սկզբանե ունեցել եմ հաճախորդների բազա, որը մեծացել է։ Հայաստանում յուրաքանչյուր դիզայներ ունի իր հաճախորդները։ Թեև մեզ մոտ օրական ավելանում է դիզայներների քանակը, քիչ են այնպիսիք, ում մոտ մարդիկ գնում են ու վստահում։ Բոլորը կարող են ասել՝ ես դիզայներ եմ, բայց ոչ բոլորը հաճախորդներ ունեն։

-Ամեն դեպքում մեզ մոտ շատ է «կուլիսային» լարվածությունը, որքան էլ առերես իրար ժպտան։ Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ հարաբերություններ ունես մյուս դիզայներների հետ, երեկույթներից դուրս շփում ունե՞ք, թե՞ ոչ։

- Ինձ մոտ չկա լարվածություն։ Ես բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, սակայն այդքան էլ շփվող չեմ։) Ամենաշատը շփվում եմ հաճախորդներիս հետ, քանի որ օրական 12 ժամ և ավելի լինում եմ ատելյեում։ Միջոցառումների էլ հազվադեպ եմ գնում։

Գուցե մյուսների հետ մտերիմ չլինելուս պատճառը նաև այն է, որ բոլորից փոքր եմ։

-Ի դեպ, այն, որ տարիքով փոքր ես, երբեմն չի՞ խանգարում, չի՞ լինում կանխակալ վերաբերմունք, թե՞ ստեղծածդ անունը քո փոխարեն լուծում է այդ խնդիրը։

-Գուցե 1 տարի առաջ ունեի այդպիսի խնդիր, մարդիկ մտածում էին՝ երեխա է, բայց հիմա կարծում եմ՝ այդ հարցը լուծված է։ Շատերն ինձ վստահում են, շատ հաճելի է, որ շփվում են որպես դիզայներ, ընդունում են այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե նայում են որպես պուճուր երեխայի։

-Ինչպիսի՞ ղեկավար է Արփինեն. 22 տարեկան աղջիկ, ով հասել է հաջողության, ունի սեփական բիզնեսն ու անվականան բրենդը։

-Կարծում եմ՝ իմ թիմը սիրում է ինձ։ Ես շատ բարեհամբույր եմ, բայց և խիստ եմ գործի հանդեպ։ Մեր կոլեկտիվում միշտ ժպիտ ու ջերմություն կա։ Բոլորս գիտենք՝ ինչի համար ենք աշխատում. ես աշխատում եմ լավ որակ տալու համար, իմ կոլեկտիվն աշխատում է այդ  նպատակն արդարացնելու համար։ Ես իմ թիմում պահում եմ մարդկանց, ովքեր ինձ նման են։

-Մայրդ դժգոհում էր, որ եթե ձեռքդ ճար լինի, կիրակի օրերին էլ իրենց աշխատանքի կկանչես։)

-Մեկ-մեկ կանչում եմ, բայց մեկ-մեկ։) Քանի որ ես շատ աշխատասեր եմ, ահավոր չեմ սիրում չաշխատասեր մարդկանց։ Մամաս իմ օգնող ձեռքն է։ Ճիշտ է նեղվում են, որ երկար ենք մնում, սակայն բոլորս նույն նպատակն ենք հետապնդում։

-Արփինե, տարբեր հավաքածուներ ես թողարկել, սակայն  ցուցադրություն մինչ օրս չես ունեցել, ինչո՞ւ։

-Ինձ համար ցուցադրությունը շատ լուրջ բան է, որը երբեք ուղղակի չեմ անի։ Բավականին շատ առաջարկներ են լինում հայ դիզայներների մասնակցությամբ ցուցադրությունների ներկայանալու համար, սակայն ես դեռ չեմ ուզում մասնակցել։ Հիմա անընդհատ անհատական պատվերներ եմ ունենում ու դրանց վրա եմ աշխատում։ Ուզում եմ ցուցադրություն ունենալ, սակայն այն պետք է շատ լավը լինի։

