Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանդարտաբարո, զուսպ, հավասարակշիռ ու պատկառազդու. ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եկող տարի` 2023-ին, լրանում է ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը: Եվ ուրեմն, այժմվանից քայլեր պիտի ձեռնարկենք, որպեսզի պատշաճ կերպով նշվի մեծ գիտնականի հոբել յանը, որ հոբել յան է նաև մեր Գիտության, մեր Ակադեմիայի, մեր Համալսարանի համար ևս: Գաղտնիք չէ` այսօր գործող բոլոր գրականագետներս Ջրբաշյանի սաներն ենք: Պատերազմն ամեն բան փոխեց իր կյանքում: 1944-ին 21-ամյա երիտասարդ զինվոր Էդվարդ Ջրբաշյանը Հայրենական պատերազմում հերոսության համար պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, բայց մեկ տարի անց ռազմի դաշտից տուն վերադարձավ հաշմանդամ ու վիրավոր:

Այդպես էլ դարձավ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, և երկար ճամփան` Կոնդից մինչև համալսարան, կտրում էր հենակներով: Սա գիտական մեծ ճանապարհի սկիզբն էր. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում սովորելով՝ միաժամանակ դասավանդում էր արդեն բանասիրական ֆակուլտետում: Այդ տարիներից սկսած՝ Ջրբաշյանի կյանքն անխզելիորեն կապվում է մայր բուհի հետ, որտեղ շուրջ կես դար դասավանդել է գրականության տեսություն, գեղագիտական ուսմունքներ, հայ նոր գրականության պատմություն առարկաները՝ կրթելով բանասերների և մանկավարժների բազում սերունդների: Երևանի պետական համալսարանում Ջրբաշյանը հիմնում է գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը:

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի գիտական կենսագրությունը պատկառանք և հիացմունք է ներշնչում միաժամանակ. Վանից գաղթած ընտանիքում ծնված երկու եղբայր` Մխիթար և Էդվարդ Ջրբաշյանները, հաղթահարելով բազում դժվարություններ, դարձան հայրենական գիտության պայծառ աստղերը: Երկու եղբայր` գիտական կենսագրությամբ այնքան նման, իրական կյանքում հակապատկերներ էին: Ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը մաթեմատիկոս էր` միջազգային համբավի տեր գիտնական, բայց բանաստեղծի բնավորություն ուներ` հախուռն, կրքոտ, անհանգիստ ու բռնկվող: Փոքր եղբայրը` ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, հանդարտաբարո ու զուսպ, կարծիք հայտնելիս` շատ հավասարակշիռ, պատկառանք ազդող: Դեռ դպրոցական Էդվարդին ավագ եղբայրը` Մխիթարը, գրքեր էր նվիրում, որոնք իրենց բանասիրական ուղղվածութամբ ասես կանխորոշում էին կրտսեր եղբոր գիտական ապագան:

Ծանր 90-ական թվականներին, երբ համառորեն լուրեր էին պտտվում, թե Ակադեմիան պիտի փակվի, հոդված գրեցի Մխիթար Ջրբաշյանի ֆունդամենտալ գրքի` ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մասին: Ուզում էի ասել, որ եթե կառավարությունը չի գնահատում, մենք` գրականագետներս, գիտենք ու հասկանում ենք մեր մաթեմատիկական գիտության մեծերին: Հանդիպեցինք, ասաց լավ է, բայց ամենակարևորը չես ասել գրքիս մասին, չես ասել, որ դա... պոեմ է... Ի՜նչ երջանիկ պահ, ի՜նչ ոգևորություն` ես հիացած նայում էի մեծ գիտնականին, ապրում էի իր ոգևորությունը, ու մինչև հիմա էլ հավատում եմ, որ ամեն մի մեծ հետազոտություն իսկապես պոեմ է` լինի դա գրականություն, երաժշտություն, թե մաթեմատիկա... Այս հրաշք պահը և մեծ գիտնականի այս դասը ես երբեք չեմ մոռանա:

ՊՈԵՄԻ ԺԱՆՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հանրապետական մամուլում Էդվարդ Ջրբաշյանը տպագրվում էր 1941-ից սկսած, իսկ 1955-ին լույս է տեսնում նրա առաջին գիտական մենագրությունը։ Ապագա ակադեմիկոսի առաջին գիրքը նվիրված է սովետահայ պոեմին, սակայն աշխատությունը նաև խոր պատկերացում է տալիս տվ յալ ժանրի մասին հայ և համաշխարհային գրականության մեջ: Ներկայացված են Վերգիլիոսի «Էնեականը», Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Չայլդ Հարոլդը», «Շիլիոնի կալանավորը», Պուշկինի հարավային պոեմները: Երիտասարդ գիտնականը զարմացնում է իր բացառիկ գիտելիքներով, համաշխարհային գրականության շրջափուլերի խոր իմացությամբ:

