Հրդեհ` Ստեփանակերտի կենտրոնում
ՖՈՏՈՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ժամը 20:19-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտի կենտրոնում «Մալըշ» սրճարանի և չգործող զվարճանքի և զբոսանքի համար նախատեսված հրապարակի տարածքում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է տարածքում գտնվող վագոն-տնակում, որը հարմարեցված է եղել բնակության համար:
Հրշեջ փրկարարները ժամանակին կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ և կրակը չի տարածվել հարակից շինություններում:
Տնակում ոչ ոք չի եղել: Տուժածներ չկան:
ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը պարզում է հրդեհի բռնկման պատճառը:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



