Հարություն Մովսիսյանը` սրտի վիրահատությունից հետո իր ինքնազգացողության մասին
ԼԱՅՖՕրեր առաջ սրտի վիրահատության ենթարկված ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված դերասան Հարություն Մովսիսյանն իրեն արդեն լավ է զգում: Այս մասին դերասանը հայտնեց NEWS.am STYLE-ին.
«Այժմ ինձ շատ ավելի լավ եմ զգում: Արդեն, նույնիսկ, շարունակում եմ նկարահանումներս հեռուստասերիալում»:
Դերասանը նշեց, որ, այնուամենայնիվ, դեռ մեկ ամիս բուժում պետք է անցնի.
«Դեղեր են նշանակել, որոնք պետք է անպայման ընդունեմ լիարժեք բուժվելու համար: Պետք է նաեւ զերծ մնամ արագությունից, ծանր աշխատանքներից եւ պահպանեմ հանգստի ռեժիմ: Այժմ ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ անցյալում է եւ ինձ լավ եմ զգում»,-նշեց սիրված դերասանը:
Հունիսի 10-ին Հարություն Մովսիսյանը վատ ինքնազգացողության պատճառով դիմել էր Նորք-Մարաշի սրտաբանական հիվանդանոց, որտեղ էլ որոշվել է, որ նրա սրտի անոթը պետք է ստենտավորել:
Հիշեցնենք, որ ներկայումս սիրված դերասանը նկարահանվում է «Երանի» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին` Վահանին:
NEWS.am STYLE-ն առողջություն է մաղթում Հարություն Մովսիսյանին:
Սյունե Առաքելյան



