Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Երբ երկրին ու ժողովրդին տեր չի լինում... քանի դեռ ձևը և կեղծ արժեքները մեզ համար ավելի կարևոր են, քան բովանդակությունն ու իրական արժեքները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է 

1980-ականներին, երբ սովորում էի Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (այժմ` ագրարային համալսարան), մի անեկդոտանման, բայց և իրական պատմություն էր շրջանառվում բուհում: Բանջարաբուծության առարկայից ստուգարքի ժամանակ դասախոսը հեռակայող, ծույլ, գյուղաբնակ մի ուսանողի հարցնում է, թե ինչը կարող է մտնել բանջարաբոստանային մշակաբույսերի մեջ: Ուսանողը պատասխանում է, որ եթե բոստանն անտեր լինի ու ցանկապատ չունենա, ինչ ասես կմտնի՝ էշն էլ կմտնի, կովն էլ, խոզն էլ, ոչխարն էլ: Հիմա մեր երկիրն այդ ուսանողի ասած անտեր, ցանկապատ չունեցող բանջարանոցի է նման, որտեղ ադրբեջանցիք անարգել ելումուտ են անում ու մաս մաս վերցնում մեր հողերն առանց դիմադրության:

Մեր ճանապարհներին էլ բերում, մաքսակետ են տեղադրում, հայի ու Հայաստանի իշխանությունների հետ էլ հեգնանքով ու արհամարհանքով են խոսում: Իսկ մեզ աշխարհում այլևս որպես ինքնիշխան, լիիրավ պետություն ու սուբյեկտ չեն ընկալում, մեր փոխարեն էլ Եվրոպաներում, Ամերիկաներում, Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում ու այլ երկրներում ու միջազգային կառույցներում են որոշումներ կայացնում: Երկրի անվտանգությունն էլ Ռուսաստանն է պահպանում: Աղետ, ավեր, զոհեր ու քաոս է լինում երկրներում, որտեղ առաջնորդներն առաջինը չեն՝ ամենաիմաստունն ու ուժեղը չեն, որտեղ իշխանությունը չի պատկանում լավագույններին՝ ընտրյալ անհատականություններին, ովքեր մեծ պատասխանատվություն ունեն և կարող են մեծ պարտականություններ ստանձնել, ովքեր անմնացորդ սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, խիզախ են և փորձառու, ունեն ազնվական ծագում։ Իսկական առաջնորդն էլ առանձնանում է վճռականությամբ, որոշումներ կայացնելու և դրանց համար պատասխանատվություն կրելու ունակությամբ ու պատրաստակամությամբ։ Պատմությունը մեզ ապացուցում է, որ երկրի առաջնորդից շատ բան է կախված, որ պետությունները զարգացել են, դարձել են կայսրություն հզոր առաջնորդների շնորհիվ և կործանվել են նրանց ապաշնորհ կառավարման կամ դավադրության արդյունքում:

Ինչպես Բոնապարտ Նապոլեոնն է ասել, «առյուծի գլխավորած խոյերի բանակը միշտ կհաղթի առյուծների բանակին՝ խոյի գլխավորությամբ», նաև՝ «իշխանության թուլությունը ազգային աղետներից ամենասարսափելին է», կամ՝ «բոլոր անբարոյականություններից ամենամեծն այնպիսի գործ ձեռնարկելն է, որ չես կարողանում անել», վերջապես՝ «աշխարհն էլ կառավարելու համար ուրիշ գաղտնիքներ չկան, քան ուժեղ լինելը. ուժը չգիտի ո՛չ սխալներ, ո՛չ պատրանքներ»: Անգամ կենդանական աշխարհում են բնազդաբար գիտակցում, որ իրենց անվտանգությունը և որսում հաջողությունը մեծապես պայմանավորված է հոտի կամ երամի առաջնորդի ճիշտ ընտրությամբ:

