«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում
ԲԼՈԳ«Հայրենիք» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը մարզերում։ Կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Լոռու մարզի Սպիտակ համայնքում։
Բացման արարողությանը մասնակցեցին կուսակցության ներկայացուցիչներ, համակիրներ և համայնքի բնակիչներ։ Կարմիր ժապավենը կտրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ` Արթուր Վանեցյանը և Սպիտակ համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատու` Գագիկ Մխիթարյանը: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ նորաբաց գրասենյակը կարևոր հարթակ է լինելու քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման, առաջարկների քննարկման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։
Արթուր Վանեցյանն իր խոսքում նշեց, որ կուսակցությունը շարունակելու է ակտիվ աշխատանքը մարզերում՝ նպատակ ունենալով լինել բնակիչների կողքին, լսել նրանց հուզող հարցերը և համատեղ ձևավորել համայնքի զարգացման ծրագրերը:
Սպիտակում գրասենյակի բացումը ևս մեկ քայլ է՝ ուղղված կազմակերպչական աշխատանքի ամրապնդմանը և քաղաքացիների հետ անմիջական կապի խորացմանը։
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