-Կարելի՞ է ասել, որ կենտրոնացել ես բիզնեսի վրա։

-Այո։) Հայաստանում ցուցադրություն անելու իմաստ չեմ տեսնում, դա շատ ծախսատար է: Եթե ցուցադրություն անեմ, 30 զգեստից 10-ը կվաճառվի. ոչ բոլորն են պատրաստ շատ գումարով գնել մի զգեստ։ Համենայն դեպս, Հայաստանում  դեռ չկա այդ տենդենցը, որ դիզայների նոր հավաքածուից կես միլինով զգեստ գնեն։ Դա է պատճառը, որ հիմա ցուցադրության իմաստ չեմ տեսնում և խորացել եմ բիզնեսի մեջ։

Միևնույն ժամանակ, ինքս վախենում եմ, երբ այսպես եմ խոսում։ Ես շատ եմ սիրում նկարել, էսքիզեր անել, բայց բիզնեսն ինձ այնքան է դուր գալիս, որ հիմա ինձ ավելի շատ զգում եմ բիզնեսի մեջ։ Հետո ինքս իմ առաջ արդարացնում եմ, որ զբաղվում եմ նորաձև բիզնեսով։)

-Հայաստանում մի տենդենց կա. դիզայներներն օգտվում են կտորի միևնույն խանութներից, սակայն յուրաքանչյուրն ունի գնային իր սանդղակը։ Կարծես կայամական գին որոշվի։  Դու ի՞նչ գնային քաղաքականություն ես վարում քո նորաձև բիզնեսում։

- Ես ունեմ և՛ մատչելի, և՛ թանկ հագուստներ։ Կտորները ես էլ եմ գնում նույն տեղերից, որտեղից բոլորը։ Պետք է նշեմ, որ կան կտորներ, որոնք շատ թանկ արժեն, Երևանում կտորները բավականին թանկ են, ինչը շատ տխուր փաստ է։ Կա կտոր, որի մետրը 90.000 դրամ է։ Իհարկե, հայկական շուկայում լինում են նաև դեպքեր, երբ էժան կտորից կարված հագուստն են թանկ վաճառում։

Ես անկեղծ եմ աշխատում, երբեք չեմ ստում՝ իմ կտորը որտեղից է, որքան արժի։ Բոլորը կարող են իմանալ՝ ինչ կտոր է, որքան արժե։ Կարծում եմ՝ իմ հաջողությունը նաև դրանում է, որովհետև ինձ վստահում են։

Գնային քաղաքականությունը տարբեր է, սակայն ես փորձում եմ մատչելի բրենդ ունենալ։ Ես չեմ ուզում իմ ստեղծած հագուստը հագնեն 3 հոգի ու տան մեծ գումար, ուզում եմ իմ ապրանքանիշը շատերը ճանաչեն ու հագնեն, մասսայական լինի։ Այսօր արդեն շատերն են հագնում «Koshtoyan Fashion»՝ սկսած սպորտային հագուստից մինչև կոստյումներ ու տոնական զգեստներ։ Կարծում եմ՝ հետագայում դա նաև մեծ աշխատատեղերի հարց կլուծի։ Ուզում եմ ընդլայնել թիմս։

-Քո խանութը դեռ փոքր է մեծ մասսայականություն վայելելու համար։ Առևտրի կենտրոններում խանութ բացելու մտադրություն ունե՞ս։

-Նման ցանկություն իհարկե կա, սակայն դա ապագայի հարց է։ Եթե հիմա անեմ դա, ծախսերս շատանալու են, հագուստիս գինն ինքըստինքյան բարձրանա, ինչը չեմ ուզում։ Փառք Աստծո, պատվերներ շատ ունեմ։

-Դիզայներական հագուստը որքանո՞վ է պահանջված Հայաստանում։

-Մեզ մոտ դեռ չկա առանձնահատուկ վերաբերմունք դիզայներական հագուստի հանդեպ, սակայն վերջին շրջանում հաճախ զանգում ու ասում են՝ ուզում ենք գալ Ձեր խորհուրդը լսելու, քանի որ խանութներում չենք գտնում այն, ինչ ուզում ենք։ Ես ինձ շատ լավ եմ զգում այդ վստահությունից։ Հաճախ նույնիսկ կտորների ընտրությունը թողնում են քո հայեցողությանը։ Դա մի քիչ էլ հոգեբանական աշխատանք է։) Դիզայների պահանջարկ շատ կա, ուղղակի շատերը վախենում են դիմել՝ մտածելով, որ դա իրենց հասանելի չէ։