Տալով պոեմի ժանրի տեսությունը՝ գիտնականն անդրադառնում է հայկական պոեմի սկզբնավորմանը` Արսեն Բագրատունի «Հայկ դյուցազն», Թաղիադյանի «Սոս և Սոնդիպի», «Հայկ ի տեսիլն Հայկազնին», «Եղերերգություն ի Թանգ»: Հայ ռոմանտիկական պոեմը ներկայանում է Ալիշանի «Շուշանն Շավարշանա», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլն Ավարայրի» երկերով, իսկ Ռ. Պատկանյանի շնորհիվ այդ ժանրն ավելի է մոտենում հայ կյանքի երակներին («Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»):

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ Է ՋՐԲԱՇՅԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԳԾԵԼԻՍ

Շահազիզի «Լևոնի Վիշտը» Ջրբաշյանը համադրում է Պուշկինի երկերին (գիտնականը բերում է Շահազիզի վկայությունը, որ որոշ հատվածներում կրել է Պուշկինի չափածո վեպի ազդեցությունը), դիպուկ նկատում, որ Շահազիզն առաջինն էր մեզանում, որ պոեմի ժանրի միջոցով արտացոլեց իր ժամանակի իրականությունը: Աբովյանի «Աղասու խաղին», «Հազարփեշեն» երգիծապոեմին, Մ. Նալբանդյանի «Արկածք նախահորն» երկին հաջորդեցին... Րաֆֆու պոեմները` «Հինգերորդ դարու հայոց աշխարհի տիկինները և Եղիշե Ավարայրի դաշտումը», «Արայն պատերազմի դաշտումը», «Սառա», «Սոֆի» և Նինո»:

Ըստ Ջրբաշյանի՝ այդ ժանրի գագաթ են Ղազարոս Աղայանի հռչակավոր «Տորք Անգեղը» և, վերջապես, Թումանյանի պոեմները, որոնց մեկ տասնամյակ անց գիտնականը նվիրեց հատուկ մենագրություն՝ «Թումանյանի պոեմները»: Դանիել Վարուժանի «Արմենուհի», «Հարճը», Ռուբեն Սևակի «Ջարդի խենթը», «Մարդերգություն» պոեմներից հետո բարձրանում է Չարենցի հրաշքը` «Կապուտաչյա Հայրենիք» (1915), «Դանթեական առասպել» (1916-1916, «Ամբոխները խելագարված», «Սոմա» (1918), «Ռոմանս անսեր», «Ասպետական», «Չարենց-նամե» (1922), «Մահվան տեսիլ», «Դեպի լ յառը Մասիս» (1933) և այլն: Արժանիորեն գնահատվում են Հովհ. Շիրազի, Վ. Դավթյանի, նաև խորհրդահայ այլ գրողների պոեմները:

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՈՒՆ» ԿԱՄ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1950-ին ավարտելով համալսարանը` Ջրբաշյանն ընդունվեց նույն բուհի ասպիրանտուրան` «Գրականության տեսություն» մասնագիտությամբ` ընտրելով մի ճանապարհ, որ առավել բնորոշ էր իր գիտական մտածողությանն ու ոճին: Իսկապես, հետագայում ինչ հարցի քննությամբ էլ զբաղվում է գիտնականը, գրականության տեսական պրոբլեմները կարևոր, հաճախ առաջնահերթ տեղ պիտի զբաղեցնեն իր բոլոր հետազոտություններում: Մի քանի տարի անց լույս է տեսնում գիտնականի հռչակավոր դասագիրքը` «Գրականության տեսություն», որ առ այսօր ունեցել է յոթ հրատարակություն` (վերջին երկուսը՝ «Գրականագիտության ներածություն» վերնագրով` 1996, 2011)՝ դառնալով ուսանողների, ուսուցիչների ու բանասերների բազում սերունդների ամենասիրված դասագիրքը:

