«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում
BLOG«Հայրենիք» կուսակցությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը մարզերում։ Կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Լոռու մարզի Սպիտակ համայնքում։
Բացման արարողությանը մասնակցեցին կուսակցության ներկայացուցիչներ, համակիրներ և համայնքի բնակիչներ։ Կարմիր ժապավենը կտրեցին «Հայրենիք» կուսակցության նախագահ` Արթուր Վանեցյանը և Սպիտակ համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատու` Գագիկ Մխիթարյանը: Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ նորաբաց գրասենյակը կարևոր հարթակ է լինելու քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման, առաջարկների քննարկման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։
Արթուր Վանեցյանն իր խոսքում նշեց, որ կուսակցությունը շարունակելու է ակտիվ աշխատանքը մարզերում՝ նպատակ ունենալով լինել բնակիչների կողքին, լսել նրանց հուզող հարցերը և համատեղ ձևավորել համայնքի զարգացման ծրագրերը:
Սպիտակում գրասենյակի բացումը ևս մեկ քայլ է՝ ուղղված կազմակերպչական աշխատանքի ամրապնդմանը և քաղաքացիների հետ անմիջական կապի խորացմանը։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



