Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արդյո՞ք շոկոլադն օգտակար է. ի՞նչ է ասում գիտությունը

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին            

Կակաոն կապում են մի շարք օգտակար ազդեցությունների հետ՝ սրտի ամրապնդումից և ծերացման դանդաղեցումից մինչև ճանաչողական գործառույթների բարելավում: Սակայն մասնագետները զգուշացնում են, որ ամեն ինչ միանշանակ չէ:

Մի շարք հետազոտություններ կակաոյի օգտագործումը կապում են առողջության վրա դրական ազդեցության հետ՝ նախևառաջ շնորհիվ ֆլավանոլների (հզոր բուսական կենսաբանական ակտիվ միացություններ և հակաօքսիդանտներ) և թեոբրոմինի (բնական դառը խթանիչ, որը պարունակվում է կակաոյի հատիկներում և շոկոլադում), հայտնում է Euronews-ը:

Ընդ որում, կաթնային շոկոլադի սալիկը նույնը չէ, ինչ կակաոյի մաքուր աղացած հատիկները, և հնարավոր վտանգներն ու օգուտները կարող են էապես տարբերվել:

Կակաոն հարուստ է ֆլավանոլներով. միացությունների այս դասը պարունակվում է նաև տարբեր բույսերում ու բանջարեղենում և ասոցացվում է բազմաթիվ օգտակար ազդեցությունների հետ՝ հանդես գալով որպես հակաօքսիդանտ, հակաքաղցկեղային և հակաբորբոքային միջոց:

Մինչդեռ թեոբրոմինն ընդունակ է թափանցել արյունաուղեղային պատնեշով և, հանդես գալով որպես ադենոզինային ընկալիչների անտագոնիստ, ազդում է նեյրոգործոնների վրա ու բարելավում ճանաչողական գործառույթները, նշվում է 2024 թվականի հետազոտության մեջ: Դա պոտենցիալ կերպով ապահովում է նեյրոպրոտեկցիա տարիքային ճանաչողական խանգարումներից, Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդություններից:

Կակաոն կապում են նաև սիրտ-անոթային պատճառներով մահվան ավելի ցածր վտանգի հետ:

European Journal of Preventive Cardiology ամսագրում հրապարակված 2025 թվականի մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ ֆլավանոլներով հարուստ մթերքներն ընդունակ են նվազեցնել զարկերակային ճնշումը և բարելավել սիրտ-անոթային համակարգի վիճակը բարձր ճնշում, հիպերտոնիա և սիրտ-անոթային հիվանդությունների բարձր վտանգ ունեցող պացիենտների մոտ:

Գիտնականները նշում են, որ նման արդյունքների, հավանաբար, կարելի է հասնել օրական օգտագործելով մոտավորապես մեկ-երկու բաժին սև (դառը) շոկոլադ կամ երկու-երեք ճաշի գդալ կակաոյի փոշի:

Cocoa Supplement and Multivitamin Outcomes Study (COSMOS) հետազոտության շրջանակում, որը շոկոլադի սպառման և առողջության միջև կապին նվիրված ամենախոշոր և ամենաերկարատև պատահականացված վերահսկվող հետազոտություններից մեկն է, միջինում երեք տարի հետևել են ավելի քան 21 000 մարդու:

Մասնակիցների մի մասն օրական երկու անգամ ընդունել է 500 միլիգրամ կակաոյի ֆլավանոլներ պարունակող հավելում, մնացածը ստացել են պլացեբո:

Բոլոր մասնակիցների մոտ ճանաչողական առողջության և 2-րդ տիպի դիաբետով հիվանդացության ցուցանիշները նման են եղել, սակայն հավելումն ընդունողների մոտ սիրտ-անոթային պատճառներով մահանալու վտանգը 27 տոկոսով ավելի ցածր է եղել:

Սակայն հետազոտողները շեշտում են, որ COSMOS-ն ի սկզբանե նախատեսված չի եղել որպես շոկոլադի օգտագործման օգուտը գնահատող փորձարկում:

«Ըստ էության, մենք հարցնում էինք. "Կա՞ արդյոք կակաոյի հատիկներում և դրանցում պարունակվող կենսաբանական ակտիվ բաղադրիչներում որևէ բան, որը կարող է օգտակար լինել առողջության համար"»,- պարզաբանում է հետազոտության համանախագահ Հովարդ Սեսոն:

Լոնդոնի King's College London-ի գիտնականները վերջերս այս թեոբրոմինը կապել են ծերացման դանդաղեցման հետ:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 1600 մասնակցի տվյալներ և պարզել, որ արյան մեջ թեոբրոմինի ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ կենսաբանական տարիքն ավելի ցածր է եղել ժամանակագրականից:

«Շոկոլադը, նույնիսկ սևը, քաղցրավենիք է, այլ ոչ թե օգտակար մթերք»,- հետազոտությունը մեկնաբանել է Օքսֆորդի համալսարանի սննդի, ճարպակալման և վարքագծային գիտությունների ամբիոնի դոցենտ, սննդաբան Դիմիտրիոս Կուտուկիդիսը:

Բայց եթե մարդիկ սիրում են շոկոլադ, նրանք պետք է իրենց թույլ տան դա հազվադեպ և փոքր քանակությամբ, հավելել է նա:

Միևնույն ժամանակ բժիշկները զգուշացնում են, որ արդյունաբերական շոկոլադում այս նյութերի պարունակությունը սովորաբար զգալիորեն ավելի ցածր է, քան գիտական աշխատանքներում օգտագործվող կակաոյի մթերքներում:

Ամենատարածված տեսակների շրջանում ֆլավանոլների ամենամեծ խտությունը, ինչպես նաև ամենաքիչ շաքարն ու հավելյալ ճարպերը, որպես կանոն, պարունակվում են շոկոլադի ավելի մուգ տեսակներում:

Սննդային տեսանկյունից ամենաքիչ արժեքավորը սպիտակ շոկոլադն է. դրանում կա կակաոյի յուղ, բայց չկան կակաոյի պինդ մասնիկներ, փոխարենը շատ են ճարպն ու շաքարը:

Դեռ պարզ չէ, թե որքան շոկոլադ է պետք ուտել պոտենցիալ օգուտ ստանալու համար, և արդյոք վերամշակման ժամանակ ավելացվող մյուս բաղադրիչները, ինչպիսիք են շաքարը, կաթը և կակաոյի յուղը, չեն չեզոքացնում այդ օգուտը:

Հետևեք մեզ՝ այստեղ

ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին