Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հանդարտաբարո, զուսպ, հավասարակշիռ ու պատկառազդու. ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԷԴՎԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Եկող տարի` 2023-ին, լրանում է ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակը: Եվ ուրեմն, այժմվանից քայլեր պիտի ձեռնարկենք, որպեսզի պատշաճ կերպով նշվի մեծ գիտնականի հոբել յանը, որ հոբել յան է նաև մեր Գիտության, մեր Ակադեմիայի, մեր Համալսարանի համար ևս: Գաղտնիք չէ` այսօր գործող բոլոր գրականագետներս Ջրբաշյանի սաներն ենք: Պատերազմն ամեն բան փոխեց իր կյանքում: 1944-ին 21-ամյա երիտասարդ զինվոր Էդվարդ Ջրբաշյանը Հայրենական պատերազմում հերոսության համար պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով և բազմաթիվ մեդալներով, բայց մեկ տարի անց ռազմի դաշտից տուն վերադարձավ հաշմանդամ ու վիրավոր:

Այդպես էլ դարձավ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանող, և երկար ճամփան` Կոնդից մինչև համալսարան, կտրում էր հենակներով: Սա գիտական մեծ ճանապարհի սկիզբն էր. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում սովորելով՝ միաժամանակ դասավանդում էր արդեն բանասիրական ֆակուլտետում: Այդ տարիներից սկսած՝ Ջրբաշյանի կյանքն անխզելիորեն կապվում է մայր բուհի հետ, որտեղ շուրջ կես դար դասավանդել է գրականության տեսություն, գեղագիտական ուսմունքներ, հայ նոր գրականության պատմություն առարկաները՝ կրթելով բանասերների և մանկավարժների բազում սերունդների: Երևանի պետական համալսարանում Ջրբաշյանը հիմնում է գրականության տեսության և գեղագիտության ամբիոնը:

ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի գիտական կենսագրությունը պատկառանք և հիացմունք է ներշնչում միաժամանակ. Վանից գաղթած ընտանիքում ծնված երկու եղբայր` Մխիթար և Էդվարդ Ջրբաշյանները, հաղթահարելով բազում դժվարություններ, դարձան հայրենական գիտության պայծառ աստղերը: Երկու եղբայր` գիտական կենսագրությամբ այնքան նման, իրական կյանքում հակապատկերներ էին: Ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանը մաթեմատիկոս էր` միջազգային համբավի տեր գիտնական, բայց բանաստեղծի բնավորություն ուներ` հախուռն, կրքոտ, անհանգիստ ու բռնկվող: Փոքր եղբայրը` ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, հանդարտաբարո ու զուսպ, կարծիք հայտնելիս` շատ հավասարակշիռ, պատկառանք ազդող: Դեռ դպրոցական Էդվարդին ավագ եղբայրը` Մխիթարը, գրքեր էր նվիրում, որոնք իրենց բանասիրական ուղղվածութամբ ասես կանխորոշում էին կրտսեր եղբոր գիտական ապագան:

Ծանր 90-ական թվականներին, երբ համառորեն լուրեր էին պտտվում, թե Ակադեմիան պիտի փակվի, հոդված գրեցի Մխիթար Ջրբաշյանի ֆունդամենտալ գրքի` ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մասին: Ուզում էի ասել, որ եթե կառավարությունը չի գնահատում, մենք` գրականագետներս, գիտենք ու հասկանում ենք մեր մաթեմատիկական գիտության մեծերին: Հանդիպեցինք, ասաց լավ է, բայց ամենակարևորը չես ասել գրքիս մասին, չես ասել, որ դա... պոեմ է... Ի՜նչ երջանիկ պահ, ի՜նչ ոգևորություն` ես հիացած նայում էի մեծ գիտնականին, ապրում էի իր ոգևորությունը, ու մինչև հիմա էլ հավատում եմ, որ ամեն մի մեծ հետազոտություն իսկապես պոեմ է` լինի դա գրականություն, երաժշտություն, թե մաթեմատիկա... Այս հրաշք պահը և մեծ գիտնականի այս դասը ես երբեք չեմ մոռանա:

ՊՈԵՄԻ ԺԱՆՐԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հանրապետական մամուլում Էդվարդ Ջրբաշյանը տպագրվում էր 1941-ից սկսած, իսկ 1955-ին լույս է տեսնում նրա առաջին գիտական մենագրությունը։ Ապագա ակադեմիկոսի առաջին գիրքը նվիրված է սովետահայ պոեմին, սակայն աշխատությունը նաև խոր պատկերացում է տալիս տվ յալ ժանրի մասին հայ և համաշխարհային գրականության մեջ: Ներկայացված են Վերգիլիոսի «Էնեականը», Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմը», Միլտոնի «Դրախտ կորուսյալը», Բայրոնի «Չայլդ Հարոլդը», «Շիլիոնի կալանավորը», Պուշկինի հարավային պոեմները: Երիտասարդ գիտնականը զարմացնում է իր բացառիկ գիտելիքներով, համաշխարհային գրականության շրջափուլերի խոր իմացությամբ:

Տալով պոեմի ժանրի տեսությունը՝ գիտնականն անդրադառնում է հայկական պոեմի սկզբնավորմանը` Արսեն Բագրատունի «Հայկ դյուցազն», Թաղիադյանի «Սոս և Սոնդիպի», «Հայկ ի տեսիլն Հայկազնին», «Եղերերգություն ի Թանգ»: Հայ ռոմանտիկական պոեմը ներկայանում է Ալիշանի «Շուշանն Շավարշանա», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլն Ավարայրի» երկերով, իսկ Ռ. Պատկանյանի շնորհիվ այդ ժանրն ավելի է մոտենում հայ կյանքի երակներին («Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը»):

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ Է ՋՐԲԱՇՅԱՆԻ ՏԱՂԱՆԴԸ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԳԾԵԼԻՍ

Շահազիզի «Լևոնի Վիշտը» Ջրբաշյանը համադրում է Պուշկինի երկերին (գիտնականը բերում է Շահազիզի վկայությունը, որ որոշ հատվածներում կրել է Պուշկինի չափածո վեպի ազդեցությունը), դիպուկ նկատում, որ Շահազիզն առաջինն էր մեզանում, որ պոեմի ժանրի միջոցով արտացոլեց իր ժամանակի իրականությունը: Աբովյանի «Աղասու խաղին», «Հազարփեշեն» երգիծապոեմին, Մ. Նալբանդյանի «Արկածք նախահորն» երկին հաջորդեցին... Րաֆֆու պոեմները` «Հինգերորդ դարու հայոց աշխարհի տիկինները և Եղիշե Ավարայրի դաշտումը», «Արայն պատերազմի դաշտումը», «Սառա», «Սոֆի» և Նինո»:

Ըստ Ջրբաշյանի՝ այդ ժանրի գագաթ են Ղազարոս Աղայանի հռչակավոր «Տորք Անգեղը» և, վերջապես, Թումանյանի պոեմները, որոնց մեկ տասնամյակ անց գիտնականը նվիրեց հատուկ մենագրություն՝ «Թումանյանի պոեմները»: Դանիել Վարուժանի «Արմենուհի», «Հարճը», Ռուբեն Սևակի «Ջարդի խենթը», «Մարդերգություն» պոեմներից հետո բարձրանում է Չարենցի հրաշքը` «Կապուտաչյա Հայրենիք» (1915), «Դանթեական առասպել» (1916-1916, «Ամբոխները խելագարված», «Սոմա» (1918), «Ռոմանս անսեր», «Ասպետական», «Չարենց-նամե» (1922), «Մահվան տեսիլ», «Դեպի լ յառը Մասիս» (1933) և այլն: Արժանիորեն գնահատվում են Հովհ. Շիրազի, Վ. Դավթյանի, նաև խորհրդահայ այլ գրողների պոեմները:

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՈՒՆ» ԿԱՄ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԱՍԱԳԻՐՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1950-ին ավարտելով համալսարանը` Ջրբաշյանն ընդունվեց նույն բուհի ասպիրանտուրան` «Գրականության տեսություն» մասնագիտությամբ` ընտրելով մի ճանապարհ, որ առավել բնորոշ էր իր գիտական մտածողությանն ու ոճին: Իսկապես, հետագայում ինչ հարցի քննությամբ էլ զբաղվում է գիտնականը, գրականության տեսական պրոբլեմները կարևոր, հաճախ առաջնահերթ տեղ պիտի զբաղեցնեն իր բոլոր հետազոտություններում: Մի քանի տարի անց լույս է տեսնում գիտնականի հռչակավոր դասագիրքը` «Գրականության տեսություն», որ առ այսօր ունեցել է յոթ հրատարակություն` (վերջին երկուսը՝ «Գրականագիտության ներածություն» վերնագրով` 1996, 2011)՝ դառնալով ուսանողների, ուսուցիչների ու բանասերների բազում սերունդների ամենասիրված դասագիրքը:

Գրական պատկեր և ստեղծագործության կառուցվածք, գեղարվեստական ձև և բովանդակություն, բառապաշարի շերտեր, պատկերավորման միջոցներ, սյուժե և ֆաբուլա, ոճ և ոճավորում, արձակ և չափածո, տաղաչափական կառուցման սկզբունքներ, գրական սեռեր և ժանրեր. ահա մի մասն ընդամենը այն մեծ աշխարհից, որ գրականությամբ հետաքրքրված ընթերցողի առջև բացում է մեծ գիտնականը: Այս համբավավոր դասագրքից հետո արդեն սովորական էր այն, որ Ջրբաշյանի մենագրությունները բացառիկ են իբրև գիտական արժեք և մնայուն տեղ ունեն հայագիտության ասպարեզում: Այդպիսին էին նրա «Պոետիկայի հարցեր» (1976), «Գեղագիտություն և գրականություն» (1983) բարձրարժեք ուսումնասիրությունները, որոնք նոր խոսք էին մեթոդի և ժանրի, ոտանավորի և գեղարվեստականության, պոետիկայի, նաև դարասկզբի հայ քննադատության ուսումնասիրության բնագավառում:

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԷՐ ԹԵ՛ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ, ԹԵ՛ ՈՐՊԵՍ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ

Բացառիկ մեծ է Ջրբաշյանի վաստակը թումանյանագիտության ասպարեզում: Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվել է «Թումանյան. Ուսումնասիրություններ և հրապարակումներ» մատենաշարը, որի հինգ գրքերը լույս են տեսել 1964-1998թթ.։ 1988-ին Ջրբաշյանի ղեկավարությամբ սկսվեց Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի (10 հատորով) հրատարակումը` աննախադեպ մի ձեռնարկ, որ մեզանում դեռ երկար ժամանակ մնալու է չգերազանցված: Անհնար է պատկերացնել Թումանյանագիտությունն առանց Ջրբաշյանի հիմնարար աշխատությունների` «Թումանյանի պոեմները» (1964, 1986) «Թումանյանի բալլադները» (1969), «Թումանյան. Ստեղծագործության պրոբլեմներ» (1988), «Թումանյանը և հայ գրականության ավանդույթները» (1994), «Թումանյանի գրական ժառանգությունը» (2000): Սա Ջրբաշյանի կյանքի գործն էր, գիտնականի հոգին ու մարդկային նկարագիրը: Պատահական չէ, որ անվանի գիտնական Արամ Ինճիկյանն իր գրքի ընծայականում գրել է. «Էդվարդ Ջրբաշյանին, որ թումանյանական է թե՛ որպես մարդ, թե՛ որպես գրականագետ»:

ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄՏԱՎ ԼՍԱՐԱՆ

Համալսարանական իմ սերունդը սիրահարված էր համալսարանին: Երբեք տհաճությամբ դասի չեմ գնացել, քանի որ իմ ամեն մի օրը համալսարանում տոն էր: Ի՞նչ եմ հիշում. մեր լսարանները սովորական էին, ինչպես հավանաբար բոլոր բուհերինը, մեր միջանցքներում արտառոց ոչինչ չկար: Արտառոցը մեր դասախոսներն էին. նրանց մասին լսում էինք բարձր կուրսերի ուսանողներից, գիտեինք, թե նշանավորներն ովքեր են: Ջրբաշյանն ամենանշանավորներից էր: Ասում էին` առարկան` «Գրականության տեսությունը», շատ բարդ է, ինքն էլ խիստ է ու պահանջկոտ: Երբ առաջին անգամ մտավ լսարան, մեր իմացածին ավելացրինք նաև մեր տեսածը` անսահման բարի է:

Շատ բան չէինք հասկանում, բայց սիրեցինք իր առարկան, որովհետև հանդարտություն կար դասախոսի հոգում ու պահվածքի մեջ, որ մեզ վստահություն էր ներշնչում: Պատկառանք ազդեց հենց առաջին դասից` ճշտապահ էր, ճիշտ ժամին գալիս, ճիշտ ժամին ավարտում էր դասը` ի տարբերություն մեր մյուս սիրված դասախոսի` Լևոն Ներսիսյանի, որ մի անգամ դասն սկսելով պարզապես ասաց` Այսօր ձեզ ասելու բան չունեմ... Ծխախոտը վառեց ու հեռացավ... Ջրբաշյանը ճշտապահ էր. մեզ վարժեցնում էր սիստեմատիկ աշխատանքի: Իրեն սիրեցինք, որովհետև բարի ժպտում էր, երբ ինչ-որ բան չէինք հասկանում: Ես դեռ չգիտեի, որ ինձ համար ինքը պիտի դառնա ամենակարևոր մարդը` իմ բռնկուն բնավորությունը ինքը հավասարակշռեց, չափ ու կշռի մեջ դրեց: Իր լսարան մտնելը, իր նշանավոր ձեռնափայտը, դասի ավարտին լսարանից հեռանալը մի ամբողջ արարողություն էր, որ մեր ջահել սրտերին հուշում էր, թե այս կյանքում վստահելի ու հաստատ մի բան կա, մի մեծ գոյություն. այդ հավատով էլ կյանք մտանք:

(Շարունակելի)

ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026