-Ցուցադրությունները Հայաստանում շատացել են, սակայն տեսնում ենք, որ դիզայներների ներկայացրած հավաքածուներում նոր մտքեր չկան, ներկայացված նմուշներն արդեն ցուցադրվել են դրսում՝ նորաձևության շաբաթներին։ Ըստ քեզ՝ Հայաստանում նորաձևությունը զարգացման ի՞նչ փուլում է։

-Դա գալիս է մեր երկրի ֆինանսական  վիճակից, իսկ նորաձևությունն ուղիղ կապ ունի ֆինանսի հետ։  Մոտ 3 տարի առաջ, երբ չունեի նորաձևության իմ տունը, էսքիզներ էի անում ու մտածում, որ միայն այդպես եմ ստեղծագործելու, սակայն երբ մտա բիզնեսի մեջ, հասկացա, որ պետք է ընդառաջ գնաս պահանջարկին։ Երևի շատերն են այդպես մտածում։ Պետք է շատ գումար ունենաս, որ գժական հավաքածու ստեղծես ու պատրաստ լինես, որ դա, գուցե, չվաճառվի։

-Վերջին շրջանում արվում են նախագծեր, որոնք ասպարեզ են բերում երիտասարդ դիզայներների։ Մրցակցության նոր դաշտ է ստեղծվում։ Նրանց՝ ոլորտում հայտնվելը որքանո՞վ է խթանում նորաձևության զարգացմանը։

-Իհարկե, շատ հաճելի է, որ նման նախագծեր են արվում, որովհետև որքան շատ լինեն դիզայներները, այնքան մեր ասպարեզն առաջ կգնա, ավելի հետաքրքիր կդառնա, որովհետև մարդիկ ընտրության հնարավորություն կունենան։ Եթե դիզայներները շատանան, մարդիկ ընտրության ավելի լայն ու մատչելի հնարավորություն կունենան։

-Աշուն-ձմեռ հավաքածուի հիմնական տենդենցները որո՞նք են։

-Ցանկացած մարդ պետք է ունենա իր ոճը, սակայն տեղյակ լինի տենդենցներից, նորաձև էլեմենտներ ներառի իր հագուկապի մեջ։ Անպայման չէ վերցնել բոլոր տենդենցները, կարող ես ընտրել այնպիսիք, որոնք համատատասխանում են քո ոճին։

Հայերի կողմից  շատ սիրված սպորտային և դասական հագուստի միքսը շարունակելու է մնալ նորաձևության մեջ։ Մենք սովորեցինք փախած, մեկը մյուսին չհամապատասխանող հագուստներ հագնել, օրինակ՝ երկար շրջազգեստները «բատինկաների» համադրությամբ։ «Միդի», «մաքսի» շրջազգեստներն են կրկին նորաձև։ Վուլգար, կարճ ու կիպ զգեստները նորաձև չեն։ Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այդպես հագնվելով ավելի մոդայիկ են, սխալվում են։

Երկար, ուղիղ կտրվածքով վերարկուները, շրջազգեստի ծայրին հասնող բլուզներն են նորաձև ևս շարունակում են մնալ նորաձևության մեջ։

Lայն թևերով բլուզները, լայն փողկերով տաբատներն են շատ նորաձև։ Դա միակ դեպքն է, երբ բարձրակրունկների հետ է պետք համադրել։ պետք է հագնես։ Oversize-ն է նորաձև։

-Իսկ ի՞նչն է դուրս եկել նորաձևությունից։

-Նորաձևությունից դուրս են եկել «վալաններով» զգեստները, կիպ, գրկող տաբատները, կարճ կիսաշրջազգեստները։ Շատ շպարն էլ է նորաձևությունից դուրս։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Unibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin Branch