Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ականատես ենք լինում ոչ միայն (և ոչ այնքան) ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական ծրագրերի ներկայացմանը, այլ նաև փոխադարձ քննարկումների, թե ինչ են իրենց կառավարման շրջանում արել այս կամ այն քաղաքական գործիչը և ուժը։ Այս քարոզարշավի ժամանակ այդ քննարկումները վերածվեցին փոխադարձ մեղադրանքների։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի խոսույթում, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառնալիք չի տեսնում, իսկ իրավապահները՝ օրենքի խախտում, երբ վերջինս ասում է՝ «նստացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ» և այլն, ապա քաղաքական գործիչների ու քաղաքացիների խոսույթը, որում առավել հաճախ անգամ վիրավորական ձևակերպումներ չկան, դառնում են վերջիններիս կալանավորման պատճառ։ Երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, գործ ունենք ինքնիրավչության հետ։ «Գռեհիկ, գրեթե խուլիգանական հռետորաբանությամբ հանդես եկող, իշխանությունը զավթած մի թիմ է սա։ Այստեղ երկակի ստանդարտների մասին հնարավոր չէ խոսել, այստեղ խոսում ենք իշխանությունը զավթելու մասին, այսինքն՝ նա գործադիր իշխանությունը ամբողջովին ենթարկել է իրեն, զավթել է թե՛ օրենսդրական իշխանությունը, թե՛, այսպես կոչված, անկախ մարմինները, այդ թվում՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛, մեծ մասով, դատական իշխանությունը։ Ինչո՞ւ եմ այսպես արտահայտվում։ Ճանաչում եմ շատ ու շատ դատավորների, որոնք չեն ենթարկվում այս իշխանությանը, բայց նրանք չեն կարողանում փոխել համակարգը։ Այսօր համակարգը Հայաստանում բնութագրվում է ինքնիրավչությամբ, այն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ոչ միայն նսեմացնող, այլև ցեղասպանական քաղաքականությունը։ Այստեղ գործ ունենք հստակ, բացեիբաց, ուղղակի ցուցադրական այս գռեհկության, կրկնում եմ՝ խուլիգանական հռետորաբանության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Ընդգծում է՝ գործ ունենք նաև Եվրամիության թիմի հետ, որը եկել և բացեիբաց խառնվում է Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ «Դա քողարկում են նրանով, որ իբր պայքարում են Ռուսաստանի հիբրիդային միջամտությունների դեմ։ Լուրջ խնդիրներ ունենք, և կարծում եմ, որ պետք է իրերն իրենց համապատասխան անուններով կոչել։ Իմ համոզմամբ, գործ ունենք ագրեսիվ, գռեհիկ, խուլիգանական ու հայհոյախառն հռետորաբանությամբ այս խավի հետ։ Նրանք փոքրամասնություն են կազմում։ Քաղաքակիրթ հայ ազգը, որը հազարամյակներ շարունակ իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ, չի կարող և չպետք է ների կամ հանդուրժի նման գռեհկությունը։ Պարզապես հստակեցնենք, որ այս թիմը ոչ միայն «հրավիրել» է պատերազմ, պայմանավորվել է կապիտուլ յացիայի մասին, հանձնել է հողերը, այլ նաև ուղղակի լկտի ձևով ուզում է փոխել մեր ինքնությունը։ Այսօրվա «պատերազմը» հայ ազգի ինքնության դեմ է, դա հստակ ցեղասպանության կորիզն է։ Ցեղասպանությունը ոչ միայն ուղղակի ֆիզիկապես ոչնչացումն է, այլև ողջ մնացածների ինքնությունն ամբողջովին փոխելն է, ենթարկեցնելը, ստորացնել ը, ստրկացնելը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ իրենց քվեն, որը չի լինի գործող իշխանությունների օգտին, կարող են խլել՝ հաշվի առնելով շատ ու շատ խախտումներ, որոնք տեղի են ունենում նախընտրական շրջանում։ Անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին մշտապես հարց են ուղղում՝ իսկ դուք պաշտպանելո՞ւ եք մեր քվեն, այսինքն՝ ենթադրում են, որ ընտրությունների ժամանակ լինելու են խախտումներ։ «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր։ Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրական բուն օրվա հետ կապված, բայց բոլոր այն խախտումները, որոնք արդեն հայտնաբերվել են, կարող են հիմք լինել դատական գործերի համար։ Օրինակ՝ տեսնում ենք, որ կիրառվում է վարչական ռեսուրս, հավաքներին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ։ Միայն այս տարի չէ, որ նման պատկերի ենք ականատես լինում։ Տարիներ շարունակ կրկնել եմ՝ կեղծիքները, որոնք տեղի են ունեցել, այդտեղ 80 տոկոսով մասնակցել է այն խավը, որն իրեն ուսուցիչ է համարում։ Նման ուսուցիչներին չի կարելի մոտ թողնել երեխաներին։ Գուցե ձևակերպումս խիստ է, բայց դա մեր իրականությունն է։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ որքան էլ մենք կարծենք, համարենք, և իրապես մասնակի այդպես է, որ դատական իշխանությունն ամբողջովին ենթարկվում է այս թիմին, մեկ է՝ անընդհատ և անընդմեջ, ամեն օր հարյուրավոր բողոքներով, հայցերով պետք է դիմել դատարան։ Սա պետք է անել նաև ապագայի համար։ Առաջին՝ պետք է արձանագրել ամեն օր տեղի ունեցող խախտումները։ Երկրորդ՝ բոլոր այն փաստերի հիմքով, որոնք արդեն հայտնաբերվել են տարբեր գյուղերում և համայնքներում, պետք է դիմել դատարաններ։ Երրորդ՝ բոլոր կուսակցությունները պետք է պատրաստեն դիտորդների այնպիսի թիմեր, որոնց հնարավոր չէ վախեցնել, գնել, «քշել»։ Խոսում եմ այն փորձի մասին, որը տեսել եմ 1991 թվականից, հատկապես՝ 1995 թվականին մշակված ամենակեղտոտ տեխնոլոգիաների։ Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին ուժային և գռեհիկ միջամտություններին։ Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի դատարաններ պետք է դիմել, այլ ամեն օր հարյուրավոր նամակներ պետք է հղվեն Եվրամիության՝ կեղծիքները քողարկող այդ խմբին։ Որևէ առումով հույս չունեմ, որ նրանք կարձագանքեն, բայց բողոքը նշան է, որ համաձայն չես, գիտես, հայտնել ես։ Դա նաև հիմք է հետագայում այլ ատյաններ դիմելու համար»,-հավելում է նա։

Շատերս ենք հիշում այն իրականությունը, երբ նախկին իշխանությունների՝ ամենափոքր խախտումների դեպքում անգամ միջազգային բոլոր հնարավոր կառույցները Հայաստանին նամակներ էին ուղարկում, իրենց մտահոգությունները հայտնում ժողովրդավարության վիճակի հետ կապված։ Այժմ, կարծես, հակառակ պատկերն ունենք։ Նիկոլ Փաշինյանը վայելո՞ւմ է եվրոպական կառույցների աջակցությունը։ «Եվրոպական մարմիններն այսօր չեն ղեկավարվում եվրոպական ժողովուրդների շահերով։ Դրանք բոլորն ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածոներն են։ Այսօր Եվրոպան ուղղակի մրցում է Թրամփի հետ՝ բացեիբաց արհամարհանքով միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս առումով խոսում ենք ոչ թե ընդհանրապես Եվրոպայի, այլ այսօր կառավարող խմբերի մասին։ Այո՛, նրանք ոչ միայն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու այս ամբողջ գործընթացը, այլև միասնական ձևով, իրենց գործողություններով մասնակցում են հայերի և հայության ինքնության ոչնչացման գործընթացին։ Ըստ Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանը կոկորդում մնացած ոսկոր է, նրանք փորձում են ամբողջովին «կրծել» այդ ոսկորը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ահազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է. Գոհար ՄելոյանՄահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի