Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ երկրին ու ժողովրդին տեր չի լինում... քանի դեռ ձևը և կեղծ արժեքները մեզ համար ավելի կարևոր են, քան բովանդակությունն ու իրական արժեքները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է 

1980-ականներին, երբ սովորում էի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (այժմ` ագրարային համալսարան), մի անեկդոտանման, բայց և իրական պատմություն էր շրջանառվում բուհում: Բանջարաբուծության առարկայից ստուգարքի ժամանակ դասախոսը հեռակայող, ծույլ, գյուղաբնակ մի ուսանողի հարցնում է, թե ինչը կարող է մտնել բանջարաբոստանային մշակաբույսերի մեջ: Ուսանողը պատասխանում է, որ եթե բոստանն անտեր լինի ու ցանկապատ չունենա, ինչ ասես կմտնի՝ էշն էլ կմտնի, կովն էլ, խոզն էլ, ոչխարն էլ: Հիմա մեր երկիրն այդ ուսանողի ասած անտեր, ցանկապատ չունեցող բանջարանոցի է նման, որտեղ ադրբեջանցիք անարգել ելումուտ են անում ու մաս մաս վերցնում մեր հողերն առանց դիմադրության:

Մեր ճանապարհներին էլ բերում, մաքսակետ են տեղադրում, հայի ու Հայաստանի իշխանությունների հետ էլ հեգնանքով ու արհամարհանքով են խոսում: Իսկ մեզ աշխարհում այլևս որպես ինքնիշխան, լիիրավ պետություն ու սուբյեկտ չեն ընկալում, մեր փոխարեն էլ Եվրոպաներում, Ամերիկաներում, Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում ու այլ երկրներում ու միջազգային կառույցներում են որոշումներ կայացնում: Երկրի անվտանգությունն էլ Ռուսաստանն է պահպանում: Աղետ, ավեր, զոհեր ու քաոս է լինում երկրներում, որտեղ առաջնորդներն առաջինը չեն՝ ամենաիմաստունն ու ուժեղը չեն, որտեղ իշխանությունը չի պատկանում լավագույններին՝ ընտրյալ անհատականություններին, ովքեր մեծ պատասխանատվություն ունեն և կարող են մեծ պարտականություններ ստանձնել, ովքեր անմնացորդ սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, խիզախ են և փորձառու, ունեն ազնվական ծագում։ Իսկական առաջնորդն էլ առանձնանում է վճռականությամբ, որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու ունակությամբ ու պատրաստակամությամբ։ Պատմությունը մեզ ապացուցում է, որ երկրի առաջնորդից շատ բան է կախված, որ պետությունները զարգացել են, դարձել են կայսրություն հզոր առաջնորդների շնորհիվ և կործանվել են նրանց ապաշնորհ կառավարման կամ դավադրության արդյունքում:

Ինչպես Բոնապարտ Նապոլեոնն է ասել, «առյուծի գլխավորած խոյերի բանակը միշտ կհաղթի առյուծների բանակին՝ խոյի գլխավորությամբ», նաև՝ «իշխանության թուլությունը ազգային աղետներից ամենասարսափելին է», կամ՝ «բոլոր անբարոյականություններից ամենամեծն այնպիսի գործ ձեռնարկելն է, որ չես կարողանում անել», վերջապես՝ «աշխարհն էլ կառավարելու համար ուրիշ գաղտնիքներ չկան, քան ուժեղ լինելը. ուժը չգիտի ո՛չ սխալներ, ո՛չ պատրանքներ»: Անգամ կենդանական աշխարհում են բնազդաբար գիտակցում, որ իրենց անվտանգությունը և որսում հաջողությունը մեծապես պայմանավորված է հոտի կամ երամի առաջնորդի ճիշտ ընտրությամբ:

Գայլերի ոհմակում, օրինակ՝ ամենախելացի, ուժեղ, ամենափորձառու և, որ ամենակարևորն է, հոգեպես կայուն գազանն է դառնում գերիշխող։ Գերիշխող գայլն էլ կարող է լինել և՛ արու, և՛ էգ: Այստեղ գնահատում են նախ և առաջ փորձն ու տարիքը։ Թռչունների երամում էլ նմանապես ամենաուժեղ և փորձառու թռչունն է դառնում առաջնորդ, որովհետև նա պարտավոր է առաջնորդել սեպով չվող երամին՝ գործադրելով ավելի մեծ ջանքեր, իսկ երամի ամենաթույլ անդամները թռչում են հետևից: Եթե ինչ-ինչ պատճառներով առաջնորդը մահանում է, երկու «օգնականներ» դեռ կարող են դեպի նպատակը առաջնորդել հոտը կամ երամը: Եթե առաջնորդը մահանա, իսկ «օգնականներից» մեկը ձախողվի, երամը դատապարտված է կործանման։ Եթե պետական գործիչն է սխալվում, ապա դա նույնպես կործանարար հետևանքներ է ունենում ողջ երկրի ու ժողովրդի համար:

«Առաջնորդի իմաստությունն էլ պետք է դատել ոչ թե մեծ գործերով, որոնք նա հաջողել է ղեկավարել, այլ այն աղետալի սխալներով, որոնք նա կարողացել է կանխել»,ասել է չին աստվածաբան, առասպելաբան Հան Սյանցզին: Իսկ հայաստանյան իշխանությունները ոչ միայն չկանխեցին աղետը, այլև հենց իրենք աղետ բերեցին երկրի գլխին: Խորհրդային տարիներին կադրերի պատրաստման և ընտրության հարցում առաջնորդվում էին «կադրերն են որոշում ամեն ինչ» հանրահայտ թեզով: Հետո եկավ ՀՀՇ-ն ու իշխանության բերեց գլխավորապես ապաշնորհների, տգետների ու թյուրիմացությունների մի ողջ բանակ, բառիս բուն իմաստով հասարակության աղբին՝ մերժելով նախկին բանիմաց կադրերին, համարելով նրանց ապազգային ու անվստահելի: Այդպիսով սկիզբ դրվեց Հայաստանի կազմաքանդմանը՝ տնտեսության քայքայմանը, ձեռնարկությունների ու երկրի ընդերքի անխնա թալանին, արժեքների խեղաթյուրմանն ու հասարակության բարոյազրկմանը: Մեր լուռ համաձայնությամբ փլուզվեցին կրթությունն ու գիտությունը, խաթարվեց ավանդապաշտ ընտանիքների կայունությունը, ժողովրդին մատուցվեց անճաշակ մշակույթ:

Իշխանություններն էլ ոչինչ չարեցին Խարհրդային Միությունից մեզ ժառանգված բարձր արժեքների, լավագույն ավանդույթների, կրթության, բարձրաճաշակ մշակույթի, կադրերի պատրաստման ու ընտրության և քաղաքացու դաստիարակության համակարգերի լավագույն տարրերը պահպանելու ու զարգացնելու համար: Եվ այդ տարիներին էր, որ սկիզբ դրվեց, Վանոյի ասած, գյադաների ժամանակին, երբ սկսեցին երկրում գերիշխել ու խրախուսվել ցածր արժեքներն ու մարդկային ցածր որակները՝ անարժանապատվությունը, քծնանքը, քաղքենիությունը, բոշայությունը, «շուստրիությունը», զոռբայությունը, տգիտությունն ու հանցագործ աշխարհի բարքերը: Եվ ով ասես նախարար, պատգամավոր, մարզպետ, քաղաքապետ ու գեներալ չդարձավ, իսկ հասարակության իրական ընտրանին, չհարմարվելով այս միջավայրի հետ, կա՛մ հեռացավ երկրից, կա՛մ էլ մնաց լուսանցքում: Պետական կառավարման համակարգն էլ կուսակցականացվեց ու արհեստավարժների փոխարեն հիմնականում փողոցից եկան հհշական պատահական ու ապաշնորհ մարդիկ: Այդ տարիներին էր, որ ասում էին՝ «պոլի փետ լինի, միայն թե հհշական լինի»: Հետո տարիներ շարունակ տևացող այդպիսի միջավայրը ծնեց ստրուկների, անտարբերների, անհայրենիքների, թշվառների ու տգետների մի ողջ բազմություն, ինչի արդյունքում էլ ունեցանք 1918 թ. դրսի ուժերի կողմից կազմակերպված «հեղափոխությունը», ամբոխի ու պոպուլիստների իշխանություն՝ նեոՀՀՇիզմ:

Դրանից հետո Արևմուտքն ու Թուրքիան մեր աչքի առաջ գրանտային ծրագրերով ու զանազան այլ միջոցներով սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել հային դեգրադացնելու և Հայաստան պետության հիմքերը խարխլելու համար: Արդյունքն էլ եղավ այն, որ ունեցանք դաժան կորուստներ, արժեզրկված ու կազմաքանդված պետական ինստիտուտներ, հեղինակազրկված ու սուբյեկտայնությունը կորցրած պետություն, հայրենիքի դավաճանության փաստով հարուցված հարյուրավոր քրեական գործեր: Եվ հայտնվելով այս աննախանձելի ու ողորմելի վիճակի մեջ՝ կանգնած ենք պետականություն ու հայրենիք կորցնելու իրական սպառնալիքի առջև:

«Ժամանակին աշխարհը կառավարում էին խելացիները: Դա դաժան էր։ Խելացիները ստիպում էին հիմարներին սովորել։ Հիմարների համար դժվար էր: Հիմա աշխարհը ղեկավարում են հիմարները։ Դա արդար է, քանի որ հիմարները ավելի շատ են։ Հիմա խելացիները սովորում են խոսել այնպես, որ հիմարներին հասկանալի լինի։ Եթե հիմարն ինչ-որ բան չի հասկանում, դա խելացի մարդու խնդիրն է: Նախկինում հիմարներն էին տառապում։ Հիմա տառապանքը քչացել է, քանի որ խելացիներն են ավելի ու ավելի պակասում»,- ասել է գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Իսկ մարդկությանն ու պետություններին ոչինչ այդքան աղետներ ու վնաս, տարածքային, նյութական ու մարդկային կորուստներ, ճգնաժամեր ու քաոս չեն պատճառել, որքան տգիտությունը, ավանտյուրան, դեմագոգիան, պոպուլիզմն ու պոպուլիստ առաջնորդները, որոնք հանդես են եկել որպես ազգի փրկիչներ: Վառ օրինակ՝ հիտլերյան Գերմանիան, Կամբոջան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը և շատ այլ երկրներ:

Պոպուլիզմի վերելքը, որպես երևույթ, նոր բան չէ. այն որպես գաղափարական-քաղաքական հոսանք գոյություն է ունեցել դեռևս Հռոմեական Կայսրությունում մեր թվարկությունից առաջ 1-ին-2-րդ դարերում: Հայկական պոպուլիզմն էլ պայմանավորված էր սոցիալական անարդարությամբ, սոցիալական ընդգծված շերտավորմամբ, կրթության փլուզմամբ, հասարակության դեգրադացմամբ, ընտրությունների արդյունքների անարժանահավատությամբ, նաև այն հանգամանքով, որ քաղաքական համակարգը (առաջին հերթին՝ ներկայացուցչական և գործադիր իշխանության ինստիտուտները, ավանդական քաղաքական կուսակցությունները) այդպես էլ չկայացան, և ունակ չէին լուծելու բնակչության շահերը շոշափող խնդիրներ: Նրանց նկատմամբ էլ գնալով խորանում էր վստահության ճգնաժամը, ինչը բերեց զանգվածային ընդվզման։

Հետխորհրդային 32 տարվա փորձը ցույց տվեց, որ մենք կայացած չենք անկախ պետականություն ու հայրենիք ունենալու համար, որ պատրաստ չենք հանուն այդ բարձր արժեքների կրել զրկանքներ, պատասխանատվություն, որ մենք սիրում ենք ոչ թե իրական, այլ վիրտուալ հայրենիքը. ընդ որում՝ հայրենիքը մենք սիրում ենք հեռվից, մեր երազներում ու անցյալում, այն հայրենիքը, որ մեզ համար ոչ թե պարտավորություն է, այլ «կթու կով», թալանի աղբյուր: Եվ դեռ շարունակելու ենք մնալ այսպիսի վիճակում, քանի դեռ չենք սիրում մեր երկիրը, լուրջ չենք վերաբերվում պետությանը, քանի դեռ կայացած չեն պետական ու քաղաքական ինստիտուտները, քանի դեռ չենք արժևորում ու ըստ արժանվույն գնահատում իմաստուններին, ուժեղներին, նվիրյալներին ու խիզախներին, քանի դեռ չենք հասունացել պետություն ու հայրենիք ունենալու համար, և վերջապես՝ քանի դեռ ձևը և կեղծ արժեքները մեզ համար ավելի կարևոր են, քան բովանդակությունն ու իրական արժեքները:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՀայտնվել են մարդկանց հետապնդող տզերՄերկապարուհին անդամահատել՝ մասնատել է ընկերուհուն. դաժան կադրերԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՉեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանԳործարկվելու է էլեկտրական շչակ ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կորոտան առաջին ամպրոպները․ Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում «Ավերիչ» երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի ափերի մոտԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հորոսկոպի 3 նշան, ում համար մարտի 20-ը վատ ավարտ կունենաԲժշկության աղոթքԻսրայելը հարվածներ է հասցրել միայն Իրանի գազային օբյեկտներին և Թրամփի խնդրանքով կխուսափի նմանատիպ հետագա հшրձակումներից․ Նեթանյահու ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով․ Ինֆանտինո Մի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինԱԱ-2018-ից առաջ վեճեր կային, բայց պшտերազմող երկրում խաղալն ավելի վտանգավոր է․ Յոահիմ Լյով Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումից Հնդկաստանը և Օմանը պայմանավորվել են ազատ տեղաշարժ ապահովել Հորմուզի նեղուցով Idram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումՄերձավոր Արևելքի հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1000 մարդ Իշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանըԱմերիկյան F-35 կործանիչին հարված են հասցրել երիտասարդ գիտնականներն ու զինվորները. Խաթամ ​​ալ-Անբիա Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն Արագածոտնի թեմական եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով պատարագ Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը Երևանում մարզասրահի տնօրենը ծեծել է իր մարզչի ամուսնուն ՉԼ․ Քառորդ եզրափակիչ հասած թիմերի մրցանակային գումարները Եթե մեր ենթակառուցվածքների վրա հարձակումները կրկնվեն, զսպում չի լինի․ Արաղչի Ոչնչացրել ենք Կասպից ծովում իրանական ամբողջ նավատորմը․ Նեթանյահու Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Իրանը հարձակվել է Բահրեյնի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի վրա Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՌուսաստանի համար Զելենսկին երբեք չի լինի բանակցությունների օրինական կողմ․ Մեդվեդև Իրանում շարունակվող հակամարտությունը զգալի ռիսկեր է ստեղծում համաշխարհային սննդամթերքի գների աճի համար. ԱՄՀ Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան Հանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՔաղաքացին թիվ 46 երթուղայինից իջնելուց հետո կանգառում գիտակցության չգալով մահացել է Վթար է․ ջուր չի լինելու Վիզաների ազատականացումը արտագաղթի կբերի՞. մասնագետների կանխատեսումը Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա Յոլյան