Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, խելացի, հետաքրքրասեր տղա էր Հակոբս։ Ընկերասեր էր ու կատակասեր, դրա մասին բոլորը կարող են փաստել։ Շատ վառ երևակայություն ուներ։ Կարող էր տերևից մի պատկեր պատրաստել, օրինակ՝ մարդու կերպարանք, և ժամեր շարունակ զբաղվեր դրանով։ Կամ կարող էր նիզակ պատրաստել։ Հետաքրքրություն ուներ նաև խոհանոցի հանդեպ։ Սիրում էր պատրաստել, ուզում էր հասկանալ, թե ինչն է լավ ստացվում, ինչը՝ ոչ։ Սուրճն անպայման ինքը պետք է պատրաստեր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ստելլան՝ Հակոբի մայրիկը։

Հակոբը ծնունդով Տավուշի մարզի Գետահովիտ գյուղից է։ Հաճախել է գյուղի դպրոցը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդու համար բոլոր առարկաները հավասար էին, յուրահատուկ սիրելի առարկաներ չուներ։

Դպրոցն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ «Մի կիսամյակ հասցրեց ուսանող լինել։ Մանկուց սիրում էր նկարել։ Կարող էր մեկ երեկոյի ընթացքում մի քանի տասնյակ դիմանկար նկարել։ Բոլորս քնած էինք լինում, նա անգամ լույսը չէր միացնում, իր հեռախոսի լույսով լուսավորություն էր ապահովում և նկարում։ Բանակից զորացրվելուց հետո մտադիր էր ուսումը շարունակել, զուգահեռ նաև աշխատել»։ Հակոբն, ավաղ, հնարավորություն չունեցավ ուսումն իր սիրելի համալսարանում շարունակելու, պատերազմը խանգարեց։ Հիմա համալսարանում Հակոբի անվանական կրթաթոշակ է տրվում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողին։

2019 թվականի հունվարի 11-ին Հակոբը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Վեց ամիս ծառայել է Մուղնու զորամասում՝ ՀՕՊ ուժերում, այնուհետև տեղափոխվել Արցախ՝ «Մարտունի 2»։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Իր դասարանից երկու տղայի ծանուցագիր էին արդեն տվել այդ ժամանակ, Հակոբին՝ դեռ ոչ։ Անհանգիստ էր, սպասում էր. «Եթե չուղարկեցին, կգնամ զինկոմիսարիատ, տեսնեմ, թե ինչու ինձ ծանուցագիր չեն ուղարկում։ Պետք է շուտ գնամ բանակ»։ Ուզում էր ծառայել, ուրախ գնաց բանակ»։

Տիկին Ստելլան ասում է՝ որդին պարտաճանաչ, ուշադիր, կազմակերպված, մաքուր ու կոկիկ զինծառայող է եղել։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է պատվոգրերով և «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։

Իսկ հետո սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ին Հակոբը դիրքում հերթապահություն իրականացնելիս է եղել։ Հենց առաջին պայթյունի ժամանակ մնացել է խրամատում՝ հողի տակ։ Ընկերն էլ հետն է եղել։ Այդպես իրար գրկած մնացել են։ Կարողացել է կապ հաստատել հրամանատարության հետ։ Սկզբում դժվարություններ են ունեցել, չեն կարողացել իրենց օգնության հասնել, բայց, ի վերջո, հասել են իրենց դիրք, տղաներին դուրս բերել հողի տակից։ Տղաները ողջ են մնացել։ Հակոբն անգամ ասել է՝ այս անգամ պրծա։ Սա արդեն իր ընկերներն են պատմում, նաև այն տղան, որ իր հետ մնացել է դիրքում՝ խրամատի մեջ։ Պատերազմի ժամանակ իրեն ասում էինք՝ ուշադիր եղիր, զգույշ եղիր, որ քեզ վնաս չլինի, մինչև տեսնենք, թե ինչ է լինում, երբ է ավարտվում պատերազմը։ Նա էլ նեղանում էր իմ այդ խոսքերից. «Ես հո վախկոտ չեմ։ Հո փոսի մեջ նստած չեմ մնալու»։ Հայրիկն էլ էր ուզում իր մոտ գնալ, Հակոբը թույլ չտվեց՝ չգաս. «Այստեղ ամեն ինչ նորմալ է, ոչինչ էլ չկա, հանգիստ եղեք»։ Ամեն օր չենք խոսել, բայց կապ պահել ենք այդ օրերի ընթացքում։ Այնպես էր խոսում, որ մենք ոչինչ չէինք հասկանում, զրույցների ժամանակ ոչ մի ձայն չէր գալիս։ Նա հանգիստ էր խոսում, որ մենք ոչինչ գլխի չընկնեինք։ Իր հետ կամավոր տղա է եղել, ում հետ կապը պահում ենք։ Պատմում է. «Պատերազմի օրերին Հակոբը հենց գալիս էր, սկսում էր կատակել, բոլորս այդ պահին կարծես մոռանայինք, թե որտեղ ենք ու ինչ է կատարվում»»։

Պատերազմի օրերին Հակոբն անօդաչու թռչող սարքեր է խոցել, կռիվ է տվել թշնամու դեմ և հոկտեմբերի 7-ին անմահացել Մարտունիում։ «Հոկտեմբերի 6-ին զրուցեցինք։ Որևէ բան չէր հուշում մոտալուտ դժբախտությունը։ Միայն ասաց. «Դուք լավ մնացեք, ձեզ լավ նայեք, ոչինչ չկա, ոնց ուղարկել եք, այդպես էլ հետ եմ գալու»»։

Հակոբին ընտանիքը երկար չի սպասել։ Նույն օրը նա տուն է «վերադարձել»։ «Իր վրա ոչ մի քերծվածք չկար։ Հարվածը գլխի հետևի հատվածում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից է տղաս զոհվել»։

Գյուղում՝ Հակոբի մանկության գետի ափին, նրա հիշատակին ընտանիքը հուշաղբյուր է կառուցել։ «Բացումը Բագրատ սրբազանն է կատարել, նա նաև Հակոբի անվան առաջին տառով խաչքար է տեղադրել այդտեղ և օծել այն»։

Ապրելու ուժի մասին։ «Ես իրեն ամեն օր եմ հիշում, նա միշտ ինձ հետ է։ Նա է ինձ ուժ տալիս։ Եվ, իհարկե, իմ ընտանիքը, իմ կրտսեր որդին։ Հակոբիս զոհվելուց հետո Սրբազանը շատ էր այցելում ինձ, նա ինձ այդ ժամանակ շատ օգնեց, անընդհատ մեզ հետ էր, օգնեց ծանր վիճակից դուրս գալ։

Առաջնորդարանում մի սենյակը տրամադրել էր կանանց, որ զբաղվեն գորգագործությամբ, ասեղնագործությամբ։ Այդ խումբն Առաջնորդարանում վաղուց էր գործում։ Բագրատ սրբազանն առաջարկեց ներգրավվել այդ խմբում։ Հակոբիցս վեց ամիս հետո գնացի «Թելիկ» ու մինչև հիմա այնտեղ եմ։ Կարպետ եմ գործում, ասեղնագործում եմ։ Այնտեղ ամեն ինչ զրոյից սովորեցի, բայց միշտ եմ սիրել այդ գործը։ Դա նաև օգնեց, որ կարողանամ քիչ թե շատ հաղթահարել այս ծանր փուլը»։

Հ. Գ. - Հակոբ Մելիքսեթյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների մեդալներով։ Հուղարկավորված է հայրենի Գետահովիտի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանՄահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ Քոչարյան