ԱՄՆ-ում զգուշացրել են, որ նավթի համաշխարհային պաշարները ձգտում են դեպի բազմամյա նվազագույն ցուցանիշների
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի խոշորագույն տնտեսություններում հում նավթի պաշարները մոտենում են առնվազն 2003 թվականից ի վեր ամենացածր արժեքներին։ Սպառող առաջատար երկրները ռեկորդային տեմպերով սպառում են իրենց ռազմավարական պահուստները, որպեսզի փոխհատուցեն Իրանի հետ պատերազմի պատճառով շուկայից դուրս մնացած մերձավորարևելյան արդյունահանման օրական ավելի քան 11 միլիոն բարել կորուստը։ Դրա մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA):
Ըստ EIA-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) անդամ երկրների նավթի համախառն պաշարները կնվազեն 2,3 միլիարդ բարելի սահմանագծից փոքր-ինչ ցածր։
ԱՄՆ էներգետիկայի նախարարության այս հաշվարկը հիմնված է գերատեսչության ընթացիկ բազային սցենարի վրա, ըստ որի՝ առևտրային նավագնացությունն ու լցանավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով հազիվ թե վերադառնան մինչև հակամարտության սկիզբը գրանցված ծավալներին ավելի վաղ, քան 2027 թվականի սկիզբը։
Հետևեք մեզ՝ այստեղ