Գայլերի ոհմակում, օրինակ՝ ամենախելացի, ուժեղ, ամենափորձառու և, որ ամենակարևորն է, հոգեպես կայուն գազանն է դառնում գերիշխող։ Գերիշխող գայլն էլ կարող է լինել և՛ արու, և՛ էգ: Այստեղ գնահատում են նախ և առաջ փորձն ու տարիքը։ Թռչունների երամում էլ նմանապես ամենաուժեղ և փորձառու թռչունն է դառնում առաջնորդ, որովհետև նա պարտավոր է առաջնորդել սեպով չվող երամին՝ գործադրելով ավելի մեծ ջանքեր, իսկ երամի ամենաթույլ անդամները թռչում են հետևից: Եթե ինչ-ինչ պատճառներով առաջնորդը մահանում է, երկու «օգնականներ» դեռ կարող են դեպի նպատակը առաջնորդել հոտը կամ երամը: Եթե առաջնորդը մահանա, իսկ «օգնականներից» մեկը ձախողվի, երամը դատապարտված է կործանման։ Եթե պետական գործիչն է սխալվում, ապա դա նույնպես կործանարար հետևանքներ է ունենում ողջ երկրի ու ժողովրդի համար:

«Առաջնորդի իմաստությունն էլ պետք է դատել ոչ թե մեծ գործերով, որոնք նա հաջողել է ղեկավարել, այլ այն աղետալի սխալներով, որոնք նա կարողացել է կանխել»,ասել է չին աստվածաբան, առասպելաբան Հան Սյանցզին: Իսկ հայաստանյան իշխանությունները ոչ միայն չկանխեցին աղետը, այլև հենց իրենք աղետ բերեցին երկրի գլխին: Խորհրդային տարիներին կադրերի պատրաստման և ընտրության հարցում առաջնորդվում էին «կադրերն են որոշում ամեն ինչ» հանրահայտ թեզով: Հետո եկավ ՀՀՇ-ն ու իշխանության բերեց գլխավորապես ապաշնորհների, տգետների ու թյուրիմացությունների մի ողջ բանակ, բառիս բուն իմաստով հասարակության աղբին՝ մերժելով նախկին բանիմաց կադրերին, համարելով նրանց ապազգային ու անվստահելի: Այդպիսով սկիզբ դրվեց Հայաստանի կազմաքանդմանը՝ տնտեսության քայքայմանը, ձեռնարկությունների ու երկրի ընդերքի անխնա թալանին, արժեքների խեղաթյուրմանն ու հասարակության բարոյազրկմանը: Մեր լուռ համաձայնությամբ փլուզվեցին կրթությունն ու գիտությունը, խաթարվեց ավանդապաշտ ընտանիքների կայունությունը, ժողովրդին մատուցվեց անճաշակ մշակույթ:

Իշխանություններն էլ ոչինչ չարեցին Խարհրդային Միությունից մեզ ժառանգված բարձր արժեքների, լավագույն ավանդույթների, կրթության, բարձրաճաշակ մշակույթի, կադրերի պատրաստման ու ընտրության և քաղաքացու դաստիարակության համակարգերի լավագույն տարրերը պահպանելու ու զարգացնելու համար: Եվ այդ տարիներին էր, որ սկիզբ դրվեց, Վանոյի ասած, գյադաների ժամանակին, երբ սկսեցին երկրում գերիշխել ու խրախուսվել ցածր արժեքներն ու մարդկային ցածր որակները՝ անարժանապատվությունը, քծնանքը, քաղքենիությունը, բոշայությունը, «շուստրիությունը», զոռբայությունը, տգիտությունն ու հանցագործ աշխարհի բարքերը: Եվ ով ասես նախարար, պատգամավոր, մարզպետ, քաղաքապետ ու գեներալ չդարձավ, իսկ հասարակության իրական ընտրանին, չհարմարվելով այս միջավայրի հետ, կա՛մ հեռացավ երկրից, կա՛մ էլ մնաց լուսանցքում: Պետական կառավարման համակարգն էլ կուսակցականացվեց ու արհեստավարժների փոխարեն հիմնականում փողոցից եկան հհշական պատահական ու ապաշնորհ մարդիկ: Այդ տարիներին էր, որ ասում էին՝ «պոլի փետ լինի, միայն թե հհշական լինի»: Հետո տարիներ շարունակ տևացող այդպիսի միջավայրը ծնեց ստրուկների, անտարբերների, անհայրենիքների, թշվառների ու տգետների մի ողջ բազմություն, ինչի արդյունքում էլ ունեցանք 1918 թ. դրսի ուժերի կողմից կազմակերպված «հեղափոխությունը», ամբոխի ու պոպուլիստների իշխանություն՝ նեոՀՀՇիզմ:

Դրանից հետո Արևմուտքն ու Թուրքիան մեր աչքի առաջ գրանտային ծրագրերով ու զանազան այլ միջոցներով սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել հային դեգրադացնելու և Հայաստան պետության հիմքերը խարխլելու համար: Արդյունքն էլ եղավ այն, որ ունեցանք դաժան կորուստներ, արժեզրկված ու կազմաքանդված պետական ինստիտուտներ, հեղինակազրկված ու սուբյեկտայնությունը կորցրած պետություն, հայրենիքի դավաճանության փաստով հարուցված հարյուրավոր քրեական գործեր: Եվ հայտնվելով այս աննախանձելի ու ողորմելի վիճակի մեջ՝ կանգնած ենք պետականություն ու հայրենիք կորցնելու իրական սպառնալիքի առջև:

«Ժամանակին աշխարհը կառավարում էին խելացիները: Դա դաժան էր։ Խելացիները ստիպում էին հիմարներին սովորել։ Հիմարների համար դժվար էր: Հիմա աշխարհը ղեկավարում են հիմարները։ Դա արդար է, քանի որ հիմարները ավելի շատ են։ Հիմա խելացիները սովորում են խոսել այնպես, որ հիմարներին հասկանալի լինի։ Եթե հիմարն ինչ-որ բան չի հասկանում, դա խելացի մարդու խնդիրն է: Նախկինում հիմարներն էին տառապում։ Հիմա տառապանքը քչացել է, քանի որ խելացիներն են ավելի ու ավելի պակասում»,- ասել է գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին։ Իսկ մարդկությանն ու պետություններին ոչինչ այդքան աղետներ ու վնաս, տարածքային, նյութական ու մարդկային կորուստներ, ճգնաժամեր ու քաոս չեն պատճառել, որքան տգիտությունը, ավանտյուրան, դեմագոգիան, պոպուլիզմն ու պոպուլիստ առաջնորդները, որոնք հանդես են եկել որպես ազգի փրկիչներ: Վառ օրինակ՝ հիտլերյան Գերմանիան, Կամբոջան, Ուկրաինան, Վրաստանը, Հայաստանը և շատ այլ երկրներ:

Պոպուլիզմի վերելքը, որպես երևույթ, նոր բան չէ. այն որպես գաղափարական-քաղաքական հոսանք գոյություն է ունեցել դեռևս Հռոմեական Կայսրությունում մեր թվարկությունից առաջ 1-ին-2-րդ դարերում: Հայկական պոպուլիզմն էլ պայմանավորված էր սոցիալական անարդարությամբ, սոցիալական ընդգծված շերտավորմամբ, կրթության փլուզմամբ, հասարակության դեգրադացմամբ, ընտրությունների արդյունքների անարժանահավատությամբ, նաև այն հանգամանքով, որ քաղաքական համակարգը (առաջին հերթին՝ ներկայացուցչական և գործադիր իշխանության ինստիտուտները, ավանդական քաղաքական կուսակցությունները) այդպես էլ չկայացան, և ունակ չէին լուծելու բնակչության շահերը շոշափող խնդիրներ: Նրանց նկատմամբ էլ գնալով խորանում էր վստահության ճգնաժամը, ինչը բերեց զանգվածային ընդվզման։

Հետխորհրդային 32 տարվա փորձը ցույց տվեց, որ մենք կայացած չենք անկախ պետականություն ու հայրենիք ունենալու համար, որ պատրաստ չենք հանուն այդ բարձր արժեքների կրել զրկանքներ, պատասխանատվություն, որ մենք սիրում ենք ոչ թե իրական, այլ վիրտուալ հայրենիքը. ընդ որում՝ հայրենիքը մենք սիրում ենք հեռվից, մեր երազներում ու անցյալում, այն հայրենիքը, որ մեզ համար ոչ թե պարտավորություն է, այլ «կթու կով», թալանի աղբյուր: Եվ դեռ շարունակելու ենք մնալ այսպիսի վիճակում, քանի դեռ չենք սիրում մեր երկիրը, լուրջ չենք վերաբերվում պետությանը, քանի դեռ կայացած չեն պետական ու քաղաքական ինստիտուտները, քանի դեռ չենք արժևորում ու ըստ արժանվույն գնահատում իմաստուններին, ուժեղներին, նվիրյալներին ու խիզախներին, քանի դեռ չենք հասունացել պետություն ու հայրենիք ունենալու համար, և վերջապես՝ քանի դեռ ձևը և կեղծ արժեքները մեզ համար ավելի կարևոր են, քան բովանդակությունն ու իրական արժեքները:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»