Երևան, 06.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փոքր Մհեր»․ առաջին AI լիամետրաժ մուլտֆիլմը՝ մեծ էկրանին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երեկ՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել տարածաշրջանում առաջին լիամետրաժ (AI) անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերան: «Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա, միաժամանակ, զարմացած է, շփոթված և անսասան իր բնույթով։ Երեխաների համար ստեղծված մուլտֆիլմը հնչյունավորվել է մեծերի շրջանում սիրված և ճանաչված դերասանների ձայներով։

Մուլտֆիլմի պատմիչն է Խորեն Լևոնյան, իսկ կերպարներին ձայնավորել են Սոս Ջանիբեկյանը, Հարություն Խաչատրյանը, Բոնին, Արուս Տիգրանյանը, Արևիկ Գևորգյանը, Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Հակոբյանը, Արեգ Գևորգյանը և Վահագն Գասպարյանը։ Բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերն են Հովհաննես Մարգարյանը, սցենարի հեղինակներն են Հովհաննես Մարգարյանը, Խորեն Թևանյանը և Արտուշ Գևորգյանը։ Գլխավոր պրոդյուսերներն են Հովհաննես Մարգարյանը և Հրանտ Մարգարյանը, պրոդյուսերը՝ Հայկ Սիմոնյանը, հնչյունային ռեժիսորը՝ Դավիթ Դավթյանը, գեղարվեստական ղեկավարը՝ Անուշ Ղազարյանը, բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը, իսկ AI թիմի ղեկավարը՝ Լյուսի Բաղդագյուլյանը։

Մուլտֆիլմի առանցքային գաղափարներն են հերոսությունը, ընկերասիրությունը, սեփական արժեքներին հավատարիմ մնալը և փոփոխվող ժամանակներում ինքնությունը պահպանելու կարևորությունը։ «Փոքր Մհեր»-ը պատմություն է, որը փոքրերին կստիպի ծիծաղել ու երազել, մեծերին՝ կանգ առնել ու մտածել։ Ինչպես նշում է ռեժիսորը՝ փոքրերին հասկանալի, մեծերին հետաքրքիր։

Նախագծի նպատակն է նոր շունչ հաղորդել հայկական էպոսին և այն նոր սերնդին ներկայացնել հասկանալի ու ժամանակակից ձևով։ Ստեղծվել է դինամիկ, ժամանակակից անիմացիոն ֆիլմ, որը կլինի հետաքրքիր, հասանելի և գրավիչ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։ Այս անիմացիոն նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է նորարարական տեխնոլոգիական մոտեցմամբ՝ տարբերվելով ավանդական մուլտիպլիկացիոն արտադրությունից։

 

Մուլտֆիլմում չեն կիրառվում դասական անիմացիայի սովորական գործիքակազմերը․ կերպարների սկզբնական էսքիզներն ու գեղարվեստական լուծումները մշակվում են նկարիչների կողմից, իսկ դրանց վերջնական տեսքը, շարժողական դինամիկան և վիզուալ զարգացումը ձևավորվում են արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Մուլտֆիլմի հնչյունավորումը վստահվել է հայտնի դերասաններին։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս արտադրական ամբողջ գործընթացը՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական իրագործում, իրականացնել շուրջ 5-6 անգամ ավելի արագ, քան դասական արտադրական մեթոդների դեպքում։

Մուլտիլմի երաժշտությունը ստեղծվում է երաժիշտների կողմից, իսկ հերոսներին ձայնավորում են հայտնի դերասաններ՝ ապահովելով հանդիսատեսի համար ծանոթ, կենդանի և հուզական հնչողություն։ AI գործիքները չեն փոխարինում արվեստագետներին․ դրանք ընդամենը նոր հնարավորություններ են բացում ստեղծագործական թիմի համար։ Նախատեսվում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգի հանդիսատեսի համար։

Սցենարը մշակվել է երեք հիմնական թիրախային խմբերի համար՝ երեխաների, դեռահասների և չափահասների։ Երեխաների համար մուլտֆիլմում նախատեսված են վիզուալ հումորի և արկածային դրվագների տարրեր, իսկ դեռահաս և չափահաս հանդիսատեսի համար՝ խորքային մտքեր, բազմաշերտ երկխոսություններ և ժամանակակից ընթերցումներ։ Մուլտֆիլմում առանձնակի ուշադրություն է դարձվել էթնոգրաֆիկ և մշակութային ճշգրտությանը։ Մհերի սկզբնական կերպարային և հագուստային լուծումը՝ բացառելով այլ մշակույթներին բնորոշ տարրերը։ Մհերի կերպարը պետք է ամբողջությամբ հայկական լինի։

«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմը հունիսի 1-ից մեծ էկրաններին է՝ հնարավորություն տալով հանդիսատեսին այն դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Այն շուտով կներկայացվի նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Նախագիծը ներկայացնում է 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնը (485.center), որի անվան խորհրդանշական ընտրությունը պատահական չէ։ 485 Հայաստանի միջազգային շտրիխ կոդի առաջին թվային նույնականացումն է, որով աշխարհը ճանաչում է հայկական արտադրանքը: 

Հետևեք մեզ՝ այստեղ

Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ (տեսանյութ) Ֆրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանՄահացել է Ժակ Շիրակի 93-ամյա այրինԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացելՕմարի լեռնանցքում երկու ադրբեջանցի զինծառայող ձորն են ընկել Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Պաղպաղակի պատճառով 8-ամյա տղա է մահացելԱմերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՎարկերի արտոնյալ ժամկետը կփոխվի. ինչ է առաջարկում Էկոնոմիկայի նախարարությունըՎթարվել է Աբովյանի 60 շենքերի մատակարարումն ապահովող ջրագիծը (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 5 տղամարդ 15-ամյա աղջկան խաբեությամբ մեքենա են նստեցրել և տարելՏարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին Ինչ կլինի, եթե չմասնակցես ընտրություններինԱմերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հունիսի). Կապույտ ջինսը, էլեկտրական արդուկը, «Տետրիս» խաղը. «Փաստ»Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել «Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ»Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Հայաստանի ընտրական պատմության անսպասելի պատկերը՝ թվերովՄշակվել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը. «Փաստ»«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ»Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ»Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ»Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ»Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ»Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ»ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ Հունիսի 8-ին, 9-ին, 10-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՔվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ ԱՄՆ-ը կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն Մարուքյան