Գրական պատկեր և ստեղծագործության կառուցվածք, գեղարվեստական ձև և բովանդակություն, բառապաշարի շերտեր, պատկերավորման միջոցներ, սյուժե և ֆաբուլա, ոճ և ոճավորում, արձակ և չափածո, տաղաչափական կառուցման սկզբունքներ, գրական սեռեր և ժանրեր. ահա մի մասն ընդամենը այն մեծ աշխարհից, որ գրականությամբ հետաքրքրված ընթերցողի առջև բացում է մեծ գիտնականը: Այս համբավավոր դասագրքից հետո արդեն սովորական էր այն, որ Ջրբաշյանի մենագրությունները բացառիկ են իբրև գիտական արժեք և մնայուն տեղ ունեն հայագիտության ասպարեզում: Այդպիսին էին նրա «Պոետիկայի հարցեր» (1976), «Գեղագիտություն և գրականություն» (1983) բարձրարժեք ուսումնասիրությունները, որոնք նոր խոսք էին մեթոդի և ժանրի, ոտանավորի և գեղարվեստականության, պոետիկայի, նաև դարասկզբի հայ քննադատության ուսումնասիրության բնագավառում:

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԷՐ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ

Բացառիկ մեծ է Ջրբաշյանի վաստակը թումանյանագիտության ասպարեզում: Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարը, որի հինգ գրքերը լույս են տեսել 1964-1998թթ.։ 1988-ին Ջրբաշյանի ղեկավարությամբ սկսվեց Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (10 հատորով) հրատարակումը` աննախադեպ մի ձեռնարկ, որ մեզանում դեռ երկար ժամանակ մնալու է չգերազանցված: Անհնար է պատկերացնել Թումանյանագիտությունն առանց Ջրբաշյանի հիմնարար աշխատությունների` «Թումանյանի պոեմները» (1964, 1986) «Թումանյանի բալլադները» (1969), «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» (1988), «Թումանյանը և հայ գրականության ավանդույթները» (1994), «Թումանյանի գրական ժառանգությունը» (2000): Սա Ջրբաշյանի կյանքի գործն էր, գիտնականի հոգին ու մարդկային նկարագիրը: Պատահական չէ, որ անվանի գիտնական Արամ Ինճիկյանն իր գրքի ընծայականում գրել է. «Էդվարդ Ջրբաշյանին, որ թումանյանական է թե՛ որպես մարդ, թե՛ որպես գրականագետ»:

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՏԱՎ ԼՍԱՐԱՆ

Համալսարանական իմ սերունդը սիրահարված էր համալսարանին: Երբեք տհաճությամբ դասի չեմ գնացել, քանի որ իմ ամեն մի օրը համալսարանում տոն էր: Ի՞նչ եմ հիշում. մեր լսարանները սովորական էին, ինչպես հավանաբար բոլոր բուհերինը, մեր միջանցքներում արտառոց ոչինչ չկար: Արտառոցը մեր դասախոսներն էին. նրանց մասին լսում էինք բարձր կուրսերի ուսանողներից, գիտեինք, թե նշանավորներն ովքեր են: Ջրբաշյանն ամենանշանավորներից էր: Ասում էին` առարկան` «Գրականության տեսությունը», շատ բարդ է, ինքն էլ խիստ է ու պահանջկոտ: Երբ առաջին անգամ մտավ լսարան, մեր իմացածին ավելացրինք նաև մեր տեսածը` անսահման բարի է:

Շատ բան չէինք հասկանում, բայց սիրեցինք իր առարկան, որովհետև հանդարտություն կար դասախոսի հոգում ու պահվածքի մեջ, որ մեզ վստահություն էր ներշնչում: Պատկառանք ազդեց հենց առաջին դասից` ճշտապահ էր, ճիշտ ժամին գալիս, ճիշտ ժամին ավարտում էր դասը` ի տարբերություն մեր մյուս սիրված դասախոսի` Լևոն Ներսիսյանի, որ մի անգամ դասն սկսելով պարզապես ասաց` Այսօր ձեզ ասելու բան չունեմ... Ծխախոտը վառեց ու հեռացավ... Ջրբաշյանը ճշտապահ էր. մեզ վարժեցնում էր սիստեմատիկ աշխատանքի: Իրեն սիրեցինք, որովհետև բարի ժպտում էր, երբ ինչ-որ բան չէինք հասկանում: Ես դեռ չգիտեի, որ ինձ համար ինքը պիտի դառնա ամենակարևոր մարդը` իմ բռնկուն բնավորությունը ինքը հավասարակշռեց, չափ ու կշռի մեջ դրեց: Իր լսարան մտնելը, իր նշանավոր ձեռնափայտը, դասի ավարտին լսարանից հեռանալը մի ամբողջ արարողություն էր, որ մեր ջահել սրտերին հուշում էր, թե այս կյանքում վստահելի ու հաստատ մի բան կա, մի մեծ գոյություն. այդ հավատով էլ կյանք մտանք:

(Շարունակելի)

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios