Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անձնական կյանքումս նորություններ եղել են, փոփոխություն`ոչ». Սիլվի Բարկովա

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարկովան, ով որոշ ժամանակ Հայաստանից հեռու գտնվելուց հետո կրկին վերադարձել է Երեւան:

Դերասանուհուն վերջին շրջանում հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում, որտեղ նա մարմնավորում է լուրջ ու հավասարակշռված հաշվապահ Լիլիին: Եվ չնայած օրեր անց սիթքոմն իր հանգուցալուծումը կունենա, բայց Սիլվին պատմել է «Դոմինո»-ում նկարահանվելու եւ իր կերպարի մասին, ինչպես նաեւ անդրադարձել անձնական կյանքում գրանցված փոփոխություններին:

««Դոմինո»-ում նկարահանվելու առաջարկն ինձ արեց սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը, ես էլ մեծ սիրով համաձայնվեցի, քանի որ ինձ իսկզբանե հետաքրքրեց այս նախագիծը»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե դժվար չէ՞ր արդյոք արդեն կայացած նախագիծ մուտք գործելն ու ինտերգրվելը, պատասխանեց.

«Դա ոչ մի դերասանի համար դժվարություն չի հանդիսանում, քանի որ բոլորս էլ գիտենք՝ կերպարներ կան, որոնք ստեղծվում են նախագծերի կեսերից, որպեսզի իրենց միջանցիկ և հակամիջանցիկ գործողություններով ամբողջացնեն գլխավոր հերոսի ընթացքն ու կենսագրությունը, ինչն անում է Լիլիի կերպարը Նորիկի կերպարի համար։ Ինչ վերաբերվում է նախագծում ինտեգրվելուն, այո, իհարկե, շուտ ու հեշտ ինտեգրվեցի, ամեն ինչ շատ լավ է»։

Առաջին անգամ հումորային նախագծում ներկայանալը Սիլվիի համար այնքան էլ նորություն չի ընկալվել, քանի որ կերարի էությունը հումորային չի եղել.

«Քանի որ մարմնավորում եմ զուսպ, լուրջ, հավասարակշռված հաշվապահ աղջկա, ուստի որպես դերասանուհի նախագծերի բովանդակության մեջ տարբերություն չեմ տեսնում։ Եթե մի օր ինձ հնարավորւթյուն ընձեռնվի վերամարմնավորելու խաղարկային կերպար ու այդ կերպարը զարգացնելու հնարավորություն, այդ ժամանակ կկարողանամ պատասխանել ձեր հարցին։  Ամեն դեպքում՝ ուրախ  եմ, որ միայն դրական արձագանքներ եմ  լսել ու շարունակում եմ լսել»,- հավելեց դերասանուհին:

Ի դեպ, մինչ նկարահանվելը Սիլվի Բարկովան հայկական սիթքոմային բազմազանության մեջ որպես հեռուստադիտող դիտել է «Դոմինո»-ն.

«Առաջին եթերաշրջանի սկզբում մի քանի սերիա նայել եմ։ Երկրորդ եթերաշրջանի ժամանակ Հայաստանում չեմ եղել, հետևաբար չեմ հետևել հայկական ոչ մի նախագծի։ Հիմա մեծ սիրով եմ դիտում մեր սիթքոմը: Նախագծում ներգրավված են երեք բավականին շնորհալի տղաներ, որոնք անձնվիրաբար առաջ են տանում սիթքոմը։ Տղաներն այնքան բնական են իրենց առաջադրվող հանգամանքների մեջ, որ իրենց հետ ակամայից ապրում ես պահը, ուստի, սիթքոմն առաջացնում է հուզական գրեթե բոլոր զգացողությունները:… «Դոմինո»-ի առանձնահատկությունը տղաների բարձր, համոզիչ և անկեղծ խաղի մեջ է,…իրենք հավատում են հաջողությանը և հեռուստադիտողին էլ հավատացնում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ի դեպ՝ Սիլվին սիթքոմի երկրպագուներին խոստացավ, որ իր կերպարով կմասնակցի «Դոմինո 2»-ի հետաքրքիր ավարտին.

«Կարծում եմ՝ Լիլիի լինելու փաստը հետաքրքիր և ինտրիգային զարգացումներ կտա Նորիկի կերպարին, ինչպես մեր առօրեայում է կինը տղամարդու կյանքում հետաքրքիր զարգացումներ ապահովում»,- հավելեց նա:

Իսկ վերջում, հետաքրքրվելով, թե այս ընթացքում դերասանուհու անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, Սիլվին պատասխանեց.

«Անձնական կյանքումս նորություններ գրանցվել են, փոփոխություն`ոչ